«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2002 թվականի N 1041-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 434 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ԱԷԿ-ում աշխատած միջուկային վառելիքի՝ մինչև չոր եղանակով պահպանման պահեստարան տեղափոխումը, այրման խորության չափման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետություն իոնացնող ճառագայթման աղբյուր ժամանակավոր ներմուծելու թույլտվություն տալու մասին» N 434 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետում «(մինչև 2002 թվականի օգոստոսի 2-ը)» բառերը փոխարինել «(մինչև 2003 թվականի օգոստոսի 2-ը)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի օգոստոսի 2-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|