«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2005 թվականի N 1850-Ն
ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1987 թվականի փետրվարի 2-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 28-ը ընդունված մի շարք որոշումներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
| |
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի «Հայկական ՍՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին հրահանգը հաստատելու վերաբերյալ» N 60 որոշում, 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի և վկայականների ձևերի հաստատման մասին» N 32 որոշում, 3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժնի պահպանման ծախսերի մասին» N 654 որոշում: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |