ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» |
Կառավարություն |
Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
5. ա) «Կրթության մասին» |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության |
6. ա) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
7. ա) «Լեզվի մասին» |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ՀՀ Նախագահի առարկությունը և առաջարկությունը «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ |
ՀՀ Նախագահ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման (մոնիթորինգի)» եզրակացությունը |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
--- |
3. ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը |
Կառավարություն |
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի |
4. ՀՅԴ խմբակցության հարցապնդումը |
--- |
--- |
5. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում |
||
ա) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
բ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
գ) «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
դ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
ե) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
զ) «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարություններով) վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարա-բերությունների |
է) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների |
ը) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև փոխառության համաձայնագիրը (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների |
թ) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագիրը (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների |
ժ) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների |
ժա) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը (Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի համար) վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների |
ժբ) «Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների |
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Արտաքին հարաբերությունների |
Հայաստանի Հանրապետության 7 հունիսի 2010 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-206-Ն
Հ. Աբրահամյան