Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 85-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.15/18(195) Հոդ.148
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.03.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006

«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006118


հայաստանի հանրապետության
 

կենտրոնական բանկի խորհուրդ

1 մարտի 2006 թ.

թիվ 85-Ն

 ո ր ո շ ու մ

հայաստանի հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 392/01 որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»  

ա) 4-2(ա) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(ա) 

Օրենքով նախատեսված «Հաշվետու թողարկող» հասկացության «բ» կետի համաձայն հաշվետու թողարկող որակելու նպատակով «զուտ ակտիվների» մեծության չափը սահմանվում է 500.000.000 (հինգ հարյուր միլիոն) դրամ:».

բ) 9.1-2(ա) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(ա) Հայտարարագիրը Կենտրոնական բանկ է ներկայացվում.

(1) 

երեք օրինակից թղթային կրիչով, և

(2) 

էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով, բացառությամբ 9.1-1(ե) կանոնով սահմանված փաստաթղթերի: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հայտարարագիրը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հայտարարագիրը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հայտարարագիրը էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ xxxxx-xxx.xxx, որտեղ xxxxx-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը Կանոնագրքի այն վերնագրի համարն է, որի համաձայն ներկայացվում է հայտարարագիրը, իսկ xxx-ը ֆայլի տեսակն է: Կենտրոնական բանկի կողմից թողարկողին կոդավորում շնորհված չլինելու դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հայտարարագիրը ներկայացվում է բացառապես մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կոդավորված Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման հետ համաձայնեցված ձևով:».

գ) 9.1-2(գ)(2) կանոնում «երկու» բառը փոխարինել «մեկ թղթային կրիչով» բառերով.

դ) 10.1գ-1(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(գ) 

թողարկողները (ա) ենթականոնում նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են հետևյալ կարգով՝

(1) 

Թողարկողները հայտարարագրերում ներառում են հայտարարագրի ներկայացման պահին նախորդող վերջին 3 տարիների տարեկան (անկախ աուդիտորական եզրակացությամբ) և ընթացիկ տարվա եռամսյակային այն ֆինանսական հաշվետվությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է՝ համաձայն Օրենքի10-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգի, բացառությամբ, եթե որոշակի խմբի թողարկողների համար օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով ներկայացման ավելի վաղ ժամկետ սահմանված չէ.

(2) 

հայտարարագրի ներկայացման պահին նախորդող տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու դեպքում, ներկայացվում են այդ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները.

(3) 

այն թողարկողները, որոնց գործունեության ժամանակահատվածը հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ պակաս է (գ)(1) ենթականոնով սահմանված հաշվետու ժամանակահատվածից, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են՝ ելնելով տվյալ ենթականոնի դրույթներն առավելագույնս պահպանելու սկզբունքից։»..

ե) 20.1-1(դ) կանոնից հետո լրացնել նոր 20.1-1(դ)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(դ)1  

Սույն կանոնի «ա» և «բ» կանոններով սահմանված հայտարարագրերը Կենտրոնական բանկ ներկայացնելիս կիրառվում են 9.1-2(ա)(2) կանոնով սահմանված պահանջները:».

 զ) 20.3-1(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայտարարագիրը ներկայացվում է 9.1-2 կանոնի պահանջների համաձայն, բացառությամբ 9.1-2(ա)(1) կանոնով սահմանված պահանջի: Այս դեպքում հայտարարագիրը և կից փաստաթղթերը թղթային կրիչով կենտրոնական բանկ և ֆոնդային բորսա ներկայացվում են մեկական օրինակից: Հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերի վրա չեն տարածվում 9.1-2(ա)(2) կանոնով սահմանված պահանջները: Եթե (ա) ենթականոնին համապատասխան սահմանված են նաև այլ պահանջներ, ապա հայտարարագրի տիտղոսաթերթը ֆոնդային բորսա ներկայացվում է ֆոնդային բորսայի կանոններով սահմանված ձևին համապատասխան:».

է) 23.2-1(գ) կանոնից հետո լրացնել նոր 23.2-1(դ) կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(դ) 

Սույն կանոնի (գ)(4), (գ)(6) և (գ)(7) կանոններով սահմանված տեղեկությունների ներկայացման վրա տարածվում են 9.1-2(ա)(2) կանոնով սահմանված պահանջները».

ը) 31.1ա-1(դ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(դ) 

Հաշվետու թողարկողները ներկայացվող հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում՝

(1) 

մեկ օրինակից թղթային կրիչով, և

(2) 

էլեկտրոնային փոստի միջոցով, այն ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունը էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ xxxxx-xxx.xxx, որտեղ xxxxx-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը  հաշվետվության համարն է, իսկ xxx-ը ֆայլի տեսակն է:».

թ) 31.1ա-2(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(գ) 

Հաշվետու թողարկողները եռամսյակային հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում 31.1ա-1(դ)  կանոնով սահմանված ձևով:».

ժ) 31.1ա-3(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(գ) 

Հաշվետու թողարկողները տարեկան հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում 31.1ա-1(դ)  կանոնով սահմանված ձևով:».

ժա) 31.1բ(գ) կանոնից հետո լրացնել նոր 31.1բ(դ) կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(դ) 

Հաշվետու թողարկողները սույն կանոնով սահմանված ֆինանսական հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում 31.1ա-1(դ)  կանոնով սահմանված ձևով:».

ժբ) 66.3-2(ա) կանոնից հետո լրացնել նոր 66.3-2(ա)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(ա)1 

Մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում բացառապես էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ 66.3-2(բ) կանոնով սահմանված դեպքի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է 66.3-2(բ) կանոնով սահմանված ձևով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված: Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:».

ժգ) 66.3-2(բ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(բ) 

Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

(1) 

թղթային կրիչով, և

(2) 

էլեկտրոնային փոստի միջոցով՝ այն ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:».

ժդ) 66.3-2(բ) կանոնից հետո լրացնել նոր 66.3-2(բ)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(բ)1 

Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ xxxxx-66.3.xls, որտեղ xxxxx-ը Կենտրոնական բանկի կողմից մասնագիտացված անձին շնորհված կոդն է:»..

ժե) 104.2-2 (ա) կանոնից հետո լրացնել նոր 104.2-2(ա)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(ա)1 

Ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում բացառապես էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ 104.2-2(բ) կանոնով սահմանված դեպքի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է 104.2-2(բ) կանոնով սահմանված ձևով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված: Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:».

ժզ) 104.2-2(բ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(բ)  

Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

(1) 

թղթային կրիչով, և

(2) 

էլեկտրոնային փոստի միջոցով՝ այն ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:».

ժէ) 104.2-2(բ) կանոնից հետո լրացնել նոր 104.2-2(բ)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.

«(բ)1 

Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ xxxxx-104.2.xls, որտեղ xxxxx-ը Կենտրոնական բանկի կողմից իկկ-ին շնորհված կոդն է:».

ժը)   

«Զ» բաժնում «(138.1) Ընդհանուր վարչական պատասխանատվությունը» բառերը փոխարինել «(138.1) տուգանքները» բառերով.

ժթ) (138.1) վերնագրի առարկան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն վերնագրի կանոնները սահմանում են անձանց կողմից Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում` խախտման յուրաքանչյուր տեսակի համար կիրառվող տուգանքների չափերը:».

ի)  

138.1-1, 138.1-2, 138.1-3, 138.1-4, 138.1-5, 138.1-6, 138.1-7, 138.1-8 և 138.1-9 կանոնները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Կանոն 138.1-1.

Ընդհանուր դրույթներ


(ա) 

Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) 

Սահմանված պահանջների խախտում (այսուհետ նաև՝ խախտում)». անձի կողմից տվյալ կանոնում նշված իրավական նորմի/նորմերի պահանջների խախտման փաստը, ինչպես նաև այդ խախտման փաստի կապակցությամբ Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականը չկատարելը:

(2) 

«Օրենք». սույն վերնագրի` տուգանքների չափ սահմանող կանոնների իմաստով «Օրենք» հասկացությունը ներառում է.

(Ա) 

սույն վերնագրի 138.1-2, 138.1-3, 138.1-4, 138.1-5, 138.1-6, 138.1-7 և 138.1-8 կանոններում`«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև դրա` տվյալ ենթականոնում նշված հոդվածի իրավասությամբ Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը (դրանց առկա լինելու դեպքում).

(Բ) 

սույն վերնագրի 138.1-9 կանոնում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը և/կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև դրանցում նախատեսված դեպքերում և/կամ կարգով` այլ իրավական ակտերը:

(բ) 

Կատարված խախտման համար տուգանքներ նշանակելիս Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ ելնելով ներդրողների շահերից և գործում առկա հանգամանքներից, կարող է խախտում կատարելու համար անձի նկատմամբ չկիրառել տվյալ ենթականոնով նախատեսված լրացուցիչ դրամական տուգանքը, կամ ընդհանրապես չկիրառել տվյալ ենթականոնով նախատեսված տուգանքը` նշելով նման որոշում ընդունելու հիմքերն ու շարժառիթները:


Կանոն 138.1-2.

Արժեթղթերի վաճառքին ներկայացվող պահանջի խախտումը

 

(ա) 

Անձի (բացառությամբ թողարկողի և տեղաբաշխողի) կողմից օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով:

(բ) 

Թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից Օրենքի 5  հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 800-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 80-ապատիկի չափով:

(գ) 

Անձի կողմից Օրենքի 10 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(3) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով.

(4) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով:

(դ) 

Թողարկողի կողմից Օրենքի 18 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-3.

Հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցմանը ներկայացվող պահանջների խախտումը

 

(ա) 

Բրոքերի, դիլերի կամ ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով:

(բ) 

Թողարկողի կողմից Օրենքի 23 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

(գ) 

Բրոքերի և դիլերի կողմից Օրենքի 25 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1500-ապատիկի չափով:

(դ) 

Թողարկողի կողմից Օրենքի 27 կամ 30 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-4.

