ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 1995 թվականի թիվ 105
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին, անդամներին ԵՎ ստորաբաժանումների ղեկավարներին վարկեր տրամադրելու գծով սահմանափակումներ մտցնելու մասին» թիվ 2 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 20-ի թիվ 2 որոշման 7-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ.
«7. Բանկերը պարտավոր են մինչև 1996 թվականի հունվարի 1-ը իրենց վարկային ներդրումները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին»:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 20-ի թիվ 2 որոշման պահանջների կատարման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների ծրագիր:
|