ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2000 թվականի թիվ 31
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 27.03.99 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է`
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին» Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 27.03.99 թ. թիվ 8 որոշումը լրացնել 16-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«16. ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ գործը վերաքննիչ դատարանին նոր քննության ուղարկելու դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածների և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կողմերից պետական տուրքի գանձում չի նախատեսվում»: