«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 57-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ծառայողներին առողջական եզրակացություն տալիս են ՝
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (ԿՌԲՀ),
բ) հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը,
գ) կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողովը,
դ) հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովը,
ե) զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները:
Փրկարարական ծառայողներին բժշկական փորձաքննության հարցերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին ենթարկվում են հոսպիտալային և կենտրոնական պոլիկլինիկայի հանձնաժողովները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումները փրկարարական ծառայողների բժշկական փորձաքննության հարցերում վերջնական են:
Իրենց գործունեության մեջ փորձաքննության մարմինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:
2. Փրկարարական ծառայողները սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովներ ուղեգրվում են Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի լիազորած պաշտոնատար անձի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.02.2013, N 117-Ն | 09.03.2013, N 57-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|