ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 փետրվարի 2006 թ. | N 74-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 455 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լարիսա Ալավերդովայի 2006 թվականի փետրվարի 20-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Աբովյան 21 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 455) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Լարիսա Ալավերդովային տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 455 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լարիսա Ալավերդովային հանձնելու պահից։
|
Տ. Սարգսյան |
|