«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60505088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 փետրվարի 2005 թ. |
N 76-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 213-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թվականի հունիսի 17-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 213-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 6-րդ կետի «ա» ենթակետի «ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը),» բառերը հանել.
2) 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:».
3) 7-րդ կետի «Խորհուրդ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ)» բառերով.
4) 10-րդ կետի «բ» ենթակետի «, հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական» բառերով.
5) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը) հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:».
6) 11-րդ կետի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|