«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603119
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 մարտի 2003 թ. |
N 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու համար ձևավորված նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունը ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը (Հավելված 1):
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Ա. Սահրադյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու համար ձԵՎավորված նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունը ստուգելու, այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով նախաձեռնող խմբի ցուցակներում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ճշտվում է նախաձեռնող խմբի ցուցակում ստորագրությունների փաստացի քանակի 10 տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Նշված 10 տոկոսը կազմող ստորագրությունների համարները որոշվում են վիճակահանությամբ:
2. Յուրաքանչյուր նախաձեռնող խմբի ցուցակի օրինականությունն ստուգելու համար անց է կացվում առանձին վիճակահանություն:
Վիճակահանություն անցկացնելու նպատակով՝ սույն կարգին համապատասխան վիճակահանության արկղում դրվում են նախաձեռնող խմբի ցուցակում ընդգրկված քաղաքացիների ստորագրությունների թվին հավասար, իրար հաջորդող համարներ: Արկղից հանվում են դրա պարունակության ընդհանուր թվի տաս տոկոսին համարժեք թվով համարներ: Վիճակահանությամբ հանված թվերի համարներն ամրագրվում են հանձնաժողովի արձանագրությամբ:
Ցուցակից հանվում են վիճակահանությամբ ստացված համարների դիմաց լրացված քաղաքացիների տվյալները, ամրագրվում արձանագրությամբ և համարվում ստուգման ենթակա:
Եթե տվյալ քաղաքացու բացակայության պատճառով հնարավոր չէ նրա տվյալների փաստացի ստուգումը, ապա ենթակա է ստուգման այդ համարին նախորդող չստուգված համարը, իսկ նախորդող համարի բացակայության դեպքում՝ դրան նախորդող և չստուգված համարը: Նախորդող չստուգված համարների բացակայության դեպքում ստուգվում է հաջորդող, չստուգված համարը:
3. Ստուգման արդյունքում անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձին պատկանող ստորագրությունները, ինչպես նաև այն քաղաքացիների ստորագրությունները, որոնց տվյալները ցուցակում սխալ են լրացված:
Ստուգման արդյունքում հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են ստորագրությունների համարները և քաղաքացու մասին տվյալները:
4. Ստորագրությունների ընդհանուր թվի տաս տոկոսում վավեր և անվավեր ստորագրությունների հարաբերակցությունը համամասնորեն տարածվում է ստորագրությունների ընդհանուր թվի վրա՝ ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավեր և անվավեր ստորագրությունների քանակը:
5. Ընտրանքային ստուգումն իրականացնելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմից կազմավորում է աշխատանքային խումբ (խմբեր):
6. Աշխատանքային խումբը, ստուգման արդյունքում հայտնաբերված կեղծիքների կամ անճշտությունների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրվում է աշխատանքային խմբի անդամների կողմից: Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները սահմանված ժամկետում հանձնվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարին: