«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 13-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 22-ի «Վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 9/6-Ն, 2002 թ. դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 25/6-Ն, 2003 թ. փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 31-Ն, 2003 թ. փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N-32-Ն որոշումները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Վստահված անձանց գրանցման
1. Թեկնածուները՝ գրանցվելուց կամ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ իրենց ընտրական ցուցակները գրանցելուց հետո կարող են ունենալ վստահված անձինք:
2. Վստահված անձանց գրանցում է թեկնածուին կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած համապատասխան ընտրական հանձնաժողովը:
3. Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ, որպես թեկնածու գրանցված կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների վստահված անձանց գրանցում և համապատասխան վկայականներ է տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց գրանցում և համապատասխան վկայականներ է տալիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
5. Թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը` լիազոր ներկայացուցչի միջոցով (թեկնածուն` նաև անձամբ), համապատասխան ընտրական հանձնաժողով է ներկայացնում հայտ` համաձայն սույն կարգի թիվ 1/1 հավելվածի, կցելով այն քաղաքացիների ցուցակը` համաձայն սույն կարգի թիվ 1/2 հավելվածի, որոնց առաջարկում է գրանցել որպես վստահված անձ: Ցուցակում նշվում է քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի սերիան և համարը, աշխատանքի վայրը:
Ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը չի կարող գերազանցել տվյալ ընտրության ընտրական տեղամասերի թվի եռապատիկը: Համապետական ընտրությունների դեպքում ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային կրիչով:
6. Ներկայացված ցուցակում ընդգրկված քաղաքացիների թվին համապատասխան (այն քաղաքացիների, որոնց տվյալները բավարարում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջներին), հայտը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը, թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչին կամ թեկնածուին տրվում են համապատասխան թեկնածուի անունը, ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող և համապատասխան հանձնաժողովի կնիքով վավերացված` վստահված անձանց վկայականներ, որոնց թիվը չի կարող գերազանցել տվյալ ընտրության ընտրական տեղամասերի թվի եռապատիկը:
7. Թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը ներկայացված ցուցակներին համապատասխան, լրացնում են վկայականները և տրամադրում վստահված անձանց:
8. Վստահված անձը համարվում է գրանցված` ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու պահից:
9. Թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը կարող են փոփոխություն կատարել իրենց վստահված անձանց ցուցակում և սույն կարգին համապատասխան նշանակել նորերին` ընտրական հանձնաժողովին՝ վերադարձնելով հետ կանչված վստահված անձանց վկայականը:
10. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող փաստատուղթ` 9-րդ ձև) և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում` նշելով թեկնածուի անուն, ազգանունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը, վստահված անձի անուն, ազգանունը:
11. Ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել նույն թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի մեկ այլ վստահված անձով` նրանց փոխադարձ համաձայնությամբ:
12. Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացած վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 10-րդ կետին համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել ընտրական հանձնաժողովի տարածքից:
|
______________________________________ ընտրական հանձնաժողովին ______________________________________________________________________ թեկնածուի անուն, հայրանուն, ազգանունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը
լիազոր ներկայացուցիչ ________________________________________ անուն, հայրանուն, ազգանունը
Հ Ա Յ Տ
Վստահված անձանց գրանցելու և վստահված անձանց վկայականներ ստանալու
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ________ որոշմամբ սահմանված կարգի համաձայն, խնդրում եմ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով ______ հատ։ Վստահված անձանց ցուցակը`______ թերթ, կցվում է։
__________________________________________________________________
Ես՝ _______________________________________________________________ (անուն, հայրանուն, ազգանունը) ________________________________________________ ընտրական հանձնաժողովից
ստացա վստահված անձի __________ հատ վկայական։
|
|
Ց ՈՒ Ց Ա Կ
_____________________________________________________________________
թեկնածուի անուն, հայրանուն, ազգանունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը
կողմից որպես վստահված անձ գրանցելու համար առաջարկվող քաղաքացիների
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Անձնագրի սերիան և համարը |
Աշխատանքի վայրը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
____________________________________________
թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի, կուսակցության կամ
կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի
ազգանուն, անունը և ստորագրությունը