ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 81
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ՀՀ դատարանների կողմից տրվող վճարման կարգադրության օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ՀՀ դատարանների կողմից տրվող վճարման կարգադրությունը տրամադրվում է դատարանի ուղեկցական գրությամբ, որը ենթակա է հաշվառման:
3. Հանձնարարել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարությանը` մշակել վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի և դրա փաստաթղթավորման օրինակելի կարգ և ներկայացնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
|
Հավելված |
Վ Ճ Ա Ր Մ Ա Ն Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«____» ________ 200_թ. |
_______________________ |
օր ամիս |
(ակտի կայացման վայրը) |
Հայաստանի Հանրապետության _________________________________________ դատարանի
(դատարանի անվանումը)
դատավոր ___________________________________________________________________, ծանոթացա
(անուն, ազգանուն)
____________________________________________________________________________ -ի դիմումին`
(դիմողի անուն, ազգանուն (անվանում)
______________________________________________________-ից _________________________ դրամ
(պատասխանողի անուն, ազգանուն (անվանում) | (պահանջի չափը) |
վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________:
(դիմումի ուսումնասիրման արդյունքում պարզված հանգամանքները)
Ուսումնասիրելով ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված դիմումը վերաբերում է կողմերի միջև ___________________________________________
(օրենքով կամ պայմանագրով)
սահմանված դրամական որոշակի պահանջին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.6 հոդվածով և ըստ էության չստուգելով պահանջի հիմնավորվածությունը, Հայաստանի Հանրապետության _________________________________________________________ դատարանը`
(դատարանի անվանումը)
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Մ Է
__________________________________________________________ -ին սույն կարգադրությունը
(պատասխանողի անուն, ազգանուն (անվանում)
ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել ________________ դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.
(գումարի չափ) |
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել գրավոր առարկություն, եթե պահանջը հիմնավորված չէ:
Դուք իրավունք ունեք գրավոր առարկություն ներկայացնել պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը:
Առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը:
Սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում առարկություն չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունը կստանա օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և կարող է կատարվել հարկադիր կարգով:
Դատավոր` ___________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.
(Ծանոթություն: Սույն վճարման կարգադրությունը (կարգադրության մասը) ____ _______ 200_թ.
օր | ամիս |
ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ:
Դատավոր` ___________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.
___ ______ 200_թ. ստացվել է առարկություն, որի ուժով սույն վճարման
օր ամիս
կարգադրությունը վերացել է:
Դատավոր` ____________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.