«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2006 թվականի N 1012-Ա
«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին նվիրաբերել Հ. Մաթևոսյանի 70-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակած` Հ. Մաթևոսյանի գրքերը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ նվիրաբերած գրքերի վաճառքից գոյացած միջոցները հիմնադրամի սեփականությունն են և ուղղվում են Հ. Մաթևոսյանի գրական ժառանգության հրատարակմանը:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել գրքերի նվիրաբերության պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 24 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՐՔԵՐԻ
Գրքերի անվանումները |
Նվիրաբերվող գրքերի քանակը (օրինակ) |
1. Հ. Մաթևոսյանի անտիպների ժողովածու` «Նանա իշխանուհու կամուրջը» |
900 |
2. Հ. Մաթևոսյանի «Հատընտիր» երկեր (երկհատորյակ) |
900-ական |
Ընդամենը |
2700 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|