«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2006 թվականի N 1095-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 279-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Շենք հանձնելու մասին» N 279-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը «շենքը» բառից հետո լրացնել «, 14 քառ. մետր մակերեսով պահեստային շինությունն ու 1039 քառ. մետր հողատարածքը» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
գ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին ու Արտաշատի քաղաքապետին մինչև 2006 թվականի սեպտեմբերի 30-ը` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի, 14 քառ. մետր մակերեսով պահեստային շինության ու 1039 քառ. մետր հողատարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների գրանցումը` այն իրականացնելով Արտաշատի քաղաքային համայնքի միջոցների հաշվին»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 4 |