«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 1999 թվականի N 341
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 476 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ցանկը «4011 (բացի 4011 30 100), 4013 Դողեր օդաճնշական, ռետինե կամերաներ մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար» տողից հետո լրացնել հետևյալ տողով.
«4012 Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված».
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգի հավելվածը «4011 (բացի 4011 30 100), 4013 Դողեր օդաճնշական, ռետինե կամերաներ մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար» տողից հետո լրացնել հետևյալ տողով.
«4012 Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված»:
|
Ա. Դարբինյան |