ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1997 թ. N 164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի առաջարկությունը և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը, համաձայն հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատողների թվաքանակը` 10 միավոր, և այն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքում:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի N 35 և 1996 թվականի դեկտեմբերի 4-ի N 650 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 700 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «275» թիվը փոխարինել «285» թվով:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը կրճատել 8 միավորով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի սպասարկումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 38000 դրամ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան պաշտոնների համար սահմանված դրույքաչափերով:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի մասին» N 118 և 1996 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 245 որոշումների 1-ին կետերը:
Հավելված |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Բագոյան | - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ |
Ա. Դարբինյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ֆ. Բադեյան | - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար) |
Ա. Խուդավերդյան | - ՀՀ կառավարության տարածքային կառավարման վարչության պետ |
Ա. Շահնազարյան | - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Գալստյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
Կ. Գալստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ա. Կարապետյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ |
Ի. Մարտիրոսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան | - ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ |
Գ. Մելքումյան | - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ |
Ս. Տեր-Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարության վարչության պետ |
Ն. Հակոբյան | - կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
Ա. Պետրոսյան | - «Հայ օգնության միություն» Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի |
Գ. Բոշյան | - Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար |
Ի. Ծատուրյան | - «Կանանց համահայկական միություն» կոորդինացիոն խորհրդի անդամ |
Է. Խաչատրյան | - «Ամերիկայի հայկական համագումարի» Երևանի գրասենյակի տնօրեն |
Գ. Թաթուլյան | - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդի» Երևանի գրասենյակի սննդի ծրագրերի տնօրեն |
Ա. Ղազարյան | - Հայ բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակի տնօրեն |
Մ. Տերտերյան | - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության Երևանի գրասենյակի տնօրեն |
Վ. Բարսեղյան |
- Հայաստանի ուսանողական հանրապետական խորհրդի անդամ |