«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607384
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հոկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 478-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների` համատեղ հայ-հունական թողարկմանը նվիրված «Աֆրոդիտե, Ք.ա. I դ., Հնագիտական ազգային թանգարան, Աթենք» և «Անահիտ աստվածուհի, Ք.ա. III-IV դ., Սատաղ» նամականիշների նմուշները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների.
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հունվարի 22-ի «2007 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը և փոստային վճարման պետական նշանի` Բանակի օրվան նվիրված նամականիշով միակողմանի բացիկի նմուշը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
հրամանի N 1 հավելվածի`
1) «9. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ «9.2» կետով.
« |
|
»: |
2) Ուժը կորցրած ճանաչել «1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ» բաժնի «1.2» կետը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 478-Ն որոշմամբ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
Հավելված 2
Հաստատված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 478-Ն որոշմամբ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |