ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«10» փետրվարի 2025 թ. |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» թիվ 06-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման)՝
1) 1-ին կետով սահմանված հավելվածներում «ԳՈՍՏ» բառը փոխարինել «ԳՕՍՏ» բառով:
2) 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված՝
ա. 3-րդ հավելվածի 58-րդ կետին նախորդող 57-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
բ. 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված 3-րդ հավելվածը լրացնել նոր 57.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«57.1. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում արտարկման գոտու լայնությունը բոլոր կարգերի պաշարների համար պետք է հիմնավորված լինի փաստացի նյութերով: Չի թույլատրվում կատարել արտարկում` շերտերի սեպացման և տրոհման, ավազակոպճային ապարների որակի ու մշակման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման ուղղությամբ:»:
3) 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածի՝
ա. 31-րդ կետի 3-րդ ենթակետում «(նշել)» բառից հետո հանել «գնահատված» բառը,
բ. 33-րդ կետի 2-րդ ենթակետում «հիմնականում» բառը փոխարինել «սովորաբար» բառով,
գ. 33-րդ կետի 5-րդ ենթակետում «խախումների» բառը փոխարինել «խախտումների» բառով,
դ. 37-րդ կետի 4-րդ ենթակետում «4)» թիվը և նշանը փոխարինել «3)» թվով և նշանով,
ե. 38-րդ կետի 2-րդ ենթակետում «ապարագիտական» բառը փոխարինել «քարաբանական» բառով,
զ. 73-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
5) 1-ին կետը լրացնել նոր 9-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«9) գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը՝ համաձայն N 9 հավելվածի։»:
2. Հրամանը լրացնել նոր N 9 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար`
2/10/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 08-Ն հրամանի |
«Հավելված N 9 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի N 06-Ն հրամանի |
ՀՐԱՀԱՆԳ
ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են գիպսով և անհիդրիդով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:
2. Հրահանգով սահմանվում են գիպսի և անհիդրիդի հանքավայրերի (կամ առանձնացված տեղամասերի) (այսուհետ՝ հանքավայրերի) ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացում, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:
3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետ` Դասակարգում) պահանջներին համապատասխան։
4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները (այսուհետ՝ Պահանջներ) սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:
5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան՝ այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (այսուհետ՝ ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (այսուհետ՝ ՏՏԶ) կազմմամբ:
6. Անկախ սեփականության ձևից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումները (այսուհետ՝ ՏՏՀ) ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:
7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը՝ գնահատանքային և ՏՏԶ-ները՝ նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:
8. Սույն Հավելվածի դրույթները տարածվում են ինչպես «բուն» գիպսի և անհիդրիդի, այնպես էլ այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) վրա, որոնք բացի գիպսից և անհիդրիդից ներկայացված են նաև այլ տեսակի օգտակար հանածոներով (օրինակ բազալտ, կրաքարեր և այլն), ինչպես նաև այն հանքավայրերի (այդ թվում նաև մետաղական) վրա, որոնցում բացի հիմնական օգտակար հանածոն կամ բաղադրիչը բացահայտվել են նաև արդյունաբերական նշանակությամբ գիպսի և անհիդրիդի կուտակներ։ Այս դեպքում դրանց երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները իրականացվում են այնպես, որ գիպսի և անհիդրիդի ուսումնասիրվածությունը բավարարի սույն հավելվածին, իսկ այլ տեսակի օգտակար հանածոյի ուսումնասիրվածությունը՝ տվյալ տեսակի օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգի պահանջներին։
9. Գիպսերի և անհիդրիդների այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, երբ դրա օգտակար հանածոն (գիպսը կամ անհիդրիդը) կարող է բավարարել միաժամանակ մի քանի ոլորտներում դրա օգտագործման համար սահմանված չափանիշներին, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ օգտակար հանածոյի որակը ուսումնասիրվի կիրառման հնարավոր ոլորտներին դրա պիտանելիությունը գնահատելու համար բավարար մանրամասնությամբ։ Ընդ որում անհրաժեշտ է օգտակար հանածոյի կիրառման ոլորտի ընտրության վերաբերյալ որոշումը կայացնել այնպես, որ այն ապահովի տվյալ օգտակար հանածոյի օգտագործման առավելագույն արժեքը։
10. Շինարարության մեջ և շինությունների երեսապատման համար օգտագործվող գիպսի և անհիդրիդի հանքավայրիերի ուսումնասիրվածությանը ներկայացվող պահանջները կանոնակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի թիվ 06-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի դասակարգման կիրառման հրահանգով։
2. ԳԻՊՍԻ ՈՒ ԱՆՀԻԴՐԻԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
11. Արդյունաբերությունում օգտագործվում են ինչպես գիպսերը, այնպես էլ անհիդրիդները, սակայն ներկայումս հիմնականում կիրառվում է գիպսը, իսկ անհիդրիդը, ոչ մեծ խորություններում ցուցաբերած քիմիական անկայունության հետևանքով, առայժմ արդյունահանվում է սահմանափակ քանակությամբ, թեև վերիջին տարիներին նկատվում է նաև դրա օգտագործման աճ՝ հատկապես ցեմենտի արտադրությունում:
12. Գիպսի և անհիդրիդի ընդհանուր բնութագրերը բերվում են ստորև.
1) Գիպսը միներալ է, որը իրենից ներկայացնում է կալցիումի ջրային սուլֆատ՝ CaSO4*2H2O (CaO` 32.5%, SO3` 46.6%, H2O` 20.9%)։ Բնության մեջ հանդիպում է հաստ սալաձև, պրիզմաձև ու սյունաձև բյուրեղների տեսքով, «ծիծեռնակի պոչ» տեսակի կրկնաբյուրեղներով և ագրեգատներով (զանգվածներով)։ Վերջինների մեջ առանձնացնում են մի քանի տարատեսակներ. խոշորաբյուրեղային, թերթանման, թելային և շաքարանման: Գիպսի ամրությունը 1.5-2.0 է, խտությունը` 2.3 գ/սմ3, գույնը` սպիտակ, մոխրագույն, հազվադեպ դեղին և վարդագույն, թերթականությունը (հերձականությունը) խիստ կատարյալ է: Գիպսը ջրում ունի նկատելի լուծելիություն, որը մեծանում է ջերմաստիճանի մինչև 410 C բարձրացման հետ, որից հետո կտրուկ նվազում է: Տաքացնելիս գիպսը կորցնում է ջուրը, սկզբում անցնելով կիսահիդրատի` CaSO4*½ H2O, այնուհետև անջուր սուլֆատի` CaSO4: Ջրազրկված գիպսը ջրի հետ շփվելով վերածվում է մածուցիկ նյութի, որն արագ վերածվում է խիտ պինդ զանգվածի: Այս հատկության (կպչողություն) վրա է հիմնված որպես կապակցանյութ գիպսի արդյունաբերական օգտագործումը:
2) Անհիդրիդը միներալ է, որն իրենից ներկայացնում է կալցիումի անջուր սուլֆատ` CaSO4 (CaO՝ 41.2%, SO3՝ 58.8%): Սովորաբար հանդիպում է համատարած մանրահատիկ մարմարանման զանգվածների տեսքով, հազվադեպ աղյուսաձև և պրիզմաձև բյուրեղների տեսքով: Գույնը սպիտակ է, մոխրավուն, հազվադեպ՝ երկնագույն, վարդագույն կամ մուգ մոխրագույն (խառնուրդների հաշվին): Անհիդրիդի ամրությունը 3.0-3.5 է, խտությունը` 2.8-3.0 գ/սմ3, թերթականությունը (հերձականությունը)` կատարյալ, ջրում լուծվում է գիպսից վատ: Անհիդրիդն օժտված է կապակցող հատկություններով:
3) Գիպսը և անհիդրիդը, որպես կանոն, հանդիպում են համատեղ՝ նստվածքային կուտակումներում, առաջացնելով գործնականում մենամիներալային (մոնոմիներալային) ապարների կուտակներ, որոնք, ինչպես և այդ միներալները, անվանվում են՝ գիպս և անհիդրիդ: Դրանց սովորական խառնուրդներն են կավային նյութը, քվարցը, կարբոնատները, հալիտը, բիտումային նյութը և այլն: Հայտնի են նաև գիպսային առաջացումներ, կազմված գիպսի մանրագույն բյուրեղների և ավազակավային և (կամ) կրաքարակավային նյութի խառնուրդով (գաջ, գանչ և այլն):
4) Գիպսատար հաստվածքները սովորաբար ներկայացված են գիպսի (անհիդրիդի) կուտակների, կրաքարերի, դոլոմիտների, մերգելների և կավերի շերտերի հերթափոխմամբ, որոնք նույնպես կարող են ունենալ արդյունաբերական նշանակություն և արդյունահանվել գիպսի (անհիդրիդի) հետ միաժամանակ: Երբեմն հանդիպում են գիպսի (անհիդրիդի) հզոր միատարր կուտակներ, որոնց կտրվածքում գրեթե բացակայում են այլ ապարների ենթաշերտերն ու ոսպնյակները:
5) Գիպսի բարձր լուծելիությամբ պայմանավորված գիպսատար հաստվածքներում հաճախ զարգանում է կարստը` մակերևութային ձագարների և ներքին մեծ ձգվածության ուղիների (առուների) ձևով:
13. Գիպսի այս կամ այն ոլորտում օգտագործումը կանխորոշող հիմնական հատկություններն են հանդիսանում ոչ մեծ խտությունը, ցածր ջերմահաղորդականությունը, ճերմակության աստիճանը, ոչ մեծ ամրությունը, հրակայունությունը, ջերմակայունությունը, ջրում լուծելիությունը և այլն (աղյուսակ 1)։
Աղյուսակ 1
Գիպսի ֆիզիկական, քիմիական և տեխնոլոգիական հատկությունները
Գիպսի հատկությունները |
Ցուցանիշները |
Ճերմակության աստիճանը, % |
մինչև 99-100 |
Ջերմակայունությունը, կկալ/մ*ժ*0С |
մինչև 0.259 |
Տեսակարար ծավալային էլեկտրական դիմադրություն, Օհմ*մ |
մինչև 104 |
Առաձգական ալիքների տարածման արագությունը, մ/վ |
4 |
Տեսակարար մագնիսական ընկալունակակություն |
(0–5)*10-5 |
рН |
6.5–7 |
Ջրում լուծելիությունը |
Լուծվում է մասնակի |
Ջրում լուծելիությունը CaSO4-ի վերահաշվարկված (գ/լ 200С-ի դեպքում) |
2.05 |
Ջրում առավելագույն լուծելիությունը 32-410С միջակայքում, գ/լ |
2.7 |
HCl-ում և HNO3-ում լուծելիությունը |
Լուծվում է դժվարությամբ |
Թրծած գիպսի խտությունը (շինարարական, կաղապարման, ծեփման), տ/մ3 |
2.6–3.0 |
Լիրքային զանգվածը (շինարարական, կաղապարման, ծեփման), կգ/մ3 |
- |
Փխրեցված վիճակում |
650–860 |
Խտացված վիճակում |
1250–1400 |
Ծակոտկենությունը (շինարարական, կաղապարման, ծեփման (սվաղման)), % |
55–60 |
1) Գիպսի և անհիդրիդի ճնշող մեծամասնությունը օգտագործվում է գիպսային կապակցանյութերի (շինարական գիպս) և տարբեր տեսակի ցեմենտների հավելանյութերի արտադրության համար։ Քիչ քանակությամբ օգտագործվում են բարձրաթուրծ, բարձր ամրությամբ, կաղապարման և բժշկական գիպսերի, ծծմբային թթվի, ամոնիումի սուլֆատի, թղթի արտադրության և բնահողերի գիպսավորման համար։ Բացի այդ ոչ մեծ քանակությամբ գիպսը և անհիդրիդը օգտագործվում են որպես գեղազարդաարհեստագործական նյութ։
2) Ըստ գիպսի պարունակության՝ գիպսային քարերը և ըստ գիպսի վերահաշվարկված գիպսի ու անհիդրիդի գումարային պարունակության՝ գիպսաանհիդրիդային քարերը, ստորաբաժանվում են մակնիշների (աղյուսակ 2)։ Գիպսային քարերում գիպսի պարունակությունը որոշվում է ըստ բյուրեղացված ջրի, իսկ գիպսաանհիդրիդային քարում՝ ըստ ծծմբային անհիդրիդի։
Աղյուսակ 2
Գիպսային հումքի մակնիշների բնութագիրը
Մակնիշը |
Գիպսային քարում պարունակությունը, %, ոչ պակաս |
Գիպսաանհիդրիդային քարերում պարունակությունը, %, ոչ պակաս | ||
Գիպսի |
Բյուրեղացված ջրի |
Գիպսը վերահաշվարկված գիպսի և անհիդրիդի |
Ծծմբային անհիդրիդի (SO3) | |
1 |
95 |
19.88 |
95 |
44.18 |
