ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունվարի 2006 թ. N 28-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով անհատ ձեռնարկատեր Արա Մովսեսյանի 2005 թվականի դեկտեմբերի 30-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հունվարի 23-ի թիվ 3 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թույլատրել Արա Մովսեսյանի արտարժույթի փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխությունը՝ ք. Երևան, Մաշտոցի 14, բն. 4 հասցեով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2006 թ. փետրվարի 3 |