ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 147
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների ԵՎ կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին» կարգում լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին» կարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դրամարկղային սպասարկման կարգի ընդունումը, հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպությունների սպասարկման նպատակով բանկերին տրված կանխիկ գումարներից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճար չի գանձվում»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության կարգավորման վարչությանը` մինչև 1995 թվականի հունվարի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպությունների սպասարկման համար բանկերին անվճար կանխիկ դրամական ամրացումներ տրամադրելու կարգը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1995 թվականի հունվարի 1-ից:
քաղ. Երևան |