040.0251.08.07.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 1997 թվականի N 251
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը (N 1 ցանկը կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետությունում օդային ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը (N 2 ցանկը կցվում է).
գ) («գ» ենթակետը հանվել է 19.11.98 N 727) (1-ին կետը փոփ. 19.11.98 N 727)
2. Գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից օգտվում են հետևյալ խմբերի քաղաքացիները`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 05.02.04 N 207-Ն)
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 05.02.04 N 208-Ն)
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 05.02.04 N 207-Ն)
դ) նախկին ԽՍՀՄ հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք.
ե) անհատական կենսաթոշակառուները:
(2-րդ կետը փոփ. 05.02.04 N 207-Ն, 05.02.04 N 208-Ն)
3. (3-րդ կետը հանվել է 19.11.98 N 727)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) առանձին խմբերի քաղաքացիներին ջեռուցման վարձի վճարման արտոնության համար տրվող դրամական փոխհատուցման վերաբերյալ` նկատի ունենալով նաև այդ նպատակով հատկացվող մարդասիրական օգնությունը.
բ) վնասների փոխհատուցման կարգի մասին:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների միասնական նոր ձևը և դրանք տալու կարգը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) 1997 թվականի ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրամական փոխհատուցումների չափերի փոփոխման վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն առաջնահերթ կարգով հատկացնել լրացուցիչ միջոցներ` անհրաժեշտ ձևերի և բլանկների տպագրության և կենսաթոշակ նշանակող մարմինների աշխատողների աշխատավարձին հավելում տալու համար.
գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը հատկացնել միջոցներ` սույն որոշման 5-րդ կետում նշված վկայականների միասնական նոր ձևի տպագրության համար:
7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` կենսաթոշակ նշանակող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների վճարումը` կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով արտոնությունների համար նախատեսված դրամական փոխհատուցումների գումարը սահմանված կարգով հատկացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ու զինծառայողներին կենսաթոշակ նշանակող և վճարող մարմիններին:
9. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ աջակցություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններին` դրամական փոխհատուցումների վճարումները ժամանակին ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նշված կենտրոններին հատկացնել լրացուցիչ աշխատասենյակներ:
10. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում մեթոդական օգնություն ցուցաբերել դրամական փոխհատուցումներ վճարող մարմիններին:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել սույն որոշման լուսաբանումը:
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ` ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ (ԲԱՑԻ ՏԱՔՍՈՒՑ), ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Առանձին խմբերի |
Ներքաղաքային |
Մերձքաղաքային ուղևորատար |
Միջքաղաքային ուղևորատար | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
(1-ին կետն ուժը կորցրել է 05.02.04 N 207-Ն) | |||
2. | (2-րդ կետն ուժը կորցրել է 05.02.04 N 208-Ն) | |||
3. | Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք | անվճար (երթևեկության վկայականով) |
անվճար (երթևեկության վկայականով) |
անվճար երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
4. | (4-րդ կետն ուժը կորցրել է 05.02.04 N 207-Ն) | |||
5. | Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք | անվճար (երթևեկության վկայականով) |
||
6. | (6-րդ կետն ուժը կորցրել է 06.05.04 N 886-Ն) | |||
7. | Մինչև 7 տարեկան երեխաներ | անվճար | անվճար (տարիքը հաստատող փաստաթղթերով) | Անվճար` առանց առանձին նստատեղի հատկացման (տարիքը հաստատող թաստաթղթերով) |
8. | Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք | անվճար (երթևեկության վկայականով) |
անվճար (երթևեկության վկայականով) |
50 տոկոս զեղչով (համապատասխան տեղեկանքով) |
9. | 5 և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը | անվճար (երթևեկության վկայականով) |
||
10. | 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և բռնադատվածները |
անվճար (երթևեկության վկայականով), բացի ավտոբուսից |
Ծանոթագրություն: |
Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված 1-ին խմբի հաշմանդամները ներքաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնության իրավունքը կարող են փոխանցել իրենց խնամողին (ժամկետային) |
(Ցանկը լրաց. 19.08.97 N 349, 15.12.99 N 758, փոփ. 05.02.04 N 207-Ն, 05.02.04 N 208-Ն, 06.05.04 N 886-Ն)
Հաստատված է |
Ց Ա Ն Կ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Առանձին խմբերի |
Ներհանրապետոկան |
1 |
2 |
3 |
1. | 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ | 50 տոկոս զեղչով` հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 31-ը և մեկ անգամ տարվա մնացած ժամանակահատվածում, ինչպես նաև բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ) եզրակացության համաձայն առողջարանային բուժման մեկնելիս և վերադառնալիս: Նշված արտոնությունները տարածվում են նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամին կամ հաշմանդամ երեխային ուղեկցող անձի վրա: |
2. | Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել | - " - |
3. | ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների, հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներ (ամուսիններ, երեխաներ, ծնողներ) | անվճար երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
4. | Մինչև 7 տարեկան երեխաներ | անվճար առանց առանձին նստատեղի հատկացման |
5. | Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք | 50 տոկոս զեղչով երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
6. | Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ (ծնողներ և այրիներ) | 50 տոկոս զեղչով երկկողմանի կարգով տարին մեկ անգամ (վկայականով և կտրոնային թերթիկով) |
7. | Զինծառայողներ | Անվճար արձակուրդի անցկացման վայր մեկնելիս: Նրանց ուղեկցող ընտանիքի անդամներ` 50 տոկոս զեղչով: |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումներ (այսուհետև` փոխհատուցում) տալու կարգը:
2. Փոխհատուցումը տրվում է դրա իրավունքն ունեցող քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին:
3. Փոխհատուցում չի տրվում պետության լրիվ խնամքի տակ գտնվող անձանց:
4. Եթե ընտանիքում կան փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մեկից ավելի անդամներ, ապա փոխհատուցումը տրվում է նրանցից յուրաքանչյուրին:
Միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է փոխհատուցում:
5. Միաժամանակ փոխհատուցման իրավունք ունեցող տարբեր խմբերին պատկանող անձին տրվում է մեկ փոխհատուցում: Ընդ որում, վճարվում է ավելի բարձր չափի փոխհատուցումը, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքերի:
6. Եթե սույն որոշմամբ սահմանված «Առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերի» 2, 3, 4-րդ կետերում նշված խմբերի քաղաքացիները պատկանում են նաև փոխհատուցման իրավունք ունեցող այլ խմբերի, ապա նրանց փոխհատուցումը տրվում է նշված կետերով սահմանված չափերով:
7. Սույն կարգի 10, 11, 12-րդ կետերում նշված անձանց փոխհատուցումը տրվում է այդ իրավունքն առաջանալու ամսվանից, եթե քաղաքացին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է փոխհատուցման իրավունքն առաջանալուց հետո 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո փոխհատուցումը տրվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնելու ամսվանից:
8. Փոխհատուցման իրավունք ունեցող կենսաթոշակառուներին փոխհատուցումը տալիս են նրանց կենսաթոշակ նշանակող մարմինները:
9. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիներին փոխհատուցումը տրվում է բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված անձանց:
10. Փոխհատուցման իրավունք ունեցող, կենսաթոշակ չստացող քաղաքացիները դիմումի հետ մեկտեղ կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) բռնադատվածները` բռնադատվածի վկայականի պատճենը և տեղեկանք մշտական բնակության վայրի մասին.