3) Բոլոր գիպսակապակցող նյութերից առավելագույն կիրառությունը ունի շինարարական գիպսը, որը ստանում են գիպսային քարի թրծման միջոցով։ Այն կիրառվում է ծեփման և հարդարման (երեսամշակման) աշխատանքներում, միջնորմային պանելների, սալիկների և գիպսային երեսապատման թիթեղների (չոր գիպսային ծեփում), ձայնակլանիչ սալիկների պատրաստման համար։ Շինարարական գիպսը պետք է բավարարի սահմանված պահանջներին, որոնք սահմանավորում են կապակցման ժամկետները, աղացվածքի աստիճանը և սեղմման ժամանակ ամրության սահմանը։
4) Կաղապարման գիպսը նույնպես ստանում են այնպես, ինչպես շինարարական գիպսը, բայց ավելի մաքուր, ընտիր գիպսային քարից (1-ին մակնիշի՝ ըստ ԳՕՍՏ 4013-2019-ի)։ Այն օգտագործվում է կերամիկական, ավիացիոն (օդագնացական), ավտոմոբիլային արդյունաբերության և ճշգրիտ մեքենաշինության մեջ՝ մոդելների և կաղապարների պատրաստման ժամանակ, ինչպես նաև տարբեր տեսակի արհեստագործական և քանդակագործական աշխատանքներում։
5) Բարձր ամրությամբ գիպսը օգտագործվում է գիպսաբետոնի, շինարարական դետալների, ինչպես նաև այլ արտադրատեսակների ստացման համար, երբ պահանջվում է արագ կապակցմամբ, պնդացմամբ և պնդացումից հետո բարձրացված մեխանիկական ամրությամբ կապակցանյութ։ Բարձր ամրությամբ գիպսը ստացվում է 1-ին մակնիշի (ըստ ԳՕՍՏ 4013-2019-ի) գիպսային քարի ավտոկլավային մշակման եղանակով։
6) Բժշկական գիպսը կիրառվում է վիրաբուժության և ատամնաբուժության մեջ՝ ժամանակավոր պրոթեզների, կաղապարվածքային (մուլյաժային) ծեփապատճեների և անշարժացնող ժապավենների ստացման համար։ Հումքի (1-ին և 2-րդ մակնիշի գիպսային քարի) պիտանելիության գնահատականը բժշկական գիպսի ստացման համար իրականացվում է ըստ պատրաստի արտադրանքի, որի որակը պետք է բավարարի համապատասխան ստանդարտներին։
7) Բարձր թրծված գիպսը (էստրիխգիպս, հիդրավլիկական (հեղուկաբաշխական) գիպսը) իրենից ներկայացնում է գիպսի կամ անհիդրիդի շուրջ 9000C ջերմաստիճանում թրծման արգասիք՝ թրծված նյութի հաջորդող աղացմամբ։ Էստրիխգիպսը կիրառվում է սալիկային և անկարան (լցովի) հատակների, շարման և ծեփման լուծույթների, վերերկրյա շինությունների համար բետոնների, լուսամուտագոգի տախտակների, աստիճանների, արհեստական մարմարի և այլ արտադրատեսակների ստացման համար։
8) Տարբեր տեսակի ցեմենտների արտադրության մեջ գիպսը և անհիդրիդը օգտագործվում են որպես կապակցման ժամկետները կարգավորող հավելում։
9) Թղթի արտադրությունում ամոնիումի սուլֆատի ստացման և հողերի գիպսավորման համար կիրառվող գիպսային քարին ներկայացվող պահանջները, պետական ստանդարտներով չեն կանոնակարգվում։
10) Թղթի արտադրությունում գիպսը կիրառվում է որպես լցանյութ՝ գերազանցապես բարձր մակնիշի գրելու թղթի արտադրությունում։ Գիպսի սպիտակունության ցուցանիշը չպետք է փոքր լինի 98%-ից և չպետք է պարունակի ավազ։
11) Գյուղատնտեսության մեջ մի շարք ազոտական պարարտանյութերի հետ մեկտեղ կիրառվում է նաև ամոնիումի սուլֆատը։ Այն ստանում են ամիակի և ածխաթթու գազի կամ նվազագույն քանակությամբ կավային խառնուրդներ պարունակող՝ անհիդրիդի փոխազդեցության արդյունքում։
12) Գիպսը մեծ քանակներով օգտագործվում է նաև որպես պարարտանյութ աղակալված հողերի գիպսավորման ժամանակ։
13) Որպես երեսապատման նյութ օգտագործվում են գիպսի խիտ տարատեսակները։ Ջրում լուծելիությամբ և ցածր ամրությամբ պայմանավորված գիպսը օգտագործվում է միայն շինությունների ներքին երեսարկման (հարդարման) համար։
14) Գիպսի մաքուր, ձյունաճերմակ և գեղեցիկ գունավորված տարատեսակները (հատկապես սելենիտը) կիրառվում են արհեստագործության մեջ՝ ձեռագործ իրերի ստացման համար։
14. Ըստ ծագման գիպսի և անհիդրիդի հանքավայրերը լինում են նստվածքային, մնացորդային և ներթափանցման (ինֆիլտրացման):
1) Նստվածքային ծագման գիպսի և անհիդրիդի հանքավայրերը շատ երկրներում ունեն ամենամեծ արդյունաբերական նշանակությունը: Ըստ առաջացման պայմանների, դրանցում տարրանջատվում են համածին (սինգենետիկ) և մակածին (էպիգենետիկ) հանքավայրեր:
ա. Գիպսի և անհիդրիդի համածին (սինգենետիկ) հանքավայրերը առաջացել են պարփակող ապարների հետ միաժամանակ` լուծույթներից քիմիական նստեցման արդյունքում: Այս տիպի հանքավայրերում գիպսի և անհիդրիդի կուտակները ներկայացված են ոսպնյակաձև և մինչև 20 մ ու ավելի հզորության շերտերով: Գիպսի և անհիդրիդի շերտերը հաճախ միախառնվում են այլ ապարների հետ և ձևավորում են մի քանի հարյուր մետր հզորությամբ շերտախմբեր:
բ. Գիպսի մակածին (էպիգենետիկ) հանքավայրերը առաջացել են մոտ 100-150 մ խորություններում, արտաքին ցածր ճնշման պայմաններում, վարընթաց ջրերի ազդեցությամբ, ավելի վաղ գոյացած անհիդրիդի հիդրատացման արդյունքում: Այս գործընթացը ուղեկցվում է ապարի ծավալի մեծացմամբ (30% և ավելի), որը գիպսատար հաստվածքների տեղադրման տարրերի տեղական խախտումների պատճառ է հանդիսանում: Մեծ խորությունների վրա, վերը տեղադրված ապարների բարձր ճնշման պայմաններում տեղի է ունենում հակադարձ գործընթաց` գիպսի անցում անհիդրիդի: Գիպսի այս տիպի հանքավայրերի կուտակները ներկայացված են շերտերով և ոսպնյակներով՝ բարդեցված փքվածքներով, սեղմվածքներով, ինչպես նաև ներքին տեկտոնիկայի (ներշերտային ծալքավորություն, հոսքային կառուցվածքներ և այլն), մերձհպակային գոտիների ջարդոտվածության ու փշրվածության զարգացմամբ:
գ. Նստվածքային տիպին են պատկանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի գիպսի հանքավայրերը, ինչպես նաև Հայաստանի մերձերևանյան գիպսի և գիպսատար ապարների հանքավայրերը:
2) Մնացորդային «գիպսային գլխարկներ» տիպի հանքավայրերը առաջանում են որպես մնացորդային նյութ հանդիսացող գիպսի և անհիդրիդի կուտակման արդյունքում` աղային կուտակներում հեշտ լուծվող միներալների լուծազատման ժամանակ: Այս հանքավայրերի դերը տնտեսության մեջ ընդհանուր առմամբ մեծ չէ, սակայն հայտնի են այս տիպի խոշոր արդյունաբերական նշանակությամբ հանքավայրեր, օրինակ, Շեդոկի հանքավայրը (Կրասնոդարի շրջան, Ռուսաստան):
3) Ներթափանցման տիպի հանքավայրերը ստորաբաժանվում են երկու ենթատիպի՝ հողմահարման և կերպափոխային (մետասոմատիկ) հանքավայրեր:
ա. Հողմահարման հանքավայրերը առաջանում են նստվածքային ապարներում ցրված գիպսի լուծման, գրունտային ջրերով տեղափոխման և ավազային, կավային և կրաքարային մասնիկների խառնուրդում՝ գաջի, գիպսակավի, գանչի տեսքով, հետագա նստեցման արդյունքում: Դրանք ունեն տեղադրման տարբեր ձևեր` շերտեր, երակներ, ոսպնյակներ, բներ և առանձին ներփակումներ: Այս ենթատիպի հանքավայրերը բազմաթիվ են Հյուսիսային Կովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում: Դրանք փոքր են ըստ չափերի և շահագործվում են գիպսի պաշարներով աղքատ շրջաններում:
բ. Կերպափոխային (մետասոմատիկ) հանքավայրերը առաջանում են կարբոնատային ապարների գիպսով տեղակալման արդյունքում՝ դրանց վրա ծծմբային ջրերի ազդեցության ժամանակ: Այս ենթատիպի հանքավայրերը ունեն սահմանափակ տարածում, հայտնի են Հայաստանում, Վրաստանում, Միջին Ասիայում (Ղազախստան, Թուրքմենստան՝ օրինակ Կրասնովոդսկի և Բորջոկլինսկու հանքավայրերը1) և այլուր: Այս հանքավայրերն ըստ չափերի փոքր են, շահագործվում են աննշան քանակությամբ, տեղական պահանջների համար: Արտասահմանում գիպսի արդյունահանումը ներթափանցման տիպի հանքավայրերից կազմում է արդյունահանման ընդհանուր ծավալի զգալի մասը: Ներթափանցման (ինֆիլտրացման) տիպի խոշոր հանքավայրեր հայտնի են Իրանում, Իտալիայում, Կանադայում և այլ երկրներում:
15. Ըստ չափերի գիպսի և անհիդրիդի հանքավայրերը ստորաբաժանվում են. խոշոր՝ հանքավայրի 50 մլն տոննա և ավելի պաշարներ ունենալու դեպքում, միջին՝ հանքավայրի 5-ից 50 մլն տոննա պաշարներ ունենալու դեպքում և մանր՝ հանքավայրի 5 մլն տոննայից պակաս պաշար ունենալու դեպքում:
1) ՀՀ-ում խոշոր հանքավայրեր առկա չեն, առկա են միջին չափի երկու հանքավայր՝ Փարաքարի գիպսատար ապարների (մոտ 32 մլն տ) և Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրերը (մոտ 12 մլն տ), մյուսները փոքր չափերի են։
16. Գիպսի և անհիդրիդի հանքավայրերը շահագործվում են գերազանցապես բաց եղանակով: Շահագործման ստորգետնյա կամ համակցված եղանակը կիրառվում է խորքային տեղադրում կամ կտրուկ անկում ունեցող կուտակներում: Կախված գիպսատար հաստվածքի կառուցվածքից ու հզորությունից և տարբեր մակնիշների հումքի տեղաբաշխվածությունից՝ կիրառվում է համախառն կամ անջատ հանույթ նախատեսող մշակման համակարգեր:
17. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ գիպսի և անհիդրիդի հանքավայրերը թվով 16-ն են.
1) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով գիպսի և անհիդրիդի հանքավայրերը ըստ օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի բազմազան են, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3
Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով գիպսի և անհիդրիդի հանքավայրերի օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
Հումքի կիրառման ոլորտը |
Հանքավայրի տեսակը, հատ | |||||
Արդյունաբերության ճյուղը |
Արտադրատեսակը, նպատակը |
Գիպսաքար |
Գիպսատար կավ |
Գիպս |
Գիպսատար ապարներ |
Ընդամենը |
Շինարարական կերամիկայի արտադրություն |
ծեփագործության համար |
- |
2 |
- |
- |
2 |
Շինարարական նյութերի և ցեմենտի արտադրություն |
շինարարական գիպսի և ցեմենտի հումք |
1 |
- |
- |
- |
1 |
Ցեմենտի արտադրություն |
ցեմենտի հավելախառնուրդ |
- |
2 |
1 |
- |
3 |
Գաջի արտադրություն |
գաջի արտադրության հումք |
- |
6* |
- |
- |
6 |
Գաջի և ցեմենտի արտադրություն |
գաջի և ցեմենտի արտադրության հումք |
- |
- |
- |
4** |
4 |
Ընդամենը |
1 |
10 |
1 |
4 |
16 |
2) (*)-ով գիպսատար կավերի հանքավայրերից 3-ը հանդիսանում են գիպսատար կավերի և բազալտների հանքավայրեր։
3) (**) գիպսատար ապարների հանքավայրերից 3-ը հանդիսանում են գիպսատար ապարների և բազալտների հանքավայրեր։
3. ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
18. Հետախուզման գործընթացում գիպսի և անհիդրիդի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից։
19. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության գիպսի և անհիդրիդի հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց խախտվածության, հզորության, ներքին կառուցվածքի և օգտակար հանածոյի որակի փոփոխականության առանձնահատկությունների համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված 1-ին և 2-րդ խմբերին:
1) 1-ին խմբում ներառվող երեք ենթախմբերին (1ա, 1բ, 1գ) են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.
ա. 1ա ենթախմբին են վերագրվում կայուն հզորությամբ ու որակով, օգտակար հանածոյի խոշոր հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (ՀՀ-ում առկա չեն, ՌԴ՝ Նովոմոսկվայի, Պավլովսկու, Սկուրատովի, Լազինսկու)։
բ. 1բ ենթախմբին են վերագրվում կայուն հզորությամբ ու որակով, օգտակար հանածոյի միջին չափերի հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (ՀՀ-ում առկա չեն, ՌԴ՝ Սլյուդնայա Գոռա, Բելյաևսկու)։
գ. 1գ ենթախմբին են վերագրվում, անկայուն հզորությամբ, սակայն հարաբերականորեն կայուն որակով, օգտակար հանածոյի խոշոր (ՀՀ՝ Գավառի գիպսաքարի հանքավայրի 1-ին և 2-րդ հանքամարմիններ, ՌԴ՝ Զալարինսկու, Գորազուբովսկու) հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը։
դ. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործակիցը չի գերազանցում 40%-ը։
2) 2-րդ խմբում ներառվող երկու ենթախմբերին (2ա, 2բ) են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.
ա. 2ա ենթախմբին են վերագրվում, անկայուն հզորությամբ, սակայն հարաբերականորեն կայուն որակով, օգտակար հանածոյի միջին և փոքր հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (ՀՀ՝ Այրումի Գիպսատար կավեր, ՌԴ՝ Իզբորսկու, Կարինսկու, Սկուրատովի, Զվոզկիի)։
բ. 2բ ենթախմբին են վերագրվում, անկայուն հզորությամբ ու որակով, օգտակար հանածոյի միջին և փոքր հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (ՀՀ՝ Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտների, Փարաքարի գիպսատար ապարի, Աստղիկի գիպսատար ապարների, ՌԴ՝ Օխլեբինսկու, Տիխոօզերսկու, Պեռեդովսկու)։
գ. 2բ ենթախմբին են վերագրվում նաև բոլոր տիպերի, ուժեղ կարստավորված (կուտակի ծավալի ավելի քան 10%) հանքավայրերը (Սոկոլինո-Սարկաևսկու և այլն)։
դ. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործա-կիցը տատանվում է 40-ից 100%-ի սահմաններում։
3) 3-րդ խմբին համապատասխանող գիպսի և անհիդրիդի հանքավայրերը ներկայումս ունեն սահմանափակ արդյունաբերական նշանակություն և փոքր մաշտաբներով (ծավալներով) կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) տվյալ հումքով աղքատ շրջաններում՝ տեղական պահանջների բավարարման համար:
4) 4-րդ խմբին համապատասխանող գիպսի և անհիդրիդի հանքավայրերը գործնական նշանակություն չունեն։
20. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է՝ ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները (հանքաբերության գործակիցը, բարդության գործակիցը, հանքային հատույթներում հզորության ու պարունակության փոփոխականության (վարիացիայի) գործակիցները):
1) Խոշոր հանքավայրերում՝ առանձնացված տեղամասերի երկրաբանական կառուցվածքի բարդության խումբը կարող է որոշվել տարբերակված՝ ըստ առանձին տեղամասերի:
4. ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ այնպես, որ հանքավայրի ուսումնասիրության աստիճանը ապահովի դրա համալիր գնահատման ամբողջականությունը, համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ, իսկ հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին։
1) Եթե երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են ուսումնասիրման ծրագրով սահմանված քանակներով, սակայն դրանք բավարար չեն հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների օբյեկտիվ գնահատման և արդյունաբերական յուրացմանը նախապատրաստվածության գնահատման համար, ապա կախված դրանց ծավալից կարող է կազմվել ՏՏԶ՝ հանքավայրում մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակահարմարության մասին՝ ժամանակավոր կոնդիցիաների մշակմամբ և գիպսի ու անհիդրիդի ու արդյունաբերական նշանակություն ունեցող ուղեկից օգտակար հանածոների պաշարների C1 և C2 կարգերով հաշվարկմամբ, որոշելով նաև հանքավայրի մանրազնին հետախուզման ենթակա մասի մակերեսի սահմանները, ինչպես նաև առաջնային յուրացման ենթակա տեղամասերը և հորիզոնները: Ընդ որում, մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կարող է տրամադրվել միայն այն հանքավայրերում, որոնց նախնական հետախուզման արդյունքներով կամ շուկայական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված հիմնավորվել է մանրազնին հետախուզման իրականացման նպատակահարմարությունը։
2) Եթե երկրաբանական ուսումնասիրման ծրագրով սահմանված են եղել հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ և բավարար աշխատանքներ, սակայն այդ ծավալների ամբողջությամբ չկատարումը հանգեցրել է պաշարների օբյեկտիվ գնահատման անհնարինության, ապա ընդերքաբանական փորձաքննության ժամանակ կարող է եզրակացվել, որ նպատակահարմար է հանքավայրում իրականցնել մանրազնին երկրաբանահետախուզական աշխատանքներ, սակայն այն չի կարող իրականացվել այն ընդերքօգտագործողի կողմից, որը խախտել է նախօրոք սահմանված ծրագիրը։
3) Այն հանքավայրերում, որտեղ ավելի քան 10 տարի առաջ հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ, սակայն այն չի շահագործվել, ապա նախքան այն շահագործման նպատակով տրամադրելը վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման ժամանակ երկրաբանական ուսումնասիրության ծրագրում անհրաժեշտ է նախատեսել պաշարների հաստատման իրավական ակտում առկա թերությունների կամ լրացուցիչ ուսումնասիրման ենթակա աշխատանքների կատարում։
22. Հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ դրա չափերին, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին համապատասխանող մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որոնք սովորաբար կազմվում են 1:1000-ից 5000, հազվադեպ՝ հանքավայրի բավական մեծ չափերի և մեղմ ռելիեֆի դեպքում՝ տեղագրական (տոպոգրաֆիական) հիմքի մասշտաբը կարող է փոքրացվել մինչև 1:10000:
1) Տեղագրական հիմքի (քարտեզներ և հատակագծեր) վրա գործիքային տեղակապման արդյունքներով անհրաժեշտ է արտացոլել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (փաստագրված և նմուշարկված մերկացումները, հորատանցքերը, հետախուզաառուները, հետախուզահորերը, խրամուղիները և այլն), երկրաբանական մանրազնին դիտարկումների պրոֆիլները, ինչպես նաև տարածքում առկա ենթակառուցվածքային օբյեկտները (տրանսպորտային ուղիներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, ջրաղբյուրներ, ջրատարներ և այլն)։
2) Լեռնային փորվածքները (ստորգետնյա, մակերևութային), ինչպես նաև հանքավայրի տարածքում գործող բացահանքերը՝ առկայության դեպքում, տեղագրական քարտեզի վրա արտացոլվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով, որը սովորաբար կազմվում է 1:200-ից 1:1000 մասշտաբներով, իսկ առանձնապես խոշոր հանքավայրերի դեպքում՝ ոչ փոքր քան 1:1000 մասշտաբով:
3) Հորատանցքերի առանցքով կառուցված կտրվածքներում պետք է արտացոլվեն դրանցով օգտակար հանածոյի հանքամարմինների հատման հատվածները կամ հաշվարկված լինեն դրանցով հատված օգտակար հանածոյի մարմնի առաստաղի և հատակի կետերի կոորդինատները:
23. Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական և WGS-84 (ARMREF 02) կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզ (օգտակար հանածոների հանքավայրերի տեղադրմամբ)՝ համապատասխան կտրվածքներով։ Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի գիպսի (անհիդրիդի) հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև դրանց կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:
1) Գծագրական նյութերը պետք է արտահայտեն նաև շրջանի քարաբանաապարարագիտական (լիթոլոգապետրոգրաֆիական) համալիրները և տեղադրման պայմանները, հնարավորության դեպքում նաև նոր հանքավայրերի հայտնաբերման հեռանկարային տարածքները:
2) Հանքավայրի շրջանում անցկացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում և դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) հատակագծերում:
24. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրազնին ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000-1:10000 մասշտաբի (կախված չափերից և կառուցվածքի բարդությունից) երկրաբանական քարտեզի, երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների, իսկ անհրաժեշտության դեպքում` բլոկ-դիագրամների և մոդելների վրա:
1) Հանքավայրի վերաբերյալ երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը՝ պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան արգասավոր (արդյունավետ) հանքակուտակների ձևի, չափերի, տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի, սեպացման, կարստավորվածության, ճեղքավորվածության, խոշորադատարկամիջության, տեկտոնական խախտվածության բնույթի, պարփակող ապարների քարաբանաապարագիտական համալիրների, ծալքավոր կառուցվածքների հետ դրանց փոխհարաբերության վերաբերյալ։ Այդ նյութերը պետք է արտացոլեն նաև արգասավոր հանքակուտակների առաստաղի ու հատակի ռելիեֆի առանձնահատկությունները, օգտակար հանածոյի հզորության ըստ տարածման և անկման, նյութական կազմի փոփոխականությունը։ Դրանցում անհրաժեշտ է հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և հեռանկարային տեղամասերի տեղադիրքերը կանխորոշող որոնողական չափորոշիչները:
2) Տեղադրման բարդ պայմանների դեպքում՝ նպատակահարմար է կազմել օգտակար հաստվածքի հատակի ու առաստաղի բարձրությունների իզոգծերի քարտեզ:
25. Հանքամարմինների ելքերը դեպի մակերևույթ և հանածոյի մարմինների մերձմակերևութային տեղամասերը անհրաժեշտ է ուսումնասիրել լեռնային փորվածքներով (հետախուզաառուներով, հետախուզահորերով, կողափորվածքներով) և ոչ խորը հորատանցքերով՝ երկրաֆիզիկական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել ծածկող նստվածքների հզորությունը և կազմը, արմատական ապարների հիպսոմետրիան (բարձրաչափությունը), օգտակար հանածոյի հանքամարմիների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, հաստվածքների քիմիական և ֆիզիկական հողմահարման զարգացման խորությունը և գոտիների կառուցվածքը, նյութական կազմի ու տեխնոլոգիական հատկությունների փոփոխման առանձնահատկությունները։
1) Մակերևութային կարստի զարգացման տեղամասերում անհրաժեշտ է ուսումնասիրել դրա մակերեսային զարգացման աստիճանը։
2) Հանքավայրի մակերևույթի բարդ ռելիեֆի և օգտակար հաստվածքի մակերևույթի ծածկված (թաղված) լինելու դեպքում գիպսի (անհիդրիդի) հողմահարման սահմանների, մակաբացման ապարների կազմի և հատկությունների որոշման, խոշոր կարստային դատարկությունների և լվացվածքների (ողողահարման) բացահայտման և եզրագծման համար անց են կացվում լրացուցիչ փորվածքներ՝ կրկնակի խիտ ցանցով, քան ապահովվել է հիմնական փորվածքներով։
26. Գիպսի (անհիդրիդի) հանքավայրերի հետախուզումը խորքում կատարվում է, հիմնականում սյունակային հորատման հորատանցքերով՝ երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդների (վերերկրյա և հորատանցքերում) կիրառմամբ։
1) Հիմնական հետախուզական փորվածքները անց են կացվում օգտակար հաստվածքի ամբողջ հզորությամբ կամ մինչև մանրազնին հետախուզման տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերում ընդունված (հիմնավորված), հանքավայրի շահագործման ստորին հորիզոնը: Վերջին դեպքում պետք է հորատանցվեն հատուկենտ կառուցվածքային հորատանցքեր` այդ հորիզոնից ներքև գիպսի ու անհիդրիդի տարածումը, ամբողջ հզորությունը, ինչպես նաև ապագայում դրանց շահագործման հնարավոր խորությունը որոշելու (պարզելու) նպատակով:
2) Լեռնահետախուզական փորվածքները (սովորաբար հետախուզահորերը) անցկացվում են հանքավայրի մերձմակերևութային մասերի ուսումնասիրման, հորատման աշխատանքների տվյալների վերստուգման, ապարի միջին խտության (ծավալային զանգվածի) որոշման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար։ Մակերևույթի բարենպաստ ռելիեֆի, գիպսային (անհիդրիդային) հաստվածքների տեղադրման ոչ մեծ խորությունների դեպքում երբեմն նպատակահարմար է հանքուղիների (շտոլնյաների) անցումը։ Լեռնային փորվածքների անցման անհրաժեշտությունը, դրանց տեսակը, ծավալները, նշանակությունը և հորատանցքերի նկատմամբ հարաբերակցությունը, սահմանվում են յուրաքանչյուր առանձին դեպքի համար՝ ելնելով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությունից և տեղանքի ռելիեֆից։
3) Հետախուզման մեթոդաբանությունը՝ լեռնային աշխատանքների ծավալների և հորատման հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարգման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը։ Այն որոշվում է հանքակուտակի երկրաբանական առանձնահատկություններից ելնելով՝ հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունների, ինչպես նաև համանման հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձի հաշվառմամբ։
4) Հետախուզման օպտիմալ տարբերակի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել օգտակար հանածոյի ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների և որակի տարածական փոփոխականության աստիճանը, ինչպես նաև չխախտված հորատահանուկի ելքը՝ հորատման ժամանակ: Ըստ հետախուզման եղանակների անհրաժեշտ է հաշվի առնել նաև տեխնիկատնտեսական համեմատական ցուցանիշները և աշխատանքների կատարման ժամկետները:
5) Տեղանքի և օգտակար հաստվածքի մակերևույթների բարդ ռելիեֆի դեպքում անց են կացվում լրացուցիչ փորվածքներ՝ ծածկող ապարների բաշխվածության բնույթի սահմանման, ինչպես նաև խոշոր կարստային առաջացումների, լվացվածքների բացահայտման և եզրագծման, տեկտոնական խախտումների ուսումնասիրման և այլ նպատակներով։
6) Կտրվածքի քարաբանական (լիթոլոգիական) մասնատման, գիպսի (անհիդրիդի) տարածման մակերեսի եզրագծման, ծածկող ապարների կառուցվածքի և հզորության սահմանման, օգտակար հաստվածքի մակերևույթի ռելիեֆի ուսումնասիրման, խոշոր տեկտոնական խախտումների և կարստային առաջացումների, ինչպես նաև ապարների ճեղքավորվածության աստիճանի ուսումնասիրման համար նպատակահարմար է կիրառել հետախուզման վերերկրյա երկրաֆիզիկական մեթոդներ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից:
7) Հորատման տեղեկատվականության և արժանահավատության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում պետք է իրականացվի կարոտաժի ռացիոնալ համալիր, որը անհրաժեշտ է կտրվածքի լիթոլոգիական մասնատումը, մակաբացման ապարների հզորության և կառուցվածքի սահմանումը, օգտակար հաստվածքի մակերևույթի ռելիեֆի ուսումնասիրումը, տեկտոնական խախտումների և կարստային առաջացումների բացահայտումը, ինչպես նաև խորքում ապարների ճեղքավորվածության աստիճանի ուսումնասիրությունը արդյունավետ իրականացնելու համար:
8) Երկրաֆիզիկական մեթոդների համապատասխան ցուցումներով նախատեսված պահանջների պահպանմամբ իրականացված կարոտաժի տվյալները՝ դրանց հավաստիությունը հաստատող նյութերի առկայության դեպքում, կարող են ուղակիորեն օգտագործվել հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ։ Կարոտաժի տվյալների հավաստիությունը պետք է հաստատվի դրանց և հանքավայրի օգտակար հանածոյի հիմնական տիպերը բնութագրող, հորատահանուկի բարձր ելքով միջակայքերի տվյալների համադրմամբ: Երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալների զգալի անհամապատասխանության պատճառները պետք է պարզված և շարադրված լինեն պաշարների հաշվարկման հաշվետվությունում:
27. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել օգտակար հանածոյի հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, ներքին կառուցվածքը, գիպսի և անհիդրիդի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովի նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը:
1) Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հորատման կիրառվող տեխնոլոգիան հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) համար պետք է ապահովի 80 տոկոսից ոչ պակաս գծային ելք՝ հիմնականում կազմելով 90 և ավելի տոկոս (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար)՝ բացառությամբ ծածկող և պարփակող ապարներին, ինչպես նաև կարստային խոռոչներին համապատասխանող միջակայքերի։ Հորատահանուկի ցածր ելքի դեպքում անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում, երկսյունակային կամ եռասյունակային հորատում և այլն): Անհրաժեշտ է ուսումնասիրել հորատահանուկի ելքի վրա կարստային առաջացումների ազդեցությունը։
2) Հորատահանուկի ելքի որոշման արժանահավատությունը անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել։
3) 100 և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ ստորգետնյա հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ ավելի, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով: Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 300-ից։ Զառիթափ անկմամբ մարմինների հետախուզման ժամանակ հորատանցքերով դրանց մեծ անկյան տակ հատումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է կիրառել թեք հորատում և հորատանցքերի առանցքի արհեստական թեքում:
4) Օգտակար հաստվածքի թեք կամ զառիթափ անկման և մեծ հզորության դեպքում հորատանցքերի խորությունները, թեքման անկյունները և դրանց միջև հեռավորությունները պետք է ապահովեն, ըստ հետախուզագծերի, հորատանցքերով համատարած ծածկված կտրվածքների ստացումը: Եթե օգտակար հաստվածքը մակերևույթում բացվում է հետախուզաառուներով, իսկ խորքում հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, ապա անհրաժեշտ է կատարել այդ փորվածքներով բացված շերտերի ու շերտախմբերի կապակցում:
28. Մակերևութային և ստորգետնյա լեռնային փորվածքները (դրանց անցման անհրաժեշտության դեպքում) օգտագործվում են օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, ներքին կառուցվածքի, դրանց անընդհատության, նյութական կազմի մանրազնին ուսումնասիրման, ինչպես նաև հորատման տվյալների, երկրաֆիզիկական հետազոտությունների վերահսկման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար:
1) Լեռնային փորվածքները անհրաժեշտ է անցնել մանրամասն ուսումնասիրման ենթակա տեղամասերում, ինչպես նաև հանքավայրի առաջնահերթ մշակման համար նախատեսված հորիզոններում:
29. Հետախուզական փորվածքների ռացիոնալ տեսակները, դիրքը, միմյանց միջև եղած հեռավորություններն ու պարամետրերը պետք է որոշվեն հանքամարմինների կառուցվածքային-ձևաբանական առանձնահատկություններից ելնելով՝ հաշվի առնելով դրանց տեղադրման պայմանները, ձևաբանությունը, չափերը ու տեղաբաշխման բնույթը, հիմնական հաշվարկային պարամետրերի որոշված կամ ենթադրվող փոփոխականության աստիճանը, ինչպես նաև մշակման ենթադրվող եղանակը։
1) Աղյուսակ 4-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գիպսի և անհիդրիդի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:
Աղյուսակ 4
Հայաստանի Հանրապետությունում գիպսի (անհիդրիդի) հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների (հետախուզաառուներ, հորատանցքեր) խտությանը ներկայացվող պահանջներ
Հանքավայրերի բարդության |
Հանքային մարմինների բնութագիրը |
Հեռավորությունը փորվածքների միջև (մ), ըստ պաշարների կարգերի | ||||
Խմբերը |
Ենթախմբերը |
А |
В |
С1 |
С2 | |
1-ին |
1ա |
Կայուն հզորությամբ և որակով խոշոր հանքակուտակներ |
300–400 |
400–500 |
500–600 |
- |
1բ |
Կայուն հզորությամբ և որակով միջին չափերի հանքակուտակներ |
200–300 |
300–400 |
400–500 |
- | |
1գ |
Անկայուն հզորությամբ, սակայն հարաբերականորեն կայուն որակով խոշոր հանքակուտակներ |
100–200 |
200–300 |
300–400 |
- | |
2-րդ |
2ա |
Անկայուն հզորությամբ, սակայն հարաբերականորեն կայուն որակով միջին և փոքր չափերի հանքակուտակներ |
50–100 |
100–200 |
200–300 |
300-600 |
2բ |
Անկայուն հզորությամբ ու որակով միջին և փոքր չափերի հանքակուտակներ |
– |
50–100 |
100–200 |
200-400 |
2) Հետախուզական փորվածքներով պետք է ապահովվի այնպիսի խտությամբ հետախուզացանց, որը հնարավորություն կտա Դասակարգման 8-րդ գլխի (44-րդ կետ) պահանջներին համապատասխան հարաբերակցությամբ պաշարների հաշվարկի իրականացումը, ընդ որում մեծ տարածքներ զբաղեցնող, զգալի հզորություն ունեցող շերտաձև հանքամարմիններով և զանգվածային հանքակուտակներով ներկայացված հանքավայրերի հետախուզումը կարող է իրականացվել ուղղաձիգ հորատանցքերով, հարևան հորատանցքերի խորությունների փոփոխության հաշվին ապահովելով հետախուզացանցի խտության նոսրացումը ըստ խորության: Այս դեպքում, ապագա բացահանքի առաջնային մշակման ենթակա վերին հանքաստիճաններում կապահովվի, առավել հավաստի՝ բարձր, իսկ բացահանքի խորացմանը զուգընթաց՝ ավելի ցածր կարգերի պաշարների հաշվարկման հնարավորությունը։
3) Միաթեք անկում ունեցող կամ ծալքավոր հաստվածքներին հարող գիպսի (անհիդրիդի) հանքավայրերի համար աղյուսակ 4-ում բերված հեռավորությունները արտացոլում են տարածմանը խաչադիր ուղղորդված հետախուզագծերի միջև հեռավորությունները, իսկ հետախուզագծերի վրա տեղադրվող փորվածքների միջև հեռավորությունները անհրաժեշտ է կրճատել։
4) Գիպսի (անհիդրիդի) խիստ կարստավորված հանքավայրերը (կարստերը զբաղեցնում են հաստվածքի ծավալի ավելի քան 10%-ը), որոնցում հաստվածքի չափերից, հզորության և օգտակար հանածոյի որակի կայունությունից անկախ, կարստային երևակումների երկրաչափացումը մանրազնին հետախուզման ընթացքում նպատակահարմար չէ, վերագրվում են ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ խմբին։ Այս հանքավայրերի հետախուզման դեպքում պաշարների B և C1 կարգերի համար անհրաժեշտ է առաջնորդվել աղյուսակ 4-ում տվյալ տեսակի հանքավայրերի A և B կարգերի պաշարների համար սահմանված հետախուզացանցի խտությամբ։
30. Հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն։ Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հաքավայրերի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով։ Ընդ որում.
1) հանքավայրի, մնացած մասի համար ընդունված հետախուզական ցանցից առավել խիտ հետախուզական ցանցով, մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը որոշվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը բավարարելու տեսակետից.
ա. 1-ին խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև A, B և A+B կարգերի պաշարներ.
բ. 2-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև B կարգի պաշարներ.
2) Առավել մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերը պետք է ընտրվեն այնպես, որ դրանք բնութագրեն հանքավայրի հիմնական պաշարները ներառող օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանները և ձևաբանությունը, ինչպես նաև հումքի գերակշռող մասի որակը։ Հնարավորության դեպքում դրանք տեղակայվում են հանքավայրի առաջնային մշակման ենթակա պաշարների եզրագծերում։ Եթե վերջիններս չեն բնութագրում հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոյի որակը, և լեռնաերկրաբանական պայմանները, ապա պետք է մանրամասն ուսումնասիրվեն նաև այդ պայմաններին բավարարող տեղամասերը։ Հանքավայրերում մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը յուրաքանչյուր հստակ դեպքի համար ընտրվում է ընդերքօգտագործողի կողմից։
3) Մանրամասն հետախուզման տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկությունները օգտագործվում են հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի հիմնավորման, կիրառված հետախուզման ցանցի երկրաչափության և խտության, ինչպես նաև հետախուզման ընտրված միջոցների հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխանությունը հավաստելու, նմուշարկման տվյալների արդյունքների և հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման համար ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների հավաստիության գնահատման նպատակով։ Շահագործվող հանքավայրերում այդ նպատակների համար կիրառվում են շահագործական հետախուզման և արդյունահանման տվյալները:
31. Բոլոր հետախուզական, ինչպես նաև հանքավայրում առկա շահագործական փորվածքները և օգտակար հանածոյի մարմինների ելքերը երկրի մակերևույթ (բնական մերկացումները) պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:
1) Առաջնային փաստագրման նյութերում (հորատանցքերի սյունակներ, մերկացումներ, հետախուզական և շահագործական փորվածքների նկարագրություններ և գծապատկերներ) անհրաժեշտ է նշել դրանց տեղադրման տարրերը (կոորդինատները, ազիմուտը, թեքման անկյունը, խորությունը, գծային չափերը, հատույթի մակերեսը, թեքումնաչափական տվյալները և այլն), ինչպես նաև փաստագրման ամսաթիվը.
2) Փորվածքների փաստագրման ժամանակ պետք է ամրագրել ապարների քարաբանական (լիթոլոգիական) կազմը, գիպսաբեր հաստվածքի ապարների մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան), դրանց ճեղքավորվածությունը և անջատողականությունը, հողմահարման աստիճանը: Շերտավոր հաստվածքները պետք է տարազատվեն (տարանջատվեն) քարաբանական կազմով, ֆիզիկամեխանիկական հատկություններով և ճեղքավորվածության աստիճանով՝ ստորաբաժանելով ֆացիալ-լիթոլոգիական կամ մակտեսքային տարատեսակների: Փաստագրման ընթացքում անհրաժեշտ է նշել օգտակար հաստվածքի ապարների փոփոխվածությունը պարփակող ապարների, երակային մարմինների ու դայկաների հետ հպման գոտիներում, քվարցացման, կալցինացման, դոլոմիտացման և այլ էպիգենետիկ (մակածին) փոփոխությունների, խոռոչների (դատարկությունների), ապարների փխրեցված ու ջարդման գոտիների, տեկտոնական խախտումների առկայությունը, կարստային երևույթների ու հողմահարվածության ինտենսիվությունը:
3) Փաստագրման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքների ֆոտոլուսանկարում, որոնք պահպանվում են ընդերքօգտագործողի մոտ և կարող են պահանջվել նյութերի փաստագրման հետ հարցերի մեկնաբանման նպատակով.
4) Փաստագրման ժամանակ պետք է գնահատել նաև երկրաբանական նմուշարկման որակը (նմուշի զանգվածի և հատույթի պահպանումը, դրանց դիրքի համապատասխանությունը տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին, նմուշարկման ամբողջականությունը և անընդհատությունը, վերահսկողական նմուշարկման առկայությունը և արդյունքները), միներալատեխնոլոգիական և ինժեներաջրաերկրաբանական հետազոտությունների ներկայացուցչականությունը, ծավալային զանգվածի որոշման որակը, նմուշի վերամշակումը և անալիտիկ աշխատանքները: Բացի դրանից, անհրաժեշտ է վերահսկել ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստաթղթերին և ֆոնդային նյութերին.
5) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ:
6) Առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին:
7) Առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական մարմնի կողմից փաստելու գործընթացը, հանքավայրի պաշարների հաշվարկման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության տևողության կրճատման նպատակով, հնարավորության դեպքում, կարելի է իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների դաշտային փուլում։ Հետախուզական փորվածքների անցումից անմիջապես հետո, դիմելով տեսչական մարմնին՝ ուսումնասիրվող ընդերքի տեղամասում տեսչական ստուգումներ անցկացնելու խնդրանքով։
32. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրման, դրա եզրագծման և պաշարների հաշվարկման նպատակով՝ օգտակար հանքակուտակը բացող բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև բնութագրական մերկացումները ենթակա են նմուշարկման։
1) Նմուշները վերցվում են օգտակար հանածոյի քիմիական կազմի, դրա ֆիզիկամեխանիկական հատությունների ուսումնասիրման, տեխնոլոգիական փորձարկումների իրականացման համար։
2) Գիպսի (անհիդրիդի) քիմիական կազմի որոշման համար նմուշները վերցվում են օգտակար հանածոն բացած բոլոր փորվածքներից` շերտային, իսկ շերտերի մեծ հզորության դեպքում` հատվածամասերով, սովորաբար 2-3 մ երկարությամբ: Հատվածամասերի ամենաբարենպաստ երկարությունների ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կոնդիցիաներով հաստատված օգտակար հանածոյի մարմինների ու ոչ կոնդիցիոն ենթաշերտերի հզորությունները: Երկրաբանական կառուցվածքի լավ ուսումնասիրված հանքավայրերում (հատկապես շահագործական հետախուզման տվյալներով) նմուշարկման հատվածամասերի չափերը կարող են մեծացվել մինչև 10 մ, բայց ոչ ավելի քան նախագծային բացահանքի հանքաստիճանի բարձրությունը: Դատարկ ապարների ենթաշերտերը, որոնց անջատ հանույթը անհնար է, ընդգրկվում են նմուշների մեջ:
33. Նմուշարկման եղանակը, նմուշի կտրվածքի մակերեսը և նմուշարկվող միջակայքերի երկարությունը, նմուշների սկզբնական քաշը և քանակները կախված են փորձարկումների բնույթից, որոնց համար կատարվում է նմուշառում, ինչպես նաև գիպսի (անհիդրիդի) հաստվածքների չափերից, դրանց տեղադրման պայմաններից, ձևաբանությունից և ներքին կառուցվածքից, ապարի ապարաբանական և կառուցվածքաքարաբանական տարատեսակների բաշխվածությունից։
1) Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովի սպասվող արդյունքների առավել հավաստիություն։ Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը՝ ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:
2) Նմուշարկման երկրաբանական մեթոդների (ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների) ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:
3) Նմուշների վերցման և մշակման վրա աշխատաժամանակի ու միջոցների չհիմնավորված ծախսերի կրճատման նպատակով՝ կարելի է նմուշարկման ենթակա միջակայքերը նախապես տեղանշել կարոտաժի կամ այլ մեթոդներով կատարված չափումների տվյալներով:
34. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.
1) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով և, սովորաբար, սահմանվում է ելնելով համադրելի հանքավայրերի փորձից, իսկ նոր օբյեկտներում սահմանվում է փորձարարական եղանակով: Նմուշները պետք է վերցնել արդյունավետ հորիզոնի նյութական կազմի առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Օգտակար հանածոյի մարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան (300-ից փոքր) տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրական լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,
2) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, օգտակար հանածոյի արդյունավետ մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները (փորվածքների նոսրացված ցանցով)՝ կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով:
3) oգտակար հանածոյի բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին՝ սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է օգտակար հանածոյի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով։ Պարտադիր կերպով նմուշարկվում են կարստային դատարկությունները լցնող ապարները՝ դրանց արդյունաբերական նշանակության որոշման կամ անպիտանիության դեպքում պաշարների հաշվարկից դրանց բացառման նպատակով։
4) հորատանցքերից նմուշառման եղանակները (հորատահանուկային, խյուսային) կախված են հորատման կիրառվող տեսակից և որակից։ Այդ դեպքում հորատահանուկի տարբեր ելքերով բնութագրվող միջակայքերը նմուշարկվում են առանձին, իսկ հորատահանուկի ընտրովի քերամաշելիության առկայության դեպքում նմուշառման է ենթարկվում ինչպես հորատահանուկը, այնպես էլ հորատման մանրացված արգասիքները (խյուս, փոշի և այլն)։ Մանր արգասիքները նմուշառվում են ինքնուրույն նմուշներով՝ այն նույն միջակայքերից, որից կատարվել է հորատահանուկային նմուշառումը, մշակվում և անալիզի է ենթարկվում առանձին։ Որպես կանոն նմուշի մեջ ներառվում է հորատահանուկի կեսը։ Նմուշի մեջ, որպես կանոն, ընդգրկվում է հորատման ընթացքում ստացված ամբողջ նյութը, որը հետագայում կրճատվում է մինչև հետազոտության համար անհրաժեշտ զանգվածի քանակը: Կրճատված նյութի մի մասը թողնվում է որպես նմուշի կրկնօրինակ:
5) Լեռնային փորվածքների և մերկացումների նմուշառումը սովորաբար իրականացվում է օգտակար հաստվածքի ամբողջ բացված հզորությամբ ակոսային եղանակով՝ ենթասեկցիաներով, ապարների քարաբանական առանձնահատոկությունների փոփոխման հաշվառմամբ։ Դատարկ ապարների ենթաշերտերը, որոնց անջատ հանույթը անհնար է, ներառվում են նմուշի մեջ։ Սեկցիաների (նմուշառման հատվածամասերի) երկարությունը, ակոսների հատույթի մակերեսը սահմանվում են ելնելով արգասաբեր հաստվածքի կառուցվածքի առանձնահատկություններից՝ հիմնականում օգտակար հանածոյի համասեռության աստիճանից և սովորաբար կազմում է 5ճ2-ից 10ճ5 սմ։
ա. Հետախուզաառուներով բացված մարմինները նմուշարկվում են դրանց հատակային մասում: Նմուշարկումից առաջ հետախուզաառուները պետք է խորացվեն մինչև խիտ (բնական վիճակի) ապարի բացումը:
բ. Ստորգետնյա լեռնային փորվածքների առկայության դեպքում նմուշառումը իրականացվում է հանքախորշում։
6) Օգտակար հանածոյի բաղկացուցիչ միներալների ֆիզիկամեխանիկական հատկությունների տարբերությունների հետևանքով ակոսային նմուշարկման ժամանակ հնարավոր է տեղի ունենա պատերի փշրամաշում և գիպսի նմուշի մեջ միախառնում, որը կհանգեցնի դրա պարունակության բարձրացված գնահատման։ Այդ պատճառով գիպսի ընտրողական փշրամաշման առկայության դեպքում նմուշառման տեխնոլոգիան և դրա պարամետրերը պետք է հիմնավորվեն փորձարարական եղանակով։
35. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված մեթոդի ու եղանակի և օգտակար հանածոյի հիմնական տեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել՝ տալով ստացված արդյունքների ճշգրտության ու արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, օգտակար հանածոյի մարմինների ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը և դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին՝ ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի ±10-20%՝ նկատի ունենալով օգտակար հանածոյի խտության փոփոխականությունը):
1) Հորատահանուկային նմուշարկման վերահսկողությունը իրականացվում է հորատահանուկի երկրոդ կեսից նմուշառմամբ և հորատանցքի կարոտաժի տվյալներով։ Էական շեղումների առկայության դեպքում անհրաժեշտ է իրականացնել համադրում՝ մեծ տրամագծով հորատանցքերի կամ կցորդված լեռնային փորվածքների համախառն նմուշարկման արդյունքների հետ։
2) Հորատահանուկի ընտրողական քերամաշելիության սահմանման և նմուշարկման արժանահավատության վրա դրա ազդեցության համար, հետախուզման վաղ փուլերում համադրվում են հորատահանուկի նմուշարկման տվյալները մեծ տրամագծով հորատանցքերի կամ լեռնային փորվածքների նմուշարկման տվյալների հետ, որոշվող բաղադրիչների միջին պարունակությունները՝ հորատահանուկի տարբեր ելքերի դեպքում, որոշվում են գիպսի պարունակությունը խյուսում և մանրացվածքում։ Ակոսային նմուշարկման ճշտությունը վերահսկվում է միևնույն կտրվածքի մակերեսով կցորդված ակոսներով։
3) Հորատանցքերի և լեռնային փորվածքների նմուշարկման ընդունված մեթոդների և եղանակների արժանահավատությունը վերահսկվում է ավելի ներկայացուցչական եղանակներով, որպես կանոն, նմուշարկման համախառն եղանակով: Այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել նաև տեխնոլոգիական նմուշների պատրաստման, բնամասում ծավալային զանգվածի որոշման համար վերցված համախառն նմուշների, ինչպես նաև հանքավայրի շահագործման տվյալները:
4) Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:
5) Հատուկ ուշադրություն պետք է դարձնել առանձին սեկցիաների ու կտրվածքների նմուշարկման ստուգմանը, հատկապես այն տեղամասերում, որտեղ նկատվում է անհամապատասխանություն երկրաբանական փաստագրման տվյալների և նմուշարկման արդյունքների միջև:
36. Նմուշների մշակումը և կրճատումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված կամ համանմանությամբ նույնատիպ հանքավայրի համար ընդունված սխեմայով։ Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով:
1) Նմուշների մշակման որակը անհրաժեշտ է հետևողականորեն վերահսկել, ստուգելով դրա ընթացքում K գործակցի որոշման ճշտությունը, ինչպես նաև մշակման ընթացքում նմուշի նյութի հարստացման կամ աղքատացման հնարավորությունը (ի հաշիվ ջարդիչ սարքավորումներում, մաղերում կեղտոտման, ինչպես նաև կապված առանձին միներալների ընտրովի քերամաշելիության հետ)։
2) Գիպսի հանքավայրերի համար կրճատման գործակցի (K) մեծությունը սովորաբար ընդունվում է 0.05՝ օգտակար հանածոյի համասեռ որակի դեպքում և 0.1՝ դրանց անհամասեռ որակի կամ դրանցում վնասակար բաղադրիչների պարունակությունների առավելագույն թույլատրելի արժեքներին մոտ լինելու դեպքում։
37. Գիպսի (անհիդրիդի) որակի ուսումնասիրությունները (քիմիական կազմը) անհրաժեշտ է իրականացնել արդյունաբերության մեջ դրանց օգտագործման ենթադրվող բոլոր ուղղությունների հաշվառմամբ և հումքի առավել համալիր, ռացիոնալ և արդյունավետ օգտագործման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ մանրամասնությամբ:
1) Գիպսի (անհիդրիդի) քիմիական կազմը որոշվում է նմուշների քիմիական, սպեկտրային, ֆիզիկական, երկրաֆիզիկական կամ այլ պետական ստանդարտներով հաստատված մեթոդներով:
2) Գիպսի (անհիդրիդի) շերտային և հատվածքային նմուշներում անհրաժեշտ է որոշել CaO-ի, SO3-ի, հիդրատային ջրի և չլուծվող մնացորդի պարունակությունները, իսկ խմբային նմուշներում` CaO-ի, SiO2-ի, Al2O3-ի, TiO2-ի, Fe2O3-ի, MgO-ի, SO3-ի և հիդրատային ջրի պարունակությունները:
3) Խմբային նմուշները կազմվում են շարքային նմուշների կրկնօրինակների կշռուկներից, որոնք պետք է ունենան մանրացման միևնույն աստիճանը և, ըստ հանքակուտակի մակերեսի, հավասարաչափ բնութագրեն օգտակար հանածոյի առանձին արդյունաբերական (տեխնոլոգիական) կամ բնական տիպերը: Գիպսի (անհիդրիդի) մեծ հզորության համասեռ շերտերի դեպքում, որոնց շահագործումը նախատեսվում է բաց եղանակով, առանձին խմբային նմուշով բնութագրվող տիրույթի երկարությունը պետք է սահմանափակվի հանքաստիճանի բարձրության մեծությամբ:
4) Շարքային նմուշների կրկնօրինակներից վերցվող կշռուկների զանգվածները պետք է համեմատական լինեն համապատասխան հատվածքի (միջակայքի) երկարությանը: Շարքային նմուշների խմբավորման կարգը, խմբային նմուշների ընդհանուր քանակը, ինչպես նաև դրանցում որոշման ենթակա բաղադրիչների ցանկը, պետք է յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորվեն, ելնելով հանքավայրի առանձնահատկություններից և արդյունաբերության պահանջներից:
5) Վնասակար բաղադրիչների պարունակությունները որոշվում են հանքավայրի մակերեսին հավասարաչափ տեղադրված, հորատանցքերի նոսր ցանցով վերցված, շարքային նմուշներում։ Հորատանցքերի քանակը կախված է հանքավայրի կառուցվածքի առանձնահատկություններից և սահմանվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար։ Մյուս հորատանցքերի և լեռնային փորվածքների համար վնասակար բաղադրիչների պարունակությունները անհրաժեշտ է որոշել խմբային նմուշներով, որոնք բնութագրում են հաստվածքի ողջ հզորությունը (եթե վնասակար բաղադրիչների պարունակությունը դրա կտրվածքում էականորեն չի փոփոխվում) կամ դրա առանձին մասերը (եթե հաստվածքի կտրվածքում սահմանված են վնասակար բաղադրիչների պարունակությունների էական փոփոխություններ)։
6) Ուղեկից բաղադրիչների ուսումնասիրությունը իրականացվում է ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման եղանակի որոշումն ապահովող մանրամասնությամբ։
38. Գիպսի (անհիդրիդի) համար, բոլոր նախանշված նպատակներով օգտագործման համար, պետք է տրվի ճառագայթահիգիենիկ գնահատում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն որոշման 1-ին կետով հաստատված ճառագայթային անվտանգության նորմերի։
39. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել՝ գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական, ուղեկից ու վնասակար բաղադրիչների անալիզների արդյունքները:
40. Պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով՝ վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից՝ ոչ ուշ քան հաջորդ եռամսյակը, իսկ հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում:
1) Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Стандартные Образцы Состава–СОС, այսուհետ՝ ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել՝ այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ։
2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի գիպսի ու անհիդրիդի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները։
41. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:
1) Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկման կոնդիցիաների պարամետրերը:
2) Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:
42. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)՝ անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին:
1) Սիստեմատիկ շեղումների գնահատականը՝ ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման, որի համար կարող է օգտագործվել ՕՍՏ 41-08-272-04 (Անալիտիկ աշխատանքների որակի կառավարում։ Անալիտիկ աշխատանքների երկրաբանական վերահսկողության մեթոդներ) փաստաթղթով սահմանված կարգավորումները։
2) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 5-ով սահմանված՝ ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների՝ ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար։
Աղյուսակ 5
Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)
Բաղադ-րիչները |
Պարունա-կությունների դասերը, % |
Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, % |
Բաղադ-րիչները |
Պարունա-կությունների դասերը, % |
Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, % |
MgO |
>60 |
2.0 |
K2O |
>5 |
6.5 |
40-60 |
2.5 |
1-5 |
11.0 | ||
20-40 |
3.0 |
0.5-1.0 |
15.0 | ||
10-20 |
4.5 |
<0.5 |
30.0 | ||
1-10 |
9.0 |
BaSO4 |
10–20 |
12 | |
0.5-1.0 |
16.0 |
5–10 |
15 | ||
CaO |
>60 |
1.5 |
1–5 |
17 | |
40-60 |
2.0 |
0.5–1 |
23 | ||
20-40 |
2.5 |
0.1–0.5 |
25 | ||
7-20 |
6.0 |
ԿՇԺ |
20-30 |
2.0 | |
1.0-7.0 |
11.0 |
5-20 |
4.0 | ||
0.5-1.0 |
15.0 |
1-5 |
10.0 | ||
SiO2 |
>50 |
1.3 |
<1 |
25.0 | |
20-50 |
2.5 |
CaCO3 |
>10 |
6.0 | |
5-20 |
5.5 |
5-10 |
8.0 | ||
1.5-5 |
11.0 |
2-5 |
11.0 | ||
Al2O3 |
15-25 |
4.5 |
1-2 |
14.0 | |
10-15 |
5.0 |
Na2O |
>25 |
4.5 | |
5-10 |
6.5 |
5-25 |
6.0 | ||
<1-5 |
12.0 |
0.5-5.0 |
15.0 | ||
- |
- |
<0.5 |
30.0 |
3) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 5-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:
43. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում՝ արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ՝ պարունակության յուրաքանչուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:
1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը:
2) Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է։
44. Նմուշարկման՝ նմուշների վերցման, մշակման և անալիզների տվյալների վերահսկման արդյունքներով պետք է գնահատվի արգասավոր տիրույթների առանձնացման և դրանց պարամետրերի որոշման հնարավոր սխալանքը:
45. Գիպսի և անհիդրիդի միներալային կազմը, դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաապարաբանական (միներալապետրոգրաֆիական), ֆիզիկական, քիմիական և այլ տեսակի անալիզների կիրառմամբ:
1) Բացի առանձին միներալների նկարագրությունից, կատարվում է նաև դրանց քանակական գնահատում:
2) Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վնասակար բաղադրիչների ուսումնասիրմանը՝ ըստ միներալային միացությունների ձևերի և դրանց տեղայնացման բնույթի (երակային առաջացումներում, ճեղքերի կավային լիցքերում և այլն)։
46. Օգտակար հանածոյի ծավալային զանգվածը և խոնավությունը հանդիսանում են հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ օգտագործվող գլխավոր պարամետրերից, որոնց որոշումը անհրաժեշտ է իրականացնել գիպսի և անհիդրիդի առանձնացված բոլոր բնական տարատեսակների և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար: Ծավալային զանգվածի (միջին խտության) որոշման մեթոդի ընտրությունը իրականացվում է հետազոտվող ապարների առանձնահատկությունների հաշվառմամբ:
1) Հոծ (խիտ) ապարների ծավալային զանգվածը որոշվում է լաբորատոր եղանակով՝ հիմնականում ներկայացուցչական պարաֆինապատման եղանակով։ Փուխր, խիստ ճեղքավորված և խոռոչավոր ապարների դեպքում ծավալային զանգվածը որոշվում է բնամասերում։ Բնամասերի չափերը օգտակար հաստվածքի կառուցվածքի առանձնահատկություններից կախված, սովորաբար կազմում են 1-ից 3 մ3: Ծավալային զանգվածի որոշումը կարող է կատարվել նաև ցրված գամմաճառագայթների կլանման եղանակով՝ անհրաժեշտ ծավալով տվյալների առկայության դեպքում:
2) Խոնավության որոշումը պարտադիր է օգտակար հաստվածքի ապարների բոլոր տարատեսակների համար և իրականացվում է ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ` նույն նյութի համար:
3) Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային կազմով և վերլուծվեն ըստ բաղադրիչների պարունակությունների:
4) Ծավալային զանգվածը և խոնավությունը խոռոչավոր և խոնավատար տարատեսակների համար անհրաժեշտ է որոշել նաև հանքավայրի առանձին տեղամասերի և հորիզոնների համար:
5) Ծավալային զանգվածի արժանահավատությունը ըստ ապարանմուշների պետք է սիստեմատիկ (համակարգային) վերահսկվի՝ ըստ բոլոր ապարանմուշների (ըստ նմուշառման, չափման, կշռման, հաշվարկների) և հավաստվի բնամասերում որոշման եղանակով (ամբողջական զանգվածի հանմամբ), իսկ խորը տեղադրման դեպքում՝ գամմա-գամմա-կարատաժի (ԳԳԿ-Պ) տվյալներով։
47. Գիպսի ու անհիդրիդի հաստվածքների քիմիական, միներալային կազմերի, ֆիզիկամեխանիկական հատկությունների, մակատեսքակառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությունների արդյունքում հանքավայրում պետք է առանձնացվեն հումքի բնական տարատեսակները և նախանշվեն արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և անհրաժեշտության դեպքում դրանց հարստացման և վերամշակման եղանակները։
1) Հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և տեսակները վերջնականապես առանձնացվում են տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով։
5. ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
48. Գիպսի (անհիդրիդի) տեխնոլոգիական հատկությունները և նյութական կազմը ուսումնասիրվում են օգտակար հանածոն հնարավորինս ռացիոնալ և համալիր օգտագործումը ապահովող, անհրաժեշտության դեպքում՝ վերամշակման տեխնոլոգիական սխեման, դրան համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումները ընտրելու, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական ցուցանիշները հիմնավորելու համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ։
1) Գիպսի (անհիդրիդի) տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր, հազվադեպ կիսաարդյունաբերական (կիսագործարանային) պայմաններում:
2) Համանման հումքի արդյունաբերական վերամշակման փորձի առկայության դեպքում թույլատրվում է կիրառել լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը:
3) Գիպսի (անհիդրիդի) օգտագործման այնպիսի ուղղությաների համար, որոնց համար արդյունաբերական պայմաններում վերամշակման փորձ առկա չէ, ինչպես նաև ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին չբավարարող հումքի օգտագործման հնարավորության ուսումնասիրման ժամանակ, տեխնոլոգիական հետազոտությունները կատարվում են հատուկ ծրագրով, որը ընդերքօգտագործողը համաձայնեցնում է ուսումնասիրությունները իրականցնող կազմակերպության հետ:
4) Հումքի օգտագործման հիմնական ուղղության ուսումնասիրությանը զուգընթաց, պետք է կատարվի նաև այն այլ ոլորտներում կիրառման, ներառյալ օգտակար հանածոյի արդյունահանման թափոնների օգտահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ համապատասխան անալիզներ ու փորձարկումներ:
5) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով՝ հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 01-ն հրամանի հավելվածով:
49. Օգտակար հանածոյի տեխնոլոգիական տեսակների և տիպերի առանձնացման նպատակով իրականացվում է երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրում, որի նպատակով նմուշարկման ցանցը ընտրվում է կախված գիպսի (անհիդրիդի) բնական տարատեսակների հերթափոխման քանակից և հաճախականությունից։
1) Որոշակի խտությամբ ցանցով վերցված միներալոգատեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված գիպսի (անհիդրիդի) բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է օգտակար հանածոյի տեխնոլոգիական տիպայնացում՝ առանձնացնելով դրանց արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ: Արդյունաբերական տիպերի ստորաբաժանումը պետք է հիմնավորված լինի օգտակար հանածոյի բոլոր բնական տարատեսակների քիմիական, հատիկաչափական, միներալոգիական և լաբորատոր տեխնոլոգիական հետազոտություններով:
2) Հումքի բոլոր բնական տարատեսակների համար պետք է որոշված լինեն ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված, և դրանց օգտագործման ռացիոնալ ոլորտի որոշման համար անհրաժեշտ, որակական ցուցանիշները և այդ ցուցանիշների միջև գոյություն ունեցող կախվածությունները:
3) Լաբորատոր նմուշներով պետք է ուսումնասիրված լինեն գիպսի (անհիդրիդի) առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների և ստացվող արտադրանքի որակի որոշման համար անհրաժեշտ աստիճանով: Ընդ որում անհրաժեշտ է որոշել օգտակար հանածոյի մանրացման օպտիմալ աստիճանը, որը ապահովում է արժեքավոր միներալների առավելագույն բացումը՝ նվազագույն խարամառաջացման և դրանց պոչեր անցման դեպքում։
4) Լաբորատոր տեխնոլոգիական ուսումնասիրությունները իրականացվում են լաբորատոր և խոշոր-լաբորատոր նմուշներով։ Լաբորատոր նմուշները վերցվում են օգտակար հանածոյի բնական տարատեսակներից, խոշոր-լաբորատոր նմուշները կազմվում են այդ տարատեսակներից՝ հանքավայրի (կուտակի կամ առանձին տեղամասի) համար առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի միջին կազմին համապատասխանող հարաբերակցությամբ։
5) Կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և օգտակար հանածոյի հարստացման ցուցանիշների ճշտման համար: Ստուգման և ճշտման են ենթակա հումքի նախապատրաստման և պատրաստի արտադրատեսակների արտադրման օպտիմալ տեխնոլոգիական սխեման, ինչպես նաև փորձարկումների արդյունքում ստացված արտադրանքի կամ իրերի համապատասխանությունը համապատասխան տեխնիկական պայմաններին և պետական ստանդարտներին:
6) Կիսաարդյունաբերական փորձարկումները կատարվում են հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործողի հետ նախապես համաձայնացված ծրագրով։ Նմուշարկումը կատարվում է ուսումնասիրման ծրագրին համապատասխան։
7) Տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և հատիկաչափական կազմով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի օգտակար հանածոյի միջին կազմին՝ հնարավոր աղքատացման հաշվառմամբ: Նմուշառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել օգտակար հանածոյի որակի փոփոխականությունը ըստ տարածման և խորության՝ կոնդիցիոն հումքի տեխնոլոգիական հատկությունները դրա տարածվածության ամբողջ մակերեսում առավել ամբողջական բնութագրելու նպատակով։
8) Ոչ կոնդիցիոն գիպսի (անհիդրիդի) ենթաշերտերը, ինչպես նաև այլ ապարների երակները և ենթաշերտերը, կարստային լիցքերի նյութը և տարբեր ներփակումները, որոնք անհնար է տարանջատել շահագործման ժամանակ, պետք է ներառվեն տեխնոլոգիական նմուշի կազմում:
9) Հետախուզման ընթացքում, մեծ զանգվածով կիսաարտադրական նմուշների վերցման համար դժվարամատչելի՝ խորը հորիզոնների գիպսերի (անհիդրիդների) տեխնոլոգիական հատկությունները բնութագրվում են անուղղակի եղանակով՝ տվյալ հանքավայրի մերձմակերևութային մասերում կամ այլ հանքավայրերի նյութական կազմով և որակով նմանակ հումքի համապատասխան ցուցանիշներով՝ ընդգրկելով փոքր զանգվածով նմուշների միներալոգիատեխնոլոգիական հետազոտման տվյալները:
50. Նպատակային օգտագործումից կախված, գիպսը կիրառվում է բնական և վերամշակված (մոդիֆիկացված) տեսքով՝ և կարող է օգտագործվել ինքնուրույն կամ այլ նյութերի հետ խառնուրդներում։
1) Դրա վերամշակման հիմնական եղանակը ջարդումն ու թրծումն է։ Հում գիպսից երեսապատման քարի և սալիկների պատրաստման դեպքում այն ենթարկվում է մեխանիկական մշակման, պարարտանյութերի արտարդման դեպքում՝ մանրացվում է մինչև փոշենման վիճակի։ Գիպսից կապակցանյութերի ստացումը իրականացվում է պայմանական օդաչոր կամ խոնավ միջավայրում, մթնոլորտային կամ բարձրացված ճնշման պայմաններում՝ ջարդման, մանրացման, աղացման և ջերմային մշակման կիրառմամբ։ Գիպսային և գիպսաանհիդրիդային քարերից ստացվող կապակցանյութերին ներկայացվող հիմնական պահանջները բերված են աղյուսակ 6-ում։
Աղյուսակ 6
Գիսային և գիպսաանհիդրիդային քարերից ստացվող կապակցանյութերին ներկայացվող հիմնական պահանջները
Ցուցանիշները |
Արդյունաբերության ճյուղը | |
Կերամիկական և ճենապակե-հախճապակյա |
այլ ճյուղեր | |
Ծավալային ընդարձակում, %, ոչ ավելի |
0.15 |
0.2 |
Խառնուրդներ, HCl-ում չլուծվող, %, ոչ ավելի |
1.0 |
1 |
Մեատաղական խառնուրդների պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի |
8 |
8 |
Ջրակլանելիություն, %, ոչ պակաս |
30 |
- |
0.2 մմ մաղի վրա մնացորդը, %, ոչ ավելի |
0.5 |
0.5 |
2) Ծծմբի ստացման համար օգտագործվող գիպսը, ենթարկվում է քիմիական մշակման։ Թրծումը կատարվում է եփահալման կաթսաներում կամ վառարաններում (հատակադիր, խցային, ճղակավոր, հորանային պտտվող), ինչպես նաև կախված վիճակում թրծման համար նախատեսված սարքավորումներում։ Գիպսային քարը թրծման գործընթացում կորցնում է սկզբնական զանգվածի շուրջ 16%։ Ջարդումը և մանրացումը սովորաբար իրականացվում է մի քանի փուլով։
51. Ապրանքային արտադրանքի որակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կանոնակարգվում է մատակարարի (ընդերքօգտագործողի) և սպառողի միջև կնքված պայմանագրով կամ պետք է համապատասխանի գոյություն ունեցող ստանդարտներին և տեխնիկական պայմաններին (տես աղյուսակ 7)։
6. ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
52. Ջրաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվեն առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են դեպի շահագործական լեռնային փորվածքներ հնարավոր ջրաներհոսները հաշվարկելու, ջրիջեցման և ցամաքուրդային միջոցառումներ մշակելու համար: Անհրաժեշտ է նաև.
1) ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.
2) գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.
3) ներկայացնել առաջարկություններ առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.
4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.
5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.
6) Լեռնային ձեռնարկության նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ։
53. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման (բացահանքի, ստորգետնյա լեռնային փորվածքների և բնամասերի գլխավոր պարամետրերի, հորատապայթեցման աշխատանքների անձնագրի և ամրակապման հաշվարկ) և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով։
1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` գիպսի (անդիդրիդի), այն պարփակող ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, ապարների քարաբանական (լիթոլոգիական) և միներալային կազմերը, դրանց ճեղքավորվածությունը, խախտվածությունը, շերտավորվածությունն ու թերթաքարացվածությունը, հողմահարման գոտում ապարների ֆիզիկական հատկությունները, ժամանակակից երկրաբանական պայմանները (սողանքային, սելավային և այլ գեոդինամիկ երևույթներ), որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:
2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ՝ բացահանքի կողերի կայունության և հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:
54. Գիպսի և անհիդրիդի հանքավայրերը շահագործվում են հիմնականում բաց, հազվադեպ ստորգետնյա՝ հանքուղիներով (Կամսկ-Ուստիսկիի, Բելյաևսկու) և հանքահորերով (շախտա, Նովոմոսկուվսկու, Գորազուբովսկու), եղանակներով, որի ընտրությունը կախված է օգտակար հանածոյի տեղադրման լեռնաերկրաբանական պայմաններից, ընդունված լեռնատեխնիկական ցուցանիշներից, արդյունահանման սխեմայից։
1) Մշակման եղանակի ընտրությունը և բաց եղանակով մշակման ստորին սահմանը հիմնավորվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի օգոստոսի 8-ի թիվ 12-Ն հրամանի 1-ին կետով սահմանված օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների (այսուհետ՝ Մեթոդական ցուցումներ)։
2) Գիպսային հաստվածքի կառուցվածքից ու հզորությունից, տարբեր տեսակի հումքի տեղաբաշխումից կախված կիրառվում է համախառն կամ ընտրողական հանույթ։
3) Ստորգետնյա մշակմանը նպաստող հանգամանքներից են գիպսի և անհիդրիդի հատկությունները. դրանք օժտված են որոշակի մածուցիկությամբ, որը ապահովում է բնամասերի պատերի և փորվածքների առաստաղի կայունությունը՝ անգամ դրանց կտրվածքի մեծ մակերեսի դեպքում։ Սուլֆատ-կալցիումային ապարների մշակման առանձնահատկություններից է ցածր փոշեառաջացումը, որի պարագայում չեն պահանջվում փոշենստեցման հատուկ միջոցառումների իրականացում։
4) Մշակման ռացիոնալ համակարգի ընտրությունը կատարվում է մշակման համակարգերի և հումքի մշակման (վերամշակման) տեխնոլոգիական սխեմային երկրաբանատնտեսագիտական վերլուծության արդյունքում։
55. Հանքավայրերում, որտեղ սահմանվել է նստվածքների բնական գազավտանգավորություն (մեթան, ծծմբաջրածին և այլն), պետք է ուսումնասիրվեն ըստ խորության և մակերեսի գազերի կազմի և պարունակության փոփոխականության օրինաչափությունները։
56. Պետք է որոշել մարդու առողջության վրա ազդող գործոնները (պնևմափոշավտանգավորություն, բարձր ռադիոակտիվություն, երկրաջերմային պայմաններ և այլն):
57. Արտադրական և բնակելի օբյեկտների շինարարության և մակաբացման ապարների լցակույտերի տեղադրման համար անհրաժեշտ տարածքները պետք է ընտրվեն օգտակար հանածոների պաշարներից զուրկ վայրերում: Նպատակահարմար չէ նման օբյեկտների համար գյուղատնտեսական և անտառային նշանակության բարձր կատեգորիաների հողեր նախատեսելը։
58. Արտադրական և բնակելի օբյեկտների շինարարության և մակաբացման ապարների լցակույտերի տեղադրման համար անհրաժեշտ տարածքները պետք է ընտրվեն օգտակար հանածոների պաշարներից զուրկ վայրերում: Նպատակահարմար չէ նման օբյեկտների համար գյուղատնտեսական և անտառային նշանակության բարձր կատեգորիաների հողեր նախատեսելը։
59. Հանքավայրը հետախուզելիս նպատակահարմար է գնահատել մակաբացման ապարների օգտագործման հնարավորությունը՝ բնական վիճակում կամ վերամշակումից հետո:
1) Ծածկող և պարփակող ապարներում ինքնուրույն կուտակներ ձևավորող, այլ օգտակար հանածոները, ինչպես նաև մակաբացման ապարները հանքավայրի հետախուզման ժամանակ պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման ընդհանուր հնարավորությունները որոշելու համար բավարար մանրամասնությամբ:
60. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.
1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն կառուցման նախապատրաստվող օբյեկտի ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:
2) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը: Պետք է տրվեն առաջարկություններ ընդերքի պահպանման, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և հողերի վերականգնմանն ուղված միջոցառումների մշակման համար:
61. Ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական և այլ բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որոնք կապահովեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը: Շրջանում նույն ջրաերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող շահագործվող հանքավայրերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել դրա ջրողողվածության աստիճանի և լեռնային աշխատանքների ինժեներաերկրաբանական պայմանների տվյալները, ինչպես նաև դրանց ջրազրկման համար կիրառվող միջոցառումները:
1) Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու ընթացակարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ։
7. ԳԻՊՍԻ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
62. Գիպսի և անհիդրիդի պաշարների հաշվարկը և դասակարգումը (որակավորումը) ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան՝ գիպսի և անհիդրիդի հանքավայրերին բնորոշ առանձնահատկություններով, ընդ որում գիպսի և անհիդրիդի պաշարների եզրագծման համար անհրաժեշտ, ստանդարտներով և տեխնիկական պայմաններով չսահմանվող, կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը կատարվում է Մեթոդական ցուցումների պահանջների պահպանմամբ։
63. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն՝
1) հետախուզվածության և պաշարների քանակն ու գիպսի (անհիդրիդի) որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության հնարավորինս միատեսակ աստիճանով.
2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ օգտակար հանածոյի մարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հաստվածքի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.
3) օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի (թևի, տեկտոնական բլոկի, ծալքի փակվող մասի, խզումնային խախտումներով սահմանափակված) նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.
4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.
5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով՝ պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ։
6) որոշ չափազանց բարդ դեպքերում, հումքի արդյունաբերական տիպերի երկրաչափացման և եզրագծման անհնարինությամբ պայմանավորված, հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը կարող է որոշվել վիճակագրական եղանակներով։
64. Գիպսի և անհիդրիդի հանքավայրերի հաշվարկային բլոկների պաշարները ըստ հետախուզվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված՝ A, B, С1 և նախնական գնահատված՝ С2, կարգի՝ պաշարների հաշվարկման ժամանակ հաշվի առնելով հետևյալ լրացուցիչ պայմանները.
1) A կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.
ա. A կարգի պաշարներ պարտադիր կարգով հաշվարկվում են ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի նոր հետախուզվող և շահագործվող այն հանքավայրերում, որոնց օգտակար հանածոյի արժողության գործակիցը ըստ Դասակարգման կազմում է 1-ից 1.2՝ հաշվարկային բլոկները բոլոր կողմերից սահմանափակելով հետախուզական փորվածքներով՝ առանց արտարկման.
բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի, ըստ Դասակարգման, օգտակար հանածոյի 1.2-ից մեծ արժողության գործակցով բնութագրվող, և 2-րդ խմբի՝ բոլոր հանքավայրերում (շահագործվող և հետախուզված), A կարգին կարող են վերագրվել լեռնագործական աշխատանքների և շահագործական հետախուզման հորատանցքերի սահմաններում հաշվարկված պաշարները՝ բլոկի եզրագծերը սահմանափակելով նշված փորվածքներով։ Ընդ որում, փորվածքների կամ լեռնագործական աշխատանքների արդյունքներով ձևավորված հատույթների միջև եղած հեռավորություննները պետք է 2-ից 3 անգամ փոքր լինեն տվյալ խմբի հանքավայրերի համար սույն հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակում B կարգի պաշարների համար սահմանված հեռավորություններից։ Այս դեպքում դրանց կարող են վերագրվել նաև արդյունահամանը նախապատրաստված կամ պատրաստ բլոկների պաշարները.
գ. Այս կարգի պաշարների համար, բավարար թվով հատույթներով և անալիզներով պետք է հուսալիորեն որոշվեն հանքակուտակների ձևը, չափերը, տեղադրման պայմանները, ներքին կառուցվածքը, գիպսի (անհիդրիդի) որակը, դրա փոփոխականության օրինաչափությունները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական ու ինժեներաերկրաբանական պայմանները և ապահովվի հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի տարածման տիրույթների, ինչպես նաև օգտակար հաստվածքում առկա ,դատարկե և ոչ կոնդիցիոն ապարներով ներկայացված միջակայքերի հստակ և միանշանակ եզրագծումը՝ բացառելով կապակցման և եզրագծման այլ տարբերակների կիրառումը:
դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող է կազմել մինչև ±10 տոկոս:
2) B կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.
ա. B կարգի պաշարներ պարտադիր կարգով հաշվարկվում են ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 2-րդ խմբի նոր հետախուզվող և շահագործվող այն հանքավայրերում, որոնց օգտակար հանածոյի արժողության գործակիցը ըստ Դասակարգման կազմում է 1-ից 1.5՝ հաշվարկային բլոկները բոլոր կողմերից սահմանափակելով հետախուզական փորվածքներով՝ առանց արտարկման.
բ. B կարգի պաշարներ պարտադիր կարգով հաշվարկվում են նաև ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին խմբի նոր հետախուզվող և շահագործվող այն հանքավայրերում, որոնց օգտակար հանածոյի արժողության գործակիցը ըստ Դասակարգման կազմում է 1.2-ից 1.5՝ հաշվարկային բլոկները բոլոր կողմերից սահմանափակելով հետախուզական փորվածքներով՝ առանց արտարկման.
գ. 1-ին խմբի հանքավայրերում B կարգին են վերագրվում սույն հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում նշված հետախուզական ցանցի խտությանը բավարարող, ինչպես նաև արտարկման գոտու սահմաններում եզրագծված բլոկների պաշարները, ընդ որում արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն B կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը։ Տվյալ եզրագծերում օգտակար հանածոյի հիմնական երկրաբանական բնութագրիչները և դրա որակը պետք է որոշված լինեն բավարար քանակով ներկայացուցչական տվյալներով։
դ. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարները հաշվարկվում են, լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 29-րդ կետի պահանջներին.
ե. Այս կարգի պաշարները պետք է ուսումնասիրված լինեն այնպիսի մանրամասնությամբ, որ գիպսի (անհիդրիդի) արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի, ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերի, խզվածքային խախտումների տեղադիրքի եզրագծման միմյանցից զանազանվող հնարավոր տարբերակները չհանգեցնեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի և հանքակուտակի ձևաբանության ու տեղադիրքի վերաբերյալ ձևավորվող հակասական պատկերացումների։ Այս կարգի պաշարներում պետք է պարզված լինեն նաև շահագործման ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.
է. Անհրաժեշտ է նաև, որ այս կարգի պաշարներում որոշված լինեն վնասակար խառնուկների միներալային ձևերը և դրանց տարածական տեղաբաշխման օրինաչափությունները: Ապարների առանձնացված տեխնոլոգիական տիպերի որակը պետք է բնութագրվի հիմնավորված կոնդիցիաների պարամետրերով.
ը. Ապարների արդյունաբերական տիպերը ու տեսակները, կարստավորման գոտիները և ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերը անհրաժեշտ է հնարավորինս եզրագծել։ Եզրագծման անհնարինության դեպքում պետք է պարզված լինեն դրանց տարածական տեղաբաշխման օրինաչափությունները և վիճակագրական եղանակով տրված լինի քանակական գնահատականը։ Հողմահարված ապարների սահմանները կարող են որոշվել մոտավորապես։ Պետք է սահմանված լինեն ապարի անջատությունը որոշող խզումնային խախտումների հիմնական համակարգերը և ճեղքավորվածության զարգացման հնարավոր աստիճանը։
թ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող է կազմել մինչև ±10-ից ±25 տոկոս։
3) С1 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.
ա. C1 կարգի պաշարներ պարտադիր կարգով հաշվարկվում են ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին և 2-րդ խմբերի նոր հետախուզվող և շահագործվող այն հանքավայրերում, որոնց օգտակար հանածոյի արժողության գործակիցը ըստ Դասակարգման մեծ է 1.5-ից՝ հաշվարկային բլոկները բոլոր կողմերից սահմանափակելով հետախուզական փորվածքներով՝ առանց արտարկման.
բ. ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության 1-ին և 2-րդ խմբերի 1.5-ից փոքր արժողության գործակցով բնութագրվող հանքավայրերում, С1 կարգի պաշարները եզրագծվում և հաշվարկվում են այդ կարգի համար սույն հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված հետախուզացանցի խտությամբ բնութագրվող տեղամասերի և դրանց հարող արտարկման գոտիների սահմաններում, որոնց չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությանը.
գ. Տվյալ կարգի պաշարներում պետք է հետախուզափորվածքների տվյալներով ընդհանուր գծերով ուսումնասիրված և ավելի բարձր կարգերի պաշարները բնութագրող համանուն ցուցանիշներով հավաստված լինեն հանքակուտակի ձևը, չափերը, տեղադրման պայմանները, գիպսի (անհիդրիդի) բնական տարատեսակների ու արդյունաբերական տիպերի որակական ցուցանիշները և տարածական բաշխվածության օրինաչափությունները, շահագործման ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.
դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող է կազմել մինչև ±25-ից ±40 տոկոս։
4) С2 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.
ա. С2 կարգի պաշարները հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում՝ որոշակի կուտակների սահմաններում (իսկ դրանց երկրաչափացման անհնարինության դեպքում՝ վիճակագրական եղանակով՝ ընդհանրացված եզրագծերում), որոնց որոշվում են երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների տվյալներով և հավաստվել են օգտակար հանածոյի արդյունաբերական հատույթներ ունեցող եզակի հետախուզափորվածքների կամ ավելի բարձր կարգերի պաշարներով հարակից հաշվարկային բլոկների ցուցանիշների օգտագործմամբ՝ ըստ անկման և տարածման արտարկման կիրառմամբ՝ արտարկումը հավաստող հատուկենտ հատույթների, երկրաֆիզիկական աշխատանքների, երկրաբանակառուցվածքային կառուցումների և հաստվածքի հզորության ու օգտակար հանածոյի որակի փոփոխման օրինաչափությունների առկայության դեպքում.
բ. Օգտակար հանածոյի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի, ինչպես նաև որակի ցուցանիշների և ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերի տեղաբաշխման օրինաչափությունների մասին պատկերացումները կազմված են հանքավայրի ավելի մանրամասն ուսումնասիրված տեղամասերի տվյալներով։
գ. Այս կարգի պաշարների եզրագծման համար լայնորեն կիրառվում է արտարկման եղանակը: Երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.
դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող է կազմել մինչև ±40-ից ±60 տոկոս:
65. Պաշարները բոլոր կարգերի համար արտարկման գոտու լայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի փաստացի տվյալներով: Արտարկում չի թույլատրվում հանքավայրի այնպիսի տեղամասերում (գոտիներում), ուր առկա են տեկտոնական խախտումներ, ապարների խիստ ճեղքավորվածության և հզորությունների փոքրացում, շերտերի սեպացում և տրոհում, կավային ապարների որակի և դրանց շահագործման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացում։
66. Գիպսի (անհիդրիդի) պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի՝ կարգերով, շահագործման եղանակների, հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային)։
1) Գիպսի (անհիդրիդի) օգտագործման տարբեր ոլորտների համար պիտանի պաշարները հաշվարկվում են առանձին՝ ըստ դրանց առանձնացված տարատեսակների և հետախուզման արդյունքում որոշված եզրագծերում։
2) Ստորերկրյա ջրերից վերև կամ ներքև տեղադրված պաշարները հաշվարկվում են առանձին։
3) Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող օգտակար հանածոյի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:
4) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը: Ընդ որում, Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակում առկա ցուցանիշների համաձայն՝ կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվում են երեք ենթախմբի՝ առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի)։ Արտահաշվեկշռային պաշարները ստորաբաժանվում են նաև ըստ դրանք արտահաշվեկշռայինների վերագրման պատճառների (տնտեսական, տեխնոլոգիական, ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն)։
67. Բնակավայրերի, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում գտնվող պաշարները չեն հաշվարկվում և չեն հաշվառվում։ Կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող գիպսի (անհիդրիդի) բոլոր տարատեսակների պաշարները հաշվարկվում են միայն դրա խիստ պակասորդի (դեֆիցիտ) դեպքում և վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի՝ հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները։
68. Գիպսի (անհիդրիդի) հանքավայրերում հանքավայրի երկրաբանական սահմաններում ընդհանուր պաշարների հաշվարկ, ինչպես նաև P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատում կարող են չիրականացվել: Այս դեպքում, բացի շուկայի պահանջարկով հիմնավորված հետախուզված պաշարներից, նախնական գնահատվում են C2 կարգի պաշարներ, որոնց քանակը սովորաբար հաշվարկվում է առավելագույնը հետախուզված պաշարների քանակի կրկնապատիկից ոչ ավելի:
69. Նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման, ինչպես նաև դրանց ընդերքից կորզման լիարժեքության գնահատման համար, շահագործվող հանքավայրերում անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հաշվարկային պարամետրերի, օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության և ըստ այլ հաշվարկային պարամետրերի, ինչպես նաև ըստ գիպսի (անհիդրիդի) բնական տարատեսակների առանձնացման որակի: Ընդ որում.
1) Համադրման նյութերում պետք է բերվեն.
ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը.
բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,
գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, օգտակար հանածոյի մարմինների և ամբողջ հանքավայրի),
դ. մարված պաշարների եզրագծում օգտակար հանածոյի պաշարների հաշվեկշիռը՝ լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:
2) Համադրման արդյունքները վերլուծելիս անհրաժեշտ է համոզվել շահագործման տվյալների արժանահավատության մեջ, գնահատել դրանց և հետախուզման արդյունքներով հաշվարկված ցուցանիշների (օգտակար հանածոյի մարմնի մակերես, հզորություն, որակ, ծավալային զանգված և այլն) զուգամիտությունը, բացահայտել առկա անհամապատասխանությունների պատճառները և, ըստ այդմ, գնահատել հանքավայրի հետախուզման և պաշարների հաշվարկման համար ընդունված մեթոդաբանության համապատասխանությունը դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին:
3) Եթե հետախուզման արդյունքներն ընդհանուր առմամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանամարկշեյդերական հաշվառման արդյունքները, ինչպես նաև տվյալ հանքավայրի վերաբերյալ հետախուզմամբ ձևավորված երկրաբանական տեղեկությունները համարվում են արժանահավատ և դրա հիմքում ընդունված մեթոդաբանությունը կարող է օրինակելի դառնալ նմանակ հանքավայրերի ուսումնասիրության ու ռեսուրսային ներուժի գնահատման համար:
4) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ դրանց որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, ապա չհավաստման ենթադրությունը ինքնին բավարար չէ պաշարների վերահաստատման համար, այլ պարտադիր պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ՝ լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը՝ արդյունքները ներկայացնելով պետական ընդերքաբանական փորձաքննություն իրականացնող մարմին։
5) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (օգտակար հանածոյի մարմինների հզորություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և օգտակար հանածոյի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:
70. Պաշարների հաշվարկը նպատակահարմար է իրականացնել համակարգչային տեխնիկայով՝ կիրառելով այնպիսի ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել և ճշգրտել ելակետային տվյալները, իրականացված երկրաբանական կառուցումները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումնաչափական տվյալները, քարաբանաշերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման տվյալները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրերը և այլն), ինչպես նաև կատարված միջանկյալ (կոնդիցիաների պարամետրերին համապատասխան արդյունավետ հատույթների գրացուցակ, երկրաբանական կտրվածքներ կամ հատակագծեր, ուղղաձիգ կամ հորիզոնական հարթության վրա հանքամարմինների պրոյեկցիան, հաշվարկային պարամետրերի գրացուցակ ըստ բլոկների, հանքաստիճանների, կտրվածքի) և ամփոփիչ հաշվարկների արդյունքները: Ընդ որում, արդյունք հանդիսացող ելքային տեքստային և գրաֆիկական նյութերը պետք է բավարարեն Պահանջներին:
71. Օգտակար հանածոյի պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:
8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԻՊՍԻ (ԱՆՀԻԴՐԻԴԻ) ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ) ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
72. Արդյունաբերական յուրացման համար գիպսի (անհիդրիդի) ներկայացված հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:
73. Գիպսերի (անհիդրիդի) հանքավայրերը համարվում են արդյունաբերական յուրացմանը նախապատրաստված, եթե.
1) գիպսի (անհիդրիդի) 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների համար ապահովված է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված նորմատիվ հարաբերակցությունը։ Ընդ որում, նշված խմբերի հանքավայրերում (տեղամասերում)՝ A, B և C1 կարգով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:
2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում, գիպսի (անիհիդրիդի) 1-ին և 2-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի), արդյունաբերական յուրացման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը՝ պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ։
3) պահպանվել են Դասակարգման 44-րդ կետի 4-ից 10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:
74. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։
9. ԳԻՊՍԻՑ ԵՎ ԱՆՀԻԴՐԻԴԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
75. Գիպսի, անհիդրիդի, դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 7-ում.
Աղյուսակ 7
Գիպսի, անհիդրիդի, դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկ
Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները սահմանող փաստաթղթի | |
Համարը |
Անվանումը |
ԳՕՍՏ 4013-2019 |
Գիպսային և գիպսաանհդրիտային քար կապակցող նյութերի արտադրության համար. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 31108-2020 |
Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 11052-74 |
Գիպսաարզնահողային ցեմենտ ընդարձակվող |
ԳՕՍՏ 22266-2013 |
Սուլֆատակայուն ցեմենտներ. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 30515-2013 |
Ցեմենտներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 125-2018 |
Գիպսային կապակցանյութ. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 23789-2018 |
Գիպսային կապակցանյութ. Փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 4.204-79 |
Արտադրանքի որակի ցուցանիշների համակարգ. Շինարարություն. Կապակցանյութեր՝ կիր, գիպս և դրա հիմքով կապակցանյութեր. Ցուցանիշների անվանացուցակ |
ԳՕՍՏ 6266-97 |
Թերթեր գիպսաստվարաթղթից. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 26871-86 |
Գիպսային կապակցանյութեր. Ընդունման կանոններ. Փաթեթավորում, մակնշում, փոխադրում և պահում |
ԳՕՍՏ 28013-98 |
Շաղախներ շինարարական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 31376-2008 |
Շինարարական չոր խառնուրդներ գիպսային կապակցությամբ. Փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 31377-2008 |
Շինարարական չոր ծեփախառնուրդներ գիպսային կապակցությամբ. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 31386-2008 |
Շինարարական չոր սոսնձային խառնուրդներ գիպսային կապակցությամբ. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 31387-2008 |
Շինարարական չոր մածկախառնուրդներ գիպսային կապակցությամբ. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 32614-2012 |
Գիպսասալիկներ շինարարական. Տեխնիկական պայմաններ |
ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 56178-2022 |
Օրգանահանքային ՄԲ տեսակի մոդիֆիկատորներ (բարեփոխիչներ) բետոնի, շինարարական շաղախների և չոր խառնուրդների համար. Տեխնիկական պայմաններ |
ՕՍՏ 21-8-80* |
Գիպս բժշկական |
1) (*)-ով նշված փաստաթղթերը կիրառման համար պարտադիր չեն, այլ կարող են ծառայել որպես մեթոդական բնույթի փաստաթղթեր։
2) Աղյուսակ 7-ում նշված ստանդարտների և տեխնիկական պայմանների համարները և պահանջները բերված են 2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ. սույն հրահանգի կիրառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանցում կատարված փոփոխությունները։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2025 թվական:
