Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.23/14(386) Հոդ.240
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


14 փետրվարի 2005 թվականի N 80-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

  Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 14
Երևան


 Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թ.
փետրվարի 14-ի N 80-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը

1.

«Խնամակալության և հոգաբար-ձության հարցերի մարմնի կամ հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

2.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրո-նացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

3.

«Որբ երեխաների կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման համար նախատեսված կազմակերպությունների ցանկը և տեղավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

4.

«Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

5.

«Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առողջապա-հության նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

6.

«Խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

7.

«Յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

8.

«Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որդեգրած` Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2005 թ. ապրիլի 1

ՀՀ պետական բյուջե


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան