ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1995 թվականի թիվ 117
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախկինում ընդունած որոշումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 28-ի «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների մասին» թիվ 78 որոշմանը համապատասխանեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախկինում ընդունած որոշումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 28-ի «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների մասին» թիվ 78 որոշմանը համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի թիվ 37 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 90, 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների հաշվարկման մասին» թիվ 91 որոշմամբ հաստատված հրահանգում լրացումներ կատարելու մասին»» թիվ 108, 1995 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների և դրանց խախտումների դեպքում պատժամիջոցների սահմանման մասին» թիվ 37 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 81 որոշումները:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման մասին» թիվ 34 որոշման վերնագրի և առաջին կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի, 1995 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված կարգում և սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 65 որոշման 1-ին կետի 2-րդ պարբերության,1994 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվետվությունների հրապարակման մասին» թիվ 45 որոշմամբ հաստատված «Շահույթի օգտագործման մասին» հաշվետվության (հավելված 4) 3-րդ հոդվածի, 1994 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման մասին» թիվ 51 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 1994 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման մասին» թիվ 131 որոշման 4-րդ կետի 7-րդ, 10-րդ, 12-րդ պարբերությունների, 1995 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին, անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին վարկեր տրամադրելու գծով սահմանափակումներ մտցնելու մասին» թիվ 2 որոշման 3-րդ, 4-րդ, 6-րդ, 1995 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով գործառնությունները ժամանակավորապես սահմանափակելու մասին» թիվ 13 որոշման 4-րդ, 1995 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղներով, քարերով և այլ արժեքներով գործառնություններ իրականացնելու մասին» թիվ 40 որոշման 3-րդ կետի, 1995 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային սակարկությունների մասին» թիվ 28 որոշմամբ հաստատված ժամանակավոր կարգի 1.4-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «սեփական միջոցներ» հասկացությանը համարժեք կիրառվում է «ընդհանուր կապիտալ» հասկացությունը, որի հաշվարկը կատարվում է ըստ սույն որոշման 3-րդ կետում հիշատակվող հրահանգի:
(2-րդ կետն ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման մասին» թիվ 34 որոշման 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բանկերի ընդհանուր կապիտալի հաշվարկը կատարվում է ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների մասին» թիվ 78 որոշմամբ հաստատված հրահանգի 1-ին կետի»:
(3-րդ կետն ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված կարգում և սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 65 որոշման նախաբանը վերաշարադրել հետևյալ կերպ.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է»:
(4-րդ կետն ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվետվությունների հրապարակման մասին» թիվ 45 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների» հաշվարկի (հավելված 3) տիպային ձևը ներկայացնել հետևյալ տեսքով.
(5-րդ կետն ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում)
Հավելված 3
Հ ա շ վ ա ր կ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների
________________________________________________________________
Ցուցանիշների անվանումը |
Սահմանված տնտեսական | Տնտեսական | ||
նորմատիվի մեծությունը |
նորմատիվի |
փաստացի
մեծությունը առ ---------------------
________________________________________________________________
1. Ընդհանուր կապիտալի և ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցությունը (Ն1) |
Նվազագույն թույլատրելի |
________________________________________________________________
2. Բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն2) |
Նվազագույն թույլատրելի մեծությունը 1995թ. հուլիսի 1-ից` 1:5 1996թ. հունվարի 1-ից` 1:3,33 1996թ. հուլիսի 1-ից` 1:2,85 |
________________________________________________________________
3. Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը (Ն3) |
Առավելագույն թույլատրելի մեծությունը չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի` 1995թ. հուլիսի 1-ից` 50%-ը 1996թ. հունվարի 1-ից` 35%-ը 1966թ. հուլիսի 1-ից` 20%-ը |
________________________________________________________________
4. Բնակչությունից ներգրաված գումարների և ընդհանուր կապիտալի միջև սահմանային հարաբերակցությունը (Ն4) |
Առավելագույն թույլատրելի մեծությունը 1995թ. հուլիսի 1-ից` 9:1 |
________________________________________________________________
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների մասին» թիվ 91 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» թիվ 21 որոշման 1-ին և 3-րդ կետերից հանել «բանկի կապիտալ» բառերը:
(6-րդ կետն ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում)
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2000, թիվ 174 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|