040.0344.08.06.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 1998 թվականի N 344
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998/99 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի վճարովի հիմունքներով ասպիրանտուրայի ու մագիստրատուրայի ընդունելության տեղերի թիվն ըստ նախարարությունների, գերատեսչությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:
(2-րդ կետը խմբ. 19.09.98 N 596)
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1998/99 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվեր տեղադրող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Այդ թվում` | |||
Ընդունելություն |
Ընդամենը |
արտադրությունից |
արտադրությունից |
Մագիստրատուրա | 111 | 111 | - |
Ասպիրանտուրա | 278 | 158 | 120 |
(այդ թվում` 10 տեղ` օտարերկրյա քաղաքացիների համար) |
|||
Դոկտորանտուրա | 5 | 5 | - |
Ընդամենը |
394 | 274 | 120 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.09.1998, N 596 | 19.09.1998, N 344 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|