«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 65-երկաթ (եռամսյակային) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
| |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են::
1.3. Կազմակերպությունը կազմում է եռամսյակային հաշվետվություն երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ, տարվա սկզբից, աճողական կարգով:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. «Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը» (տող 110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ:
2.2. «Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 120) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
2.3. 121-123.1 տողերում ցույց են տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը` ըստ հաղորդակցության տեսակների: 121-123 տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 120 տողի ցուցանիշին:
2.4. «Ուղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը» (տող 140) և «Բեռների փոխադրումից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը» (տող 160) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները` ավելացված արժեքի հարկով:
2.5. «Ուղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 150) և «Բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 170) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթն առանց ավելացված արժեքի հարկի:
2.6. 171-173.1 տողերում լրացվում են բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 171-173 տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 160 տողի ցուցանիշին:
2.7. «Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը» (տող 190) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
2.8. «Ներքաղաքային և մերձքաղաքային» (տող 191) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն են, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:
2.9. «Միջքաղաքային (50 կիլոմետրից ավել, երկրի ներսում)» (տող 192) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
2.10. «Միջազգային» (տող 193) փոխադրումներ հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):
2.11. 191-193 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:
2.12. «Փոխադրվել են ուղեբեռներ» (տող 200) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:
2.13. «Ուղևորաշրջանառությունը - ընդամենը» (տող 210) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 211, 212 և 213 տողերի ցուցանիշների գումարին:
2.14. «Փոխադրվել են բեռներ - ընդամենը» (տող 220) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրներ) (տող 223), միջքաղաքային (տող 222), ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 221) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:
2.15. «Բեռնաշրջանառությունը - ընդամենը» (տող 230) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 231 և 233 տողերի ցուցանիշների գումարին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայություն |
երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (եռամսյակային)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
| ||
Չլրացնել ò | |||
ՏԳՏԴ Մարզը Համայնքը I_I_I_I_I_I I_I_I I_I_I_I | |||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար__200_թ. Ցուցանիշի մեծությունը Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը Ա Բ Գ 1 Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը 110 հազար Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 120 -"- այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներքաղաքային և մերձքաղաքային 121 -"- միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում) 122 -"- միջազգային (այլ երկրների միջև) 123 -"- որից` ԱՊՀ երկրներ 123.1 -"- Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը 130 -"- Ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը 140 -"- Ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը 150 -"- Բեռների փոխադրումներից ստացված հասույթը 160 -"- Բեռների փոխադրումներից ստացված հասույթը 170 -"- այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների 171 -"- միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում) 172 -"- միջազգային (այլ երկրների միջև) 173 -"- որից՝ ԱՊՀ երկրներ 173.1 -"- Ուղեբեռի և բեռի փոխադրումների հետ կապված ծախսերը 180 Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը 190 հազար այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 191 -"- միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում) 192 -"- միջազգային (այլ երկրների միջև) 193 -"- որից՝ ԱՊՀ երկրներ 193.1 -"- Փոխադրվել են ուղեբեռներ 200 հազար Ուղևորաշրջանառությունը - ընդամենը 210 հազար այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 211 -"- միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում) 212 -"- միջազգային (այլ երկրների միջև) 213 -"- որից՝ ԱՊՀ երկրներ 213.1 -"- Փոխադրվել են բեռներ` ընդամենը 220 հազար այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 221 -"- միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում) 222 -"- միջազգային (այլ երկրների միջև) 223 -"- որից՝ ԱՊՀ երկրներ 223.1 -"- Բեռնաշրջանառությունը - ընդամենը 230 հազար այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 231 -"- միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում) 232 -"- միջազգային (այլ երկրների միջև) 233 -"- որից՝ ԱՊՀ երկրներ 233.1 -"-
(ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը
դրամ
(ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը
(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը
(ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը
(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը
ներքաղաքային և մերձքաղաքային
ուղևոր
տոննա
ուղևոր-կմ
տոննա
տոննա-կմ
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (240)__________ մարդ
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
|
________________ |
__ ______200__թ. |
|
|