Հաշվետվություններին, հաշվառմանը և հայտարարագրմանը ներկայացվող պահանջները խախտելը

 

(ա) 

Անձի կողմից Օրենքի 31 կամ 32 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

(բ) 

Հաշվետու թողարկողի կողմից Օրենքի 33 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

(գ) 

Անձի կողմից Օրենքի 34, 35, 36 կամ 37 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(դ) 

Անձի կողմից Օրենքի 39 հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

Կանոն 138.1-5.

Արժեթղթերի հրապարակային առևտրին ներկայացվող պահանջները խախտելը

(ա) 

Թողարկողի կամ անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող անձի կողմից Օրենքի 41 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(բ) 

Անձի կողմից Օրենքի 42 հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետի առաջին մասով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(գ) 

Բրոքերի, դիլերի կամ բորսայի կողմից Օրենքի 403 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

(դ) 

Բրոքերի կամ դիլերի կողմից Օրենքի 44 հոդվածի 2-րդ կամ 45 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(ե) 

Անձի կողմից Օրենքի 46 հոդվածով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

(զ) 

Անձի կողմից Օրենքի 47 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

(է) 

Անձի կողմից Օրենքի 48 հոդվածով, 49 հոդվածի 2-րդ կետով կամ 50 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

(ը) 

Հաշվետու թողարկողի կողմից Օրենքի 51 հոդվածով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով::


Կանոն 138.1-6.

Քվեաթերթիկների և արժեթղթերը հանձնելու առաջարկի նկատմամբ սահմանված պահանջների խախտումը

 

(ա) 

Անձի կողմից Օրենքի 52 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(բ) 

Անձի կողմից Օրենքի 53, 54 կամ 55 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով:

(գ) 

Անձի կողմից Օրենքի 57 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 140-ապատիկի չափով:

 

 

Կանոն 138.1-7.

Մասնագիտացված գործունեությանը ներկայացվող պահանջները խախտելը

(ա) 

Ֆիզիկական անձի կողմից Օրենքի 58 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով:

(բ) 

Մասնագիտացված անձի կողմից Օրենքի 60 հոդվածով սահմանված պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով:

(գ) 

Անձի կողմից Օրենքի 61 հոդվածով սահմանված պահանջները խախտելը կամ առանց լիցենզիայի ինվեստիցիոն (ներդրումային) հիմնադրամին բնորոշ գործունեություն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(դ) 

Անձի կողմից Օրենքի 63 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով:

(ե) 

Անձի կողմից Օրենքի 65, 66 կամ 67 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(զ) 

Անձի կողմից Օրենքի 74 հոդվածի 3-րդ կետով, 75 կամ 77 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(է) 

Անձի կողմից Օրենքի 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87 կամ 88  հոդվածնեերով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-8.

Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ սահմանված պահանջների խախտումը

(ա) 

Անձի կողմից Օրենքի 89 հոդվածի 6-րդ կետով կամ 91 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 140-ապատիկի չափով:

(բ) 

Անձի կողմից Օրենքի 96 հոդվածով, 98 հոդվածի 4-րդ կետով, 101 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ, 102 հոդվածի 2-րդ կետով, 103 հոդվածով կամ 104 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 120-ապատիկի չափով:

(գ) 

Ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 105 հոդվածի 2-րդ կետով կամ 106 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

(դ) 

Անձի կողմից Օրենքի 107 հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 40-ապատիկի չափով:

(ե) 

Ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 110 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 120-ապատիկի չափով:

(զ) 

Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Օրենքի 112 հոդվածով, 113 հոդվածի 1-ին կամ 3-րդ կետերով, 114, 115 կամ 116 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-9.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի/կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումը

(ա) 

Բաժնետիրական ընկերության կազմավորման՝ հիմնադրման կամ վերակազմակերպման, օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(բ) 

Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի կազմավորման, համալրման կամ փոփոխման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(գ) 

Բաժնետիրական ընկերության բաժնային արժեթղթերի (բաժնետոմսերի), բաժնային արժեթղթերի փոխարկման իրավունք տվող արժեթղթերի և այլ արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, մարման, ձեռքբերման կամ հետգնման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(դ) 

Բաժնետիրական ընկերության շահաբաժինների վճարման օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 40-ապատիկի չափով:

(ե) 

Հաշվետու թողարկող չհամարվող բաժնետիրական ընկերության բաժնետերերի կամ անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման, արժեթղթերի սեփականատերերին քաղվածքներ և այլ փաստաթղթեր տրամադրելու օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

(զ) 

Բաժնետիրական ընկերության շահագրգռվածության կամ խոշոր գործարքների կատարման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:

(է) 

Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման կամ անցկացման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

(ը) 

Բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի կամ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կազմավորման (նշանակման), Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 40-ապատիկի չափով:

(թ) 

Բաժնետիրական ընկերության մասին հաշվետվությունները, տեղեկությունները ընկերության բաժնետերերին կամ այլ անձանց ներկայացման, տրամադրման կամ հրապարակման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով:

(ժ) 

Բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների նվազագույն չափի Օրենքով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝

(1) 

ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով.

(2) 

իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 40-ապատիկի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից՝ բացառությամբ հաշվետու թողարկողների կողմից էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
   

 Տ. Սարգսյան


2006 թ. մարտի 10
Երևան