Գլխավոր տեղեկություն
Համար
N 1837-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2005-15.11.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.1386
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 13 հոկտեմբերի 2005 թվականի N 1837-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների` սահմանվածից ավելի բարձր աշխատավարձ` պահպանելով պաշտոնային դրույքաչափերի միջև եղած հարաբերակցությունը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողներին վճարել 2005 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող և սույն որոշման հավելվածով սահմանված դրույքաչափերի տարբերությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 7
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1837-Ն


Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն   Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

Պաշտոնների անվանումները  Գումարը  (դրամ)

1

2

  ՀՀ ոստիկանության պետի խորհրդական
 
74000.0
 
  Վարչության պետի տեղակալ
 
39000.0
 
  Բաժնի պետ, ֆինանսական մասի պետ, գլխավոր
էներգետիկ,  գլխավոր մեխանիկ, տեղամասի պետ
 
36000.0
 
  Բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ
 
35000.0
 
  Առաջատար մասնագետ
 
34000.0
 
  Վարիչ՝ ընդունարանի, կաբինետի, լաբորատորիայի
 
32000.0
 
  Մասնագետ՝ ինժեներ, մեխանիկ, խմբագիր,
նկարիչ, բժիշկ, տնտեսագետ,հաշվապահ,
էներգետիկ, իրավախորհրդատու
 
30000.0
 
  Ավագ տեսուչ, քարտուղարության պետ
 
26000.0
 
  Տեսուչ, պատասխանատու քարտուղար, ավագ բուժքույր
 
25000.0
 
  Մեթոդիստ, դաստիարակ, ուսուցիչ, պրովիզոր
 
23000.0
 
  Մերսող, բուժակ, բուժքույր, լաբորանտ, դեղագործ,
բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ,
համաճարակագետի օգնական
 
22000.0
 
  Ավագ` անձնագրավար, խոհարար,
գեղարվեստական մասի  ղեկավար
 
21000.0
 
  Գանձապահ, պահեստապետ, ֆոտոլաբորատորիայի,
բաղնիքի,  տնտեսության, լվացքատան, ճաշարանի,
կաթսայատան, արհեստանոցի վարիչ, ավտոտնտեսության
պետ, մատուցող, մեքենագրուհի, անձնագրավար,
քարտուղար-մեքենագրուհի, աշխղեկ, ավագ օպերատոր,
դիսպետչեր, պարետ, ատամնատեխնիկ, բուժմատենավար,
կրտսեր բուժքույր, քույր-տնտեսուհի,  կրտսեր
բուժքույր-հիվանդապահ, ավագ՝ հաշվառող, գործավար, խմբի պետ
 
20000.0
 
  Վարպետ, օպերատոր, մառանապետ, խոհարար,
տնտեսվար,  գործավար, արխիվագետ, հաշվառող,
ավագ` հրաձիգ, գրադարանավար, շենքերի,
կառույցների և սարքավորումների սպասարկման
ու ընթացիկ վերանորոգման բանվոր, վարորդ,
ռեժիսոր, կինոմեխանիկ, նկարիչ-ձևավորող,
ադմինիստրատոր, էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող, հյուսն
 
19000.0
 
  Առաքիչ, ցրիչ, հանդերձապահ, վերելակավար, հավաքարար 
և այլ սպասարկող անձնակազմ, պահակ, հրաձիգ
 
18000.0
 

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
  
  
  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.11.2007, N 1263-Ն 15.11.2007, N 1837-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան