ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 դեկտեմբերի 1999 թ. |
թիվ 213 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 հունվարի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններում և դրանց լրացման կանոններում» ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.17 կետ.
Նվազագույն վավերապայմանները | Լրացման կարգը |
2.17. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
պարտադիր (պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում) |
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի թիվ 122 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: