Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2003-25.10.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.03.03/5(123) Հոդ.105
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.12.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003050

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

13 դեկտեմբերի 2002 թ.

N 402-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7-Ը ԵՎ «ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետը, 42-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժէ» ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Անվճարունակ բանկի և վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի ձևը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի ««Բանկերի սնանկացման ընթացակարգի մասին» կանոնակարգ 7-ը հաստատելու վերաբերյալ» թիվ 7 որոշումը:

4. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ բանկերի ժամանակավոր ադմինիստրացիա նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիմումի հիման վրա բանկի լուծարային կառավարիչ նշանակելու դեպքում ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և լուծարային կառավարիչը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 7 որոշմամբ հաստատված «Բանկերի սնանկացման ընթացակարգի մասին» կանոնակարգ 7-ով խնամակալի համար սահմանված որակավորման չափանիշներին:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը՝ եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել՝

ա) անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների գնահատման հատուկ կարգի նախագիծ,

բ) անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ծախսերի, հասույթների, պարտավորությունների կազմի, չափերի և ֆինանսական ծրագրում սահմանված ծրագրային ցուցանիշներին հասնելու կանխատեսումների վերաբերյալ հաշվետվության ձև:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին՝

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգ 7-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը,

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգ 7-ի ենթահավելված 1-ում տրված՝ բանկի և վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի մասնագիտական որակավորման վկայականի ձևի տպագրումը՝ 50 օրինակից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ 

Տ. Սարգսյան

 

2002 թ. դեկտեմբերի 26

ք. Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 402-Ն որոշմամբ

 

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետև՝ ադմինիստրացիա) ձևավորման կարգն ու պայմանները, ադմինիստրացիայի ղեկավարի թեկնածուին ներկայացվող պահանջները, սահմանափակումները, ադմինիստրացիայի ղեկավարի մասնագիտական որակավորման վկայականների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական առողջացման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ընթացակարգը կարգավորվում է «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կանոնակարգով, անվճարունակ բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) այլ իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԲԱՆԿԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԲԱՆԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՉԱՓԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը (ՔԱՄԵԼՍ) 2 (երկու) միավորից ցածր լինելու դեպքում բանկը ճանաչվում է անվճարունակ՝ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով սահմանված անվճարունակության հիմքով:

4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը 3 (երեք) ամսվա ժամանակահատվածում 3 (երեք) անգամ խախտելու դեպքում բանկը ճանաչվում է անվճարունակ՝ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով սահմանված անվճարունակության հիմքով:

5. Վարկային կազմակերպությունը ճանաչվում է անվճարունակ, եթե առկա է «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կամ «բ» կետերով սահմանված անվճարունակության հիմքերից որևիցե մեկը:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

6. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերից որևիցե մեկը բացահայտելու, ինչպես նաև սույն կանոնակարգի 10-րդ կետում նշված պայմաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում Կենտրոնական բանկը եռօրյա ժամկետում նշանակում է ադմինիստրացիայի ղեկավար, որը տասնմեկօրյա ժամկետում ձևավորում է երեք հոգուց բաղկացած ադմինիստրացիա, եթե Կենտրոնական բանկի իրավական ակտով ադմինիստրացիայի անդամների այլ թվաքանակ սահմանված չէ:

7. Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի նշանակման պահից ադմինիստրացիայի ղեկավարն իրականացնում է անվճարունակ բանկի կամ վարկային կազմակերպության ակտիվների և պարտավորությունների գնահատումը՝ անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների գնահատման հատուկ կարգին համապատասխան:

Ադմինիստրացիայի ղեկավարը անվճարունակ բանկի կամ վարկային կազմակերպության ակտիվների և պարտավորությունների գնահատման և «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված խնդիրների իրագործման նպատակով կարող է իր կողմից իրականացվող աշխատանքներին ներգրավել (այդ թվում՝ Կենտրոնական բանկից) իրավաբաններ, աուդիտորներ, հաշվապահներ և այլ մասնագետներ:

8. Սույն կանոնակարգի 7-րդ կետում սահմանված գնահատման արդյունքում ադմինիստրացիայի ղեկավարը բանկի կամ վարկային կազմակերպության անվճարունակության հիմքերը բացահայտելու պահից երկշաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում կարճ ժամանակահատվածում բանկի կամ վարկային կազմակերպության կողմից կապիտալի տեսքով ֆինանսական միջոցների ներգրավման, չաշխատող ակտիվների վերականգնման, ակտիվների մասնակի վաճառքի, ակտիվների և պարտավորությունների միաժամանակյա վաճառքի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բանկային և ֆինանսական համակարգերի վրա բանկի կամ վարկային կազմակերպության լուծարման հնարավոր ազդեցության մասին եզրակացություն:

9. Գնահատման արդյունքների հիման վրա ադմինիստրացիայի ղեկավարը մշակում է անվճարունակ բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը՝ մինչև «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտը:

10. Կենտրոնական բանկի խորհուրդը նշանակում է ադմինիստրացիա և հաստատում բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագիրը, եթե՝

ա) ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացված եզրակացությամբ և ֆինանսական առողջացման ծրագրի նախագծով հիմնավորվում է բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման հնարավորությունը, և (կամ)

բ) բանկի կամ վարկային կազմակերպության լուծարմամբ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի՝ ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը չի պահպանվի, և (կամ)

գ) ադմինիստրացիայի՝ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խնդիրների իրագործման միջոցով հնարավոր է առավելագույնս բավարարել բանկի կամ վարկային կազմակերպության պարտապանների պահանջները և (կամ) նվազագույնի հասցնել ավանդների երաշխավորման հիմնադրամի ծախսերը, և (կամ)

դ) հնարավոր է «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված միջոցառման (միջոցառումների) իրականացման միջոցով ֆինանսապես առողջացնել բանկը կամ վարկային կազմակերպությունը: Ընդ որում, բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները պետք է իրականացվեն բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից եռամսյա ժամկետում, կամ այդ ժամկետի ընթացքում պետք է բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերվի համաձայնություն՝ ֆինանսական օգնության և (կամ) լրացուցիչ միջոցների ներդրման մասին:

11. Ադմինիստրացիայի ղեկավարը Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն է ներկայացնում ադմինիստրացիայի և ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումների նախագծեր, կցելով նաև՝

ա) ադմինիստրացիայի անդամների թեկնածուների անձնական տվյալները,

բ) համապատասխան հիմնավորումներ՝ անձանց որպես ադմինիստրացիայի անդամների թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ,

գ) ֆինանսական առողջացման ծրագիրը,

դ) սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված եզրակացությունը:

Ընդ որում, անվճարունակ ճանաչված բանկը կարող է փոփոխել իր գործունեության տեսակը վարկային կազմակերպության բացառապես այն դեպքում, երբ կապիտալը և ֆինանսական այլ ցուցանիշները բավարարում են Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպություններին ներկայացվող պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Անվճարունակ բանկի ադմինիստրացիայի ղեկավարը մինչև յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ աշխատանքային օրվա վերջը Կենտրոնական բանկ է ներկայացնում նախորդ շաբաթվա սառեցված պարտավորությունների և արտարժութային դիրքերի վերաբերյալ հաշվետվությունները, անվճարունակ բանկի և վարկային կազմակերպության ծախսերի, հասույթների, պարտավորությունների կազմի, չափերի և ֆինանսական ծրագրում սահմանված ծրագրային ցուցանիշներին հասնելու կանխատեսումների վերաբերյալ հաշվետվությունը: Բանկի կամ վարկային կազմակերպության ադմինիստրացիայի ղեկավարը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաշվետվություններ, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կամ ֆինանսական առողջացման ծրագրով այլ հաշվետվական ձևեր, ներկայացման հաճախականություն, կարգ և պայմաններ սահմանված չեն:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

13. Անվճարունակ բանկի կամ վարկային կազմակերպության հիմնական և հատուկ տնտեսական նորմատիվները սահմանվում են ֆինանսական առողջացման ծրագրով:

14. Հիմնական կամ հատուկ տնտեսական նորմատիվները խախտելու դեպքում անվճարունակ բանկը կամ վարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխով և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

15. Ադմինիստրացիայի ղեկավարի մասնագիտական որակավորման ստուգումն իրականացնում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):

16. Ադմինիստրացիայի ղեկավարի մասնագիտական որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և լիցենզավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի աշխատել են որպես կազմակերպության ղեկավար, ղեկավարի տեղակալ կամ վարել են կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման ու ղեկավարման հետ կապված այլ պաշտոններ, կամ տնտեսագիտության կամ իրավագիտության բնագավառում կատարել են մասնագետի, գիտական աշխատողի աշխատանք:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմորդը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում՝ նշելով դիմողի ազգանունը, անունը, անձնագրի սերիան ու համարը, բնակության վայրն ու հեռախոսահամարը, դիմումին կից փաստաթղթերի ցանկը,

բ) աշխատանքային գրքույկի պատճենը կամ սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված պահանջները հավաստող համապատասխան փաստաթուղթ,

գ) կենսագրական տվյալներ,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

ե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված՝ անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզիայի պատճենը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդագիրը (ներկայացվում է միայն այդ լիցենզիան ունեցող դիմորդների կողմից):

18. Դիմորդը իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների համար և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար կրում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Սույն կանոնակարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո, հանձնաժողովն իրականացնում է դիմորդի մասնագիտական որակավորման ստուգումը:

20. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով դիմորդը (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 21-րդ կետով նախատեսված դիմորդների) պատասխանում է տեստային հարցերին: Տեստային հարցաշարը բաղկացած է 70 հարցից, որոնցից 30-ը իրավաբանական, իսկ 40-ը տնտեսագիտական ոլորտին վերաբերող հարցեր են: Տեստային հարցաշարի յուրաքանչյուր հարցի պատասխան գնահատվում է մեկ բալ: Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչի միջոցով, ընդ որում, տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

21. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված՝ անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզիա և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդագիր ունեցող հավակնորդներին տրվում է բանկի և վարկային կազմակեպության ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական՝ հանձնաժողովի նիստում անցկացված հարցազրույցի հիման վրա:

22. Մասնագիտական որակավորման ստուգման տեստային հարցաշարի կազմմանը վերաբերող հարցերը և թեմաները ենթակա են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» պարտադիր հրապարակման՝ ստուգման օրվանից ոչ ուշ, քան 1 ամիս առաջ:

23. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդին պատշաճ ձևով տեղեկացվում է նշված ստուգման անցկացումից առնվազն յոթ օր առաջ:

24. Դիմորդը համարվում է մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նա առնվազն 65 տեստային հարցերի պատասխանել է ճիշտ:

25. Դիմորդին պատշաճ ձևով տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին՝ դրա անցկացումից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում: Դիմորդին արդյունքների վերաբերյալ սույն կետով սահմանված ժամկետում չտեղեկացնելու դեպքում դիմորդը համարվում է որակավորված:

26. Մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցությունը մերժվում է, եթե՝

ա) դիմորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

բ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

գ) դիմորդն իրավունք չունի զբաղվել հայցվող գործունեության տեսակով,

դ) դիմորդի տվյալները չեն բավարարում սույն կարգի 16-րդ կետի պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

27. Մասնագիտական որակավորման ստուգման արդյունքը սույն կանոնակարգի 24-րդ կետի պահանջին համապատասխանելու դեպքում դիմորդին տրվում է մասնագիտական որակավորման վկայական՝ ձևը ըստ ենթահավելված 1-ի: Մասնագիտական որակավորման վկայականը տրվում է 3 (երեք) տարի ժամկետով:

 

 

 

 

Հավելված 2

 

«Անվճարունակ բանկի և վարկային կազմակերպության

ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» հաստատված

է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 402-Ն որոշմամբ

 

 ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «____________» թվականի «_______________» հաստատելու մասին թիվ «____» որոշմամբ «__________» բանկում (կամ վարկային կազմակերպությունում) (այսուհետև՝ բանկ) նշանակել է ժամանակավոր ադմինիստրացիա (այսուհետև՝ ադմինիստրացիա):

2. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի պահանջներին համապատասխան, սույն ծրագիրը նպատակ ունի ադմինիստրացիայի գործունեության ընթացքում ապահովել բանկի ֆինանսական կայունության և վճարունակության վերականգնումը, ինչպես նաև բանկի կամ վարկային կազմակերպության պարտատերերի պահանջների առավելագույն բավարարումը:

3. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, սույն ծրագիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատվելուց հետո ադմինիստրացիան գործում է «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան և կրում է նշված օրենքով ամրագրված բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

4. Սույն ծրագրի գործողության ժամկետը սահմանվում է ___________ (շաբաթ, ամիս, տարի), և նշված ժամկետի հաշվարկը սկսվում է սույն ծրագիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատվելու պահից:

5. Բանկի ադմինիստրացիան իր գործունեությունն իրականացնում է սույն ծրագրի պահանջներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

6. Այս գլխում տրվում են՝

ա) բանկի ակտիվները, այդ թվում՝ դրամական միջոցները, պետական արժեթղթերը, զուտ վարկային ներդրումները, զուտ հաշվարկված տոկոսները, հիմնական միջոցները, այլ ակտիվներ: Նշվում են այն վարկային ներդրումները, որոնք ենթակա են դասակարգման՝ որպես անհուսալի, վարկային ներդրումների կառուցվածքը, խոշոր վարկերի մարման ժամկետները և ադմինիստրացիայի կողմից դրանց գնահատականները:

բ) Բանկի պարտավորությունները, այդ թվում՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց գծով, ռեզիդենտ իրավաբանական անձանց գծով, միջազգային ծրագրերի գծով, ռեզիդենտ բանկերի գծով և այլ պարտավորություններ:

գ) Առ _______ ամսաթիվը բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող դուրս գրված վարկերը, տոկոսները, դեբիտորական պարտքերը:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆԸ

 

7. Բանկի մասնակիցների, այդ թվում՝ նոր մասնակիցների կողմից տրամադրվող միջոցները, կարող են ուղղվել բանկի կանոնադրական հիմնադրամի (կապիտալի) համալրմանը կամ այն ակտիվների վերականգնմանը, որոնց արժեզրկմամբ է պայմանավորված բանկի ֆինանսական վիճակի վատթարացումը: Ներդրման կոնկրետ եղանակը որոշում է ադմինիստրացիան` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ: Այլ անձանց մասնակցության եղանակները բանկի ֆինանսական վիճակի վերականգնման հարցում որոշում է ադմինիստրացիայի ղեկավարը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

8. Ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով կոնկրետ բանկի առանձնահատկությունները, նշվում են ներդրողները, նրանց հետ կնքվելիք գործարքի պայմանները, ընթացակարգը, ներդրման չափը, դրա արդյունքում ակնկալվող բանկի ֆինանսական վիճակի փոփոխությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԲԱՆԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

9. Ադմինիստրացիան պարտավոր է իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ վարչական ծախսերի կրճատման ուղղությամբ՝ դրանց ամսական սահմանաչափերը հասցնելով հետևյալ մեծություններին.

(հազ. դրամ)

1

Աշխատավարձի և դրա գծով հաշվարկված հարկերի և պարտադիր այլ վճարների ծախսեր

 

2

Հատկացումներ սոցիալական ապահովագրության հիմնադրամին

 

3

Գործուղման ծախսեր

 

4

Կապի և հաղորդակցման ծախսեր

 

5

Պահպանության ծախսեր

 

6

Կոմունալ ծախսեր

 

7

Գրասենյակային և տնտեսական ծախսեր

 

8

Փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման ծախսեր

 

9

Այլ ծախսեր

 
 

Ընդամենը

 

 

10. Ֆինանսական առողջացման ծրագրով կարող է սահմանվել, սույն գլխով նախատեսված ծախսային հոդվածներում խնայողություններ ունենալու դեպքում, այդ խնայողությունների օգտագործման կարգը, ուղղությունները:

11. Բանկը իրավունք ունի դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների կողմից աճուրդային կարգով վաճառվող գույքը գնել՝ գործարքի պայմանները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

12. Սույն ծրագրի գործողության ընթացքում նախատեսվում է օտարել բանկի սեփականություն հանդիսացող գույքը՝ ըստ անհրաժեշտության, ընդ որում, առաջնահերթ պետք է վաճառվի այն գույքը, որը ուղղակիորեն կապված չէ բանկի գործունեության հետ:

13. Կարող է կցվել այն գույքի ցանկը, որը պարտադիր ենթակա է օտարման կամ հանձնարարական տալ ադմինիստրացիայի ղեկավարին՝ որոշակի ժամկետում ներկայացնել վաճառքի ենթակա գույքի ցանկը, որը կհաստատվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից՝ որպես ֆինանսական առողջացման ծրագրի անբաժանելի մաս:

14. Գույքի իրացումը պետք է իրականացվի երկու տարբերակով.

ա) ուղղակի վաճառք,

բ) հիմնական միջոցների զիջում (փոխանցում) պարտատերերին՝ բանկի նկատմամբ վերջիններիս պահանջների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ նախապես համաձայնեցված պայմաններով:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

15. Նշվում են ադմինիստրացիայի իրավունքները ակտիվների որակի բարելավման և միջոցների ավելի հեշտ հավաքագրման ու պարտավորությունների ավելի արագ կատարման նպատակով պահանջի իրավունքի զիջման և պարտքի փոխանցման գործարքներ կնքելու վերաբերյալ, ինչպես նաև այդ գործարքների ուղղությունները, հետևյալ ձևերով՝

ա) վարկային պայմանագրերից և այլ պահանջներից բխող իրավունքների ուղղակի վաճառք՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ նախապես համաձայնեցված պայմաններով,

բ) իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային պարտավորությունների դիմաց բանկի վարկային պայմանագրերից և այլ գործարքներից բխող պահանջի իրավունքների զիջում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ նախապես համաձայնեցված պայմաններով,

գ) օրենքով սահմանված կարգով իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցած ցպահանջ և ժամկետային պարտավորությունների փոխանցում այլ անձանց: Ընդ որում, եթե պարտքի փոխանցումը կատարվում է բանկի վարկային պայմանագրերից և այլ պահանջներից բխող իրավունքներից (ակտիվներից) բավարարում ստանալու պայմանով, ապա նման գործարքի պայմանները ևս նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԲԱՆԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

16. Ադմինիստրացիայի գործունեության և սույն ծրագրի գործողության ընթացքում բանկի կառավարման բոլոր մարմինների լիազորությունները կասեցվում են և ամբողջությամբ անցնում ադմինիստրացիայի ղեկավարին: Բանկի ադմինիստրացիան ողջ ծավալով իրականացնում է բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի, խորհրդի և գործադիր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և բանկի կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները սույն ծրագրի լիարժեք իրականացման համար:

17. Բանկի ադմինիստրացիայի անդամները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները գործում են ադմինիստրացիայի ղեկավարի հանձնարարականների հիման վրա:

18. Բանկը գործում է սույն ծրագրով հաստատված կազմակերպական կառուցվածքի հիման վրա (կցվում է կազմակերպական կառուցվածքը):

19. Այս գլխում կարող են նշվել նաև «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ադմինիստրացիայի ղեկավարի կառավարչական (ադմինիստրատիվ) գործառույթների բաշխման կարգը ադմինիստրացիայի անդամների միջև՝ սահմանելով ադմինիստրացիայի անդամներից յուրաքանչյուրի կառավարման ոլորտները, դրանց հետ կապված լիազորությունները, իրավունքները, պարտականությունները: Սույն կետով նախատեսվածի վերաբերյալ ֆինանսական առողջացման ծրագրում չնշելու դեպքում ադմինիստրացիայի ղեկավարի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ադմինիստրացիայի անդամների միջև լիազորությունների բաշխման վերաբերյալ որոշում է կայացնում:

20. Ելնելով բանկի ֆինանսական առողջացման անհրաժեշտությունից՝ բանկի կազմակերպական կառուցվածքը կարող է փոփոխվել հետևյալ ձևերով՝

ա) բանկի աշխատակիցների թվաքանակի և կազմի փոփոխությամբ,

բ) բանկի կառուցվածքի փոփոխությամբ,

գ) բանկի տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանումների լուծարմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԲԱՎԱՐԱՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ, ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

21. Սույն ծրագրի հաստատման պահից բանկը դուրս է գալիս «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տնտեսական նորմատիվների կարգավորման դաշտից և գործում է ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված նորմատիվների կարգավորման դաշտում:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՍԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

22. Ծրագրի հաստատումից հետո ադմինիստրացիան _____ օրվա ընթացքում հաշվարկում է սույն ծրագրի հաստատման օրվա դրությամբ բանկի հաշվեկշռում, ինչպես նաև արտահաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված հիմնավորված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

23. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջների ցանկին համաձայնություն տալու դեպքում նշված ցանկով ամրագրված բանկի պարտավորությունները համարվում են լրիվ և սպառիչ, չեն կարող որևէ կերպ ավելացվել, բացառությամբ սույն ծրագրով նախատեսված դեպքերի:

24. Արգելվում է փոփոխել ցանկացած պայմանագրով տոկոսների, միջնորդավճարների և այլ փոխհատուցումների չափը, եթե նման փոփոխությունները ավելացնում են բանկի ծախսերը կամ պարտավորությունները, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թույլատրվող դեպքերի:

25. Ադմինիստրացիան իրավունք ունի կատարել հակընդդեմ պարտավորությունների հաշվանցներ, ցանկացած ներբանկային վճարումներ՝ սույն ծրագրով նախատեսված դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով:

26. Իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պարտավորությունները կատարելիս հիմք են ընդունվում ժամկետների վերաբերյալ գործարքի պայմանները, այդ թվում՝ սույն ծրագրի հաստատումից հետո ձեռք բերված համաձայնությունների մասով:

27. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ժամկետանց պարտավորությունների կատարումը ըստ պարտատերերի առանձին խմբերի և գումարների թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, որով և վերացվում է այդ պարտավորությունների կատարման նկատմամբ սահմանված մորատորիումը:

28. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է թույլատրվել պարտատերերի առանձին խմբերի գծով տոկոսների հաշվարկումը և վճարումը՝ նույն որոշմամբ սահմանված պայմաններով:

29. Բանկում ադմինիստրացիա նշանակելուց հետո բանկի հաշվեկշռում արտացոլված ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում՝ բանկի հետ կապված) օգտին երրորդ անձանց կողմից կատարվող վճարումներով պայմանավորված ցպահանջ պարտավորությունների աճի դեպքում բանկի թղթակցային հաշիվներին կամ դրամարկղ գումարների մուտքագրման դեպքում բանկը արտահերթ կերպով վճարում է բացառապես տվյալ անձի օգտին հաշվեգրված կամ տվյալ անձի հանձնարարությամբ վճարվող գումարը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը չմարված պարտավորություն ունի բանկի նկատմամբ: Սույն պահանջը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ բանկը օրենքով սահմանված կարգով հանդիսանում է միջնորդ բանկ: Նշված միջոցների հաշվին չի թույլատրվում կատարել նաև սույն ծրագրով թույլատրվող ծախսերը:

30. Բանկն իրավունք չունի վարկեր, փոխառություններ կամ կանխավճարներ (բացառությամբ՝ սույն ծրագրով սահմանված ծախսերի սահմանաչափերի) տալ, բանկային երաշխիքներ և երաշխավորություններ տրամադրել, գրավադրել բանկի միջոցները կամ այլ կերպ ստանձնել լրացուցիչ պարտավորություններ, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թույլատրվող դեպքերի:

31. Բանկը միջոցներ կարող է ներգրավել միայն սույն ծրագրի հաստատումից հետո՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ նախապես համաձայնեցված պայմաններով:

32. Մեկ անձի՝ բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները (հաշիվները) միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ (բանկային հաշվի պայմանագրից բխող մեկ պարտավորություն), այդ թվում՝ մինչև _____ թվականը հաշվարկված տոկոսները:

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

33. Սույն գլխում ներառվում են բանկի բաժնեմասերի օտարման պայմանների, բանկի կանոնադրական կապիտալի ավելացման մասին դրույթներ:

34. Սահմանվում է ադմինիստրացիայի պարտականությունը՝ ներկայացնել օրենքներով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված բոլոր հաշվետվությունները: Բացի այդ, սահմանվում է դրույթ այն մասին, որ ադմինիստրացիան պարտավոր է ամիսը մեկ ներկայացնել ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

Ձև 1 և ձև 2 հաշվետվությունները ներկայացվում են «Կանոնակարգ 7-ի» ենթահավելվածներ 2-ով և 3-ով սահմանված ձևերով:

35. Սույն գլխում սահմանվում են նաև բոլոր այն դրույթները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված՝ ադմինիստրացիայի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործողությունների կարգավորմանը:

 

Ենթահավելված 1

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

բանկի ԵՎ վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի մասնագիտական որակավորման

 

N 000000

 

Սույնով հավաստվում է, որ _________________________________________

(անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ)

 

անցել է բանկի և վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի մասնագիտական որակավորման ստուգում և համապատասխանում է բանկի և վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական որակավորման պահանջներին:

Սույն վկայականը տրվել է __________________________________ թվականին և ուժի մեջ է մինչև ______________թվականը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

 

_______________________

(անուն ազգանուն)

 

(ստորագրություն)

_________________________

 

Կ. Տ.

 

 

 

 

Ենթահավելված 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ձև 1)

 

անվճարունակ բանկի սառեցված պարտավորությունների վերաբերյալ

 

Բանկի անվանումը__________________

Ամսաթիվը_________

(հազ. դրամ)

Համար

Հաշվեկշռային հաշիվ

Հայաստանի Հանրապետության  դրամով

Արտար-ժույթով

3127

Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3141

Ռեզիդենտ բանկերից ստացված վարկեր

   

3143

Ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկեր

   

3145

Ռեզիդենտ բանկերի տրամադրած օվերդրաֆտներ

   

3147

Ոչ ռեզիդենտ բանկերի տրամադրած օվերդրաֆտներ

   

3211

Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3213

Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3215

Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3217

Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3231

Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկեր

   

3233

Ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկեր

   

3235

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկեր

   

3261

Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ պետական իրավաբանական անձանց հետ

   

3262

Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ ոչ պետական իրավաբանական անձանց հետ

   

3263

Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ

   

3265

Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հետ

   

3267

Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ հիմնարկների հետ

   

