«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2178-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Շիրակի փողոցի N 2ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկի՝ 303,83 քառ. մետր մակերեսով տարածքը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը՝ մնացորդային արժեքի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
1.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Շիրակի փողոցի N 2ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 303,83 քառ. մետր մակերեսով տարածքը վաճառել դասական աճուրդով:
1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով՝ 1,753935 մլն դրամ:
1.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի տնօրինության՝ 320 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (նախկինում Վաղարշապատի գյուղացիական կոլեկտիվ տնտեսության վարչական շենքը, այսուհետ՝ գույք)՝ վաճառել դասական աճուրդով:
2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 1,064 մլն դրամ:
2.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության մանկական ճամբարի՝ 1648,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3 շենքերը (նախկինում «Կապանի ԼՀԿ» փակ բաժնետիրական ընկերության շենքերը, այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 1,14 մլն դրամ:
3.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի N 23 հասցեում գտնվող շենքի նկուղային և առաջին հարկերից 1132,9 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
4.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով՝ 6,08 մլն դրամ:
4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Նանսենի փողոցի N 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված՝ 2833 դրամ արժեքով և 71,35 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
5.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 831 հազ. դրամ:
5.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Աճառյան փողոցի N 42 հասցեում գտնվող ակումբ-ճաշարանային մասնաշենքի առաջին հարկի 1242 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:
6.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 7,5 մլն դրամ:
6.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 586,17 հազ. դրամ արժեքով և 2420 քառ. մետր ընդհանուր մակերեսով 5-րդ մասնաշենքը (Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
7.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 2,5 մլն դրամ:
7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) շենքի վերակառուցման և ամրացման նպատակով 3 տարում ներդնել 7 մլն դրամ:
7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 7.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 196,74 հազ. դրամ արժեքով և 320 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Նորալուսին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
8.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 1,9 մլն դրամ:
8.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 8.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) շենքի կապիտալ նորոգման և ամրացման նպատակով 3 տարում ներդնել 50 մլն դրամ:
8.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 8.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 3 Երևան |