Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2003-08.02.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.12/11.1 Հոդ.198
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.03.2003
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2013
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303124

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 05-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը»` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը սահմանում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001 թ. «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: Կետ 5-ում նշված գործունեության տեսակները լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կողմից՝ քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:

Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցե(ներ)ով և սահմանված ժամկետում:

 

2. Լրացման կարգը

 

Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող անհատ ձեռնարկատիրոջ համաձայնության դեպքում, որի համար 3-ից 9 կետերի դիմաց  -ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:

Հարցաթերթի կետ 1-ը՝ «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 2-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:

3-րդ՝ «անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը», 4-րդ՝ «Անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը» կետերը լրացվում են անհատ ձեռնարկատիրոջը տրված վկայականի հիման վրա:

5-րդ՝ «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և, հիմնական, և, ոչ հիմնական) տեսակներն՝ ըստ զուտ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից՝ քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

6-րդ՝ «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի կետ 5-ում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:

7-րդ կետում լրացվում է աշխատողների թվաքանակը տարվա համար:

Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 5-րդ (ինչպես նաև 6-րդ) կետում նշված գործունեության տեսակների (զուտ հասույթների) հաջորդականությանը:

8-րդ՝ «անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վայրը» կետը լրացվում է, եթե գրանցման վայրը չի համընկնում բնակության վայրի հետ:

9-րդ՝ «անհատ ձեռնարկատերը ներկայումս (հարցաթերթի լրացման պահին) գործում է թե ոչ» կետում ընդգծել «Այո» կամ «Ոչ»:

Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը՝ այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

10-րդ` «անհատ ձեռնարկատեր» կետը ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

11-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:

Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին 524245 հեռախոսահամարով:

 

Ներմուծեք նկարագրությունը_20574

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ)
ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան
___ թվականի արդյունքներով)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման» կարգի և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն «Վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի (այսուհետ` վիճակագրական գաղտնիք)... Տվյալները, որոնք հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից, վիճակագրական գաղտնիք չեն համարվում... Վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները առանց դրանք ներկայացնողի համաձայնության, հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն... Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ դրանք հանդիսանում են բնական կամ այլ մենաշնորհային գործունեությունն արտացոլող տեղեկություններ...»:

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2003 թ. մարտի
14-ի թիվ 05-Ն որոշմամբ

Ներկայացվում է`
Հայաստանի Հանրապետության
Ազգային վիճակագրական
ծառայության մարզային
գործակալությանը

Ներկայացնում են`
անհատ ձեռնարկատերերը

Ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու տարվան
հաջորդող մայիսի 1-ը:

 

1. Պետական ռեգիստրում գրանցման համարը

ooo ooooo

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ)

oooooooo

(լրացվում է համաձայն հարկային պետական ծառայության կողմից տրված վկայականի)

 

Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվեն հաջորդ 3-րդ 9 կետերի տվյալները, ապա այստեղ նշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ», նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:

 

3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը



___________________________________________________________________

4. Անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը



___________________________________________________________________

մարզը _____________ ծածկագիրը*

oo

համայնքը _____________ ծածկագիրը*

ooo

բնակավայրը ___________ փոստային դասիչը  /__/__/__/__/__/__/
փողոցը, շենքը, բնակարանը ___________ հեռախոս(ներ)ը ___________
էլեկտրոնային հասցեն (e-mail)  _______________ 

5. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ը



 

1. ____________________  ծածկագիրը*

ooooo

... ____________________ ծածկագիրը*

ooooo

6. Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)` ըստ կետ 5-ում նշված գործունեության տեսակների** 

1. ____________ հազար դրամ
... ____________ հազար դրամ

7. Աշխատողների թվաքանակը ըստ կետ 5-ում նշված գործունեության տեսակների** 

 

1. ____________ մարդ
... ____________ մարդ

ընդամենը _______ հազար դրամ ընդամենը ________մարդ

 

 

8. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վայրը

 

 (եթե չի համընկնում բնակության վայրի հետ)

մարզը _____________ ծածկագիրը*

oo

համայնքը _____________ ծածկագիրը*

ooo

բնակավայրը ___________ փոստային դասիչը  /__/__/__/__/__/__/
փողոցը, շենքը, բնակարանը ___________ հեռախոս(ներ)ը ___________

9. Անհատ ձեռնարկատերը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ո՞չ (ընդգծել)

ԱՅՈ

ՈՉ

10. Անհատ ձեռնարկատեր ______________________ (ստորագրություն)

11. Լրացման ամսաթիվը ________________

 

* Ծածկագրերը լրացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մասնագետների կողմից` քննարկելով անհատ ձեռնարկատիրոջ հետ

** Աշխատողների թվաքանակի և զուտ հասույթի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները