«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005136
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 փետրվարի 2005 թ. |
N 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 791-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա/ սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 76.45 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 91.74 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ/ սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 24.52 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 29.42 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
2. Սահմանել, որ «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման առաջիկա 3 տարիների սակագները հաշվարկելիս հիմք կընդունվեն.
ա/ հաշվեգրված հասույթի հավաքագրման տոկոսը` 2006 թվականին՝ 90 %, 2007 թվականին՝ 95 %, 2008 թվականին՝ 97 %,
բ/ կորուստները՝ 2006 թվականին՝ 65 %-ի չափով, 2007 թվականին՝ 60 %-ի, 2008 թվականին՝ 50 %-ի։
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
4. «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը.
ա/ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կենցաղային կարիքների համար խմելու ջրի սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ.
բ/ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ջրի կորուստների նվազեցմանը, առևտրային հաշվառման ու սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ընկերության ներդրումային ծրագիրը։
5. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը կքննարկի և սահմանված կարգով կհաստատի կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարներին ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |