«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1119-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1569-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույք հանձնելու մասին» N1569-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի ցանկի`
ա) 3-րդ կետի 5-րդ սյունակի «9214.8» թիվը փոխարինել «10835.1» թվով, իսկ 6-րդ սյունակի «247177.9» թիվը` «247177.8» թվով,
բ) 4-րդ կետի 5-րդ սյունակի «88387.8» թիվը փոխարինել «3342.5» թվով, իսկ 6-րդ սյունակի «3342.5» թիվը` «88387.8» թվով,
գ) 5-րդ կետի 4-րդ սյունակի «քաղ. Երևան, Վ. Սարգսյանի 4» բառերը փոխարինել «քաղ. Երևան, Վ. Սարգսյանի 7» բառերով, իսկ 6-րդ սյունակի «166665» թիվը` «201720.0» թվով,
դ) 7-րդ կետի 5-րդ սյունակի «14.440» թիվը փոխարինել «14470.72» թվով,
ե) 11-րդ կետի 5-րդ սյունակի «371.8» թիվը փոխարինել «371.2» թվով, իսկ 6-րդ սյունակի «25425.2» թիվը` «25157.6» թվով,
զ) 13-րդ կետի 6-րդ սյունակի «39686.6» թիվը փոխարինել «40099.1» թվով,
է) 15-րդ կետի 5-րդ սյունակի «4441» թիվը փոխարինել «4984.8» թվով, իսկ 6-րդ սյունակի «2328.6» թիվը` «6076.6» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 14 |