«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109420
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,   12 սեպտեմբերի 2009 թ. N 27-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ      12 սեպտեմբերի 2009 թ. N 226-Ն
 
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
 
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի համաձայն
հրամայում ենք`
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչների սյունակի 10-րդ կետի` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
| 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
 __________ Ա. Գևորգյան  | 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
 
 __________ Ա. Հարությունյան  | 
| 
 Հավելված ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի N 27-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի N 226-Ն համատեղ հրամանի  | 
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում (այսուհետ` բնապահպանության բնագավառ) կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:
2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` բնապահպանական չափորոշիչներ) ու գնահատման միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:
3. Մեթոդական ուղեցույցի 9-րդ կետի աղյուսակում ամրագրված մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման բնապահպանական չափորոշիչներն ու գնահատման միավորները սահմանված են շրջակա միջավայրի աղտոտումը և բնական ռեսուրսների գերշահագործումը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
4. Հաշվետու տարվա ընթացքում բնապահպանության բնագավառում կատարման ենթակա աշխատանքների համար մարզպետարանների կողմից կազմվում են տարեկան աշխատանքային ծրագրեր (այսուհետ` տարեկան աշխատանքային ծրագրեր):
Տարեկան աշխատանքային ծրագրերը հաստատում են մարզպետները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ: Մարզպետների կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում մինչև հաշվետու տարվա հունվարի 15-ը:
5. Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային ու տարեկան հաշվետվությունների և տարեկան աշխատանքային ծրագրերի, բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ու դրանց համադրմամբ` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:
6. Բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով սահմանված բնապահպանական չափորոշիչների համաձայն ներառում են`
1) կատարված աշխատանքների բնութագրերը.
2) կատարված աշխատանքների ժամկետները.
3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը.
4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.
5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:
7. Մարզպետը`
1) կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ը:
8. Կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները և սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով սահմանված տվյալ տարվա աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում պաշտոնապես` մեկ օրինակից, թղթային և էլեկտրոնային կրիչով:
9. Բնապահպանության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների (լիարժեքության առավելագույն 5 միավորի շրջանակներում), ըստ ոլորտների գնահատման բնապահպանական չափորոշիչներն են.
| 
 Հ/հ  | 
 Բնապահպանական չափորոշիչները  | 
 Գնահատման  | 
 Գնահա-տականը  | 
 Գնահատող  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն  | 
 5  | 
 ՀՀ ԲՆ  | ||
| 
 1.  | 
 ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում`  | 
 1.2  | 
||
| 
 1.1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեցող համայնքների բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման գծով բյուջետային հայտերի ներկայացման և դրանց իրականացման համար նախատեսված սուբվենցիաների օգտագործման ապահովում  | 
 0,4  | 
|||
| 
 1.2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմանում նախատեսվող գործունեության փաստաթղթերի ուսումնասիրության, հասարակական լսումների կազմակերպման, իրականացման և հասարակական լսումների արդյունքները սահմանված ժամկետներում բնապահպանության նախարարությանը տրամադրման ապահովում  | 
 0,4  | 
|||
| 
 1.3. Բնապահպանական մարզային ծրագրերում ներառված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց ընթացքի մասին բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին իրազեկում  | 
 0,4  | 
|||
| 
 2.  | 
 ՀՀ գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում  | 
 0,7  | 
||
| 
 2.1. Մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում` արձագանքման միջոցառումների կազմակերպում 
  | 
 0,3  | 
|||
| 
 2.2. Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մարզպետի կողմից աջակցություն  | 
 0,4  | 
|||
| 
 3.  | 
 Մարզում աղբահանության կազմակերպում և ընդհանուր սանիտարահամաճարակային իրավիճակի բարելավման ապահովում  | 
 0,9  | 
||
| 
 3.1. Իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմում և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացում  | 
 0,30  | 
|||
| 
 3.2. Մարզում աղբահանության և թափոնների (աղբի) վերամշակման գործընթացի կազմակերպում  | 
 0,30  | 
|||
| 
 3.3. Իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացում (լիկվիդացում)  | 
 0,30  | 
|||
| 
 4.  | 
 Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխմանն ուղղված միջոցառումների իրականացման աջակցություն  | 
 0,1  | 
||
| 
 4.1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով միջոցառումների ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն  | 
 0,1  | 
|||
| 
 5.  | 
 Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում (ջրային ռեսուրսների կայուն օգտագործում, հողերի բերրի շերտի օգտագործում, վտանգավոր նյութերի ու թափոնների պահեստավորում, թաղում, տեղադրում և այլն)  | 
 0,9  | 
||
| 
 5.1. Մարզի ջրահավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման նկատմամբ հսկողության իրականացում  | 
 0,3  | 
|||
| 
 5.2. Ընդերքի աղտոտումը կանխարգելելու նպատակով նավթի, գազի, բենզինի և այլ նյութերի պահեստավորման, վտանգավոր նյութերի ու թափոնների (այդ թվում` ռադիոակտիվ) թաղման ու կեղտաջրերի թափման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությանը տեղեկատվության ներկայացում  | 
 0,2  | 
|||
| 
 5.3. Թափոնների գործածության (հավաքում, փոխադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում, վնասազերծում, ոչնչացում և թաղում) ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմում և դրանց իրականացման համակարգում  | 
 0,2  | 
|||
| 
 5.4. Թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմում ու վարում և անձնագրավորման գործընթացի կազմակերպում  | 
 0,2  | 
|||
| 
 6.  | 
 Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, կայուն օգտագործման և վերարտադրության, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցություն  | 
 0,8  | 
||
| 
 6.1. Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, որսի կենդանիների ու որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի վերարտադրության ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն  | 
 0,4  | 
|||
| 
 6.2. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման համար կազմակերպվող մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացում և վարման բնագավառներին առնչվող պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում և աջակցություն  | 
 0,4  | 
|||
| 
 7.  | 
 Հողերի պահպանության և ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում  | 
 0,4  | 
||
| 
 7.1. Հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում և հողի բերրի շերտի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում  | 
 0,2  | 
|||
| 
 7.2. Ընդհանուր օգտագործման հողային տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ մարզպետների ենթակա կառույցների կողմից հսկողության իրականացում և հայտնաբերված իրավախախտումների մասին սահմանված ժամկետում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին տեղեկացում, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու գործընթացի ապահովում  | 
 0,2  | 
|||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 5,0  | 
10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատում է բնապահպանական յուրաքանչյուր չափորոշչի համար`
1) յուրաքանչյուր կիսամյակ` կիսամյակային հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը.
2) յուրաքանչյուր տարի` տարեկան հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը:
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված գնահատականները 5-օրյա ժամկետում քննարկում է մարզպետների հետ և համապատասխանաբար, մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
Եթե համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացվող գնահատականներին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքի պատճենը:
12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մարզպետների կողմից կատարված աշխատանքների կիսամյակային և տարեկան գնահատականները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացնում բնապահպանական չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով, անհրաժեշտության դեպքում դրան կցելով հիմնավորումներ և բացատրություններ:
13. Մարզպետների կողմից հաշվետվություններն ու տարեկան աշխատանքային ծրագրերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում, բնապահպանության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):
(Հրամանը խմբ. 29.12.10 N 30-Ն)