բ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ճառագայթային հիվանդություն ստացածները տեղեկանքներ ճառագայթային հիվանդություն ստանալու և մշտական բնակության վայրի մասին.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 6 ամսից ոչ պակաս ժամկետով գործուղվածները և ժամանակավոր աշխատանքի մեկնողները` տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի վարչությունից և մշտական բնակության վայրի մասին:
11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) կենսաթոշակ չստացող ծնողներին և ամուսնուն փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենսաթոշակային ապահովության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:
Նշված անձինք ներկայացնում են տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զինծառայողի զոհվելու (մահանալու) և մշտական բնակության վայրի մասին:
12. Միայնակ չաշխատող կենսաթոշակառուները և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքի անդամները դիմումի հետ մեկտեղ ներկայացնում են նաև հայտարարագիր աշխատունակ զավակներ կամ խնամակալներ չունենալու մասին, կամ տեղեկանքներ մշտական բնակության վայրում միայնակ ապրելու, ընտանիքի կազմի և չաշխատելու մասին:
(12-րդ կետը փոփ. 19.08.97 N 349)
13. Կենսաթոշակ նշանակող մարմինները փոխհատուցումները նշանակում և «Հայփոստ» ՀՆՊՁ-ի փոստային բաժանմունքների միջոցով վճարման են ուղարկում կենսաթոշակների նշանակման ու վճարման համար սահմանված կարգով:
14. Ժամանակին չստացված փոխհատուցման գումարը քաղաքացուն միանվագ վճարվում է անցած 3 տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար:
Փոխհատուցում նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված փոխհատուցման գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
15. Քաղաքացու մահվան դեպքում չստացված փոխհատուցման գումարները տրվում են Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Սահմանված կարգով տրված լիազորագի հիման վրա փոխհատուցումը կարող է վճարվել միայն 3 ամսվա համար:
17. Փոխհատուցում ստացող քաղաքացու մշտական բնակության վայրի փոփոխման դեպքում փոխհատուցման վճարումը կասեցվում է և դրա վճարումը վերսկսվում է նոր բնակության վայրում` փոխհատուցումը չստացված օրվանից:
18. Կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, փոխհատուցման դադարեցման հիմքերը թաքցնելու դեպքերում ավելի վճարված փոխհատուցման գումարը հետ է գանձվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Փոխհատուցման գումարի վճարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`
ա) հաշմանդամության խմբի սահմանված ժամկետը լրանալու.
բ) պետության լրիվ խնամքի տակ անցնելու.
գ) քաղաքացու մահվան: Նշված դեպքերում փոխհատուցման վճարումը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու հաջորդ ամսվանից:
20. Փոխհատուցման նշանակման, մերժման, վճարման, կասեցման կամ դադարեցման հետ կապված փաստաթղթերը պահվում են կենսաթոշակ նշանակող մարմիններում:
21. Փոխհատուցումների նշանակման և վճարման կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:
Հաստատված է |
ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN |
Առանձին խմբերի |
Մեկ անձին տրվող փոխհատուցման | |
Ներքաղաքային |
Այլ բնակավայրերում | ||
1 |
2 |
3 |
4 |
1. | 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ (բացառությամբ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների) | 3500 | 2600 |
2. | Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել | 1500 | 1500 |
3. | ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք), ինչպես նաև ծառայող ական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներ (ամուսիններ, երեխաներ, ծնողներ) | 1500 | 1500 |
4. | Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտականգործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ և այրիներ) | 1500 | 1500 |
5. | Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք | 1500 | 1500 |
6. | Բռնադատվածներ | 3500 | 2600 |
7. | Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վեևացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածներ, վթարից հաշմանդամ (3-րդ խումբ) ճանաչված քաղաքացիներ և զոհվածների ընտանիքներին | 2000 | 2000 |
8. | Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ոչ պակաս 6 ամիս ժամկետով գործուղման կամ ժամանակավոր աշխատանքի մեկնած քաղաքացիներ | 2000 | 2000 |
9. | Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներ | 3500 | 2600 |
10. | Մանկուց հաշմանդամ երեխաներ | 3500 | 2600 |
11. | Ամհատական կենսաթոշակառուներ | 1500 | 1500 |
12. | Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին` ուղեկցողների համար | 1200 | |
13. | Խուլ, համր հաշմանդամներին (16 տարեկանից բարձր) | 1200 | |
14. | Հայաստանի Հանրապետությունում կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ և այլն) ժամանակավոր ապաստանած փախստականներից`
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներին, միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներին, երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, կերակրողին կորցրած և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, երկկողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներին և նրանց խնամող ընտանիքներին, զոհված, վիրավոր և ծառայության մեջ գտնվող ազատամարտիկների ընտանիքներին, սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին` |
2000 դրամ |
(Լրաց. 19.08.97 N 349, փոփ. 08.09.97 N 367, լրաց. 17.03.98 N 175)