3269

Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ հիմնարկների հետ

   

3271

Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ

   

3272

Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ ֆիզիկական անձ տնտեսավարող սուբյեկտների հետ

   

3274

Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ

   

3275

Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ տնտեսավարող սուբյեկտների հետ

   

3311

Ռեզիդենտ պետական իրավաբանական անձանց հաշիվներ

   

3312

Ռեզիդենտ ոչ պետական իրավաբանական անձանց հաշիվներ

   

3313

Ռեզիդենտ ոչ առևտրային իրավաբանական անձանց հաշիվներ

   

3315

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվներ

   

3317

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվներ

   

3319

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվներ

   

3321

Ռեզիդենտ հիմնարկների հաշիվներ

   

3323

Ոչ ռեզիդենտ հիմնարկների հաշիվներ

   

3331

Ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3333

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3335

Ռեզիդենտ պետական մասնակցությամբ իրավաբանական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3336

Ռեզիդենտ ոչ պետական իրավաբանական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3337

Ռեզիդենտ ոչ առևտրային իրավաբանական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3339

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3340

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդների  դիմաց հաշվեգրված տոկոսներ

   

3341

Ռեզիդենտ հիմնարկներից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3343

Ոչ ռեզիդենտ հիմնարկներից ներգրաված ցպահանջ ավանդներ

   

3351

Ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3352

Ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3354

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3355

Ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3357

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների  դիմաց հաշվեգրված տոկոսներ

   

3358

Ռեզիդենտ պետական իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3359

Ռեզիդենտ ոչ պետական մասնակցությամբ իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3361

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3363

Ռեզիդենտ հիմնարկներից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3365

Ոչ ռեզիդենտ հիմնարկներից ներգրաված ժամկետային ավանդներ

   

3411

Ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներ

   

3431

Այլ պարտավորություններ կառավարության նկատմամբ

   

3511

Բանկի կողմից թողարկված ավանդային սերտիֆիկատներ

   

3521

Բանկի կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթեր

   

3522

Բանկի կողմից թողարկված առանց տոկոսի արժեթղթերի զեղչատոկոս

   

3531

Բանկի կողմից թողարկված տոկոսային արժեթղթեր

   

3532

Բանկի կողմից թողարկված տոկոսային արժեթղթերի զեղչատոկոս

   

3551

Թողարկված այլ արժեթղթեր

   

Բանկի ադմինիստրացիայի ղեկավար՝__________________

_________________________________________

Գլխավոր հաշվապահ՝ ___________________________

_________________________________________

 

Կ.Տ.

Ենթահավելված 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

անվճարունակ բանկի ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ վերաբերյալ (ձև 2)

 

Բանկի անվանումը
__________________________

«___» «_____» «____» թվից մինչև

«___» «_____» «____» թիվը

 

Համախառն արտարժութային դիրք

Արտարժութային դիրքի մեծությունը օրվա վերջին

1-ին խումբ արտարժութային դիրք

2-րդ խումբ արտարժութային դիրք

1

2

3

4

երկուշաբթի

0

   

երեքշաբթի

0

   

չորեքշաբթի

0

   

հինգշաբթի

0

   

ուրբաթ

0

   

շաբաթ

0

   

կիրակի

0

   

Բանկի ադմինիստրացիայի ղեկավար՝__________________

_________________________________________

Գլխավոր հաշվապահ՝ ___________________________

_________________________________________

 

Կ.Տ.

 

1. Այն դեպքում, երբ արտարժութային պարտավորությունները գերազանցում են ակտիվները («կարճ» դիրք), 3 և 4 սյունակներում նշված մեծությունները տրվում են բացասական նշանով:

2. Սույն հաշվետվության 3 և 4 սյունակները լրացվում են «ԿԲ կանոնակարգ 2-ով» սահմանված արտարժույթների խմբերով՝ որպես ակտիվների և պարտավորությունների (չեն ներառվում սառեցված պարտավորությունները) տարբերություն:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան