«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109420
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,   12 սեպտեմբերի 2009 թ. N 27-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ      12 սեպտեմբերի 2009 թ. N 226-Ն
 
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
 
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում ենք՝
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 10-րդ կետի և լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 8-րդ կետի` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
| 
 ՀՀ փոխվարչապետ,   | 
 ՀՀ բնապահպանության  | 
| 
 
  | 
 Ա. Հարությունյան  | 
 Հավելված  ՀՀ փոխվարչապետ, տարածքային  կառավարման նախարարի  2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 27-Ն  և ՀՀ բնապահպանության նախարարի 
   
 
2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 226-Ն համատեղ հրամանի
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում (այսուհետ՝ բնապահպանության բնագավառ) կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:
2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` հիմնական ու լրացուցիչ չափորոշիչների շրջանակներում մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` բնապահպանական չափորոշիչներ) ու գնահատման միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:
3. Մեթոդական ուղեցույցի 10-րդ կետի աղյուսակում ամրագրված մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման բնապահպանական չափորոշիչներն ու գնահատման միավորները սահմանված են շրջակա միջավայրի աղտոտումը և բնական ռեսուրսների գերշահագործումը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
4. Հաշվետու տարվա ընթացքում բնապահպանության բնագավառում կատարման ենթակա աշխատանքների համար մարզպետարանների կողմից կազմվում են տարեկան աշխատանքային ծրագրեր (այսուհետ` տարեկան աշխատանքային ծրագրեր):
Տարեկան աշխատանքային ծրագրերը հաստատում են մարզպետները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ: Մարզպետների կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում մինչև հաշվետու տարվա հունվարի 7-ը:
5. Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային ու տարեկան հաշվետվությունների և տարեկան աշխատանքային ծրագրերի, բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ու դրանց համադրմամբ` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:
6. Բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված բնապահպանական չափորոշիչների համաձայն ներառում են`
1) կատարված աշխատանքների բնութագրերը.
2) կատարված աշխատանքների ժամկետները.
3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը.
4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.
5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:
7. Մարզպետը`
1) կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 7-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 7-ը:
8. Կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները և սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով սահմանված տվյալ տարվա աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում պաշտոնապես` մեկ օրինակից, թղթային և էլեկտրոնային կրիչով:
9. Մարզպետները, կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև տվյալ տարվա աշխատանքային ծրագրերի մեկական օրինակները ներկայացնում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
10. Բնապահպանության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների (լիարժեքության առավելագույն 5 միավորի շրջանակներում), ըստ ոլորտների գնահատման բնապահպանական չափորոշիչներն են.
(աղյուսակ)
| 
 Հ/հ  | 
 Բնապահպանական չափորոշիչները  | 
 Գնահատման  | 
 Գնահա-տականը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 Բնապահպանության բնագավառում   | 
 5  | 
||
| 
 1.  | 
 Մթնոլորտի պահպանության ոլորտ, այդ թվում`  | 
||
| 
 1.1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով միջոցառումների ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն  | 
 0,10  | 
||
| 
 *1.2. Մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում` արձագանքման միջոցառումների կազմակերպում  | 
 0,10  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 0,20  | 
||
| 
 2.  | 
 Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտ, այդ թվում`  | 
||
| 
 2.1. Մարզի ջրահավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման նկատմամբ հսկողության իրականացում  | 
 0,50  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 0,50  | 
||
| 
 3.  | 
 Կենսառեսուրսների կառավարման ոլորտ, այդ թվում`  | 
||
| 
 3.1. Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, որսի կենդանիների ու որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի վերարտադրության ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն  | 
 0,50  | 
||
| 
 3.2. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման համար կազմակերպվող մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացում և վարման բնագավառներին առնչվող պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում և աջակցություն  | 
 0,50  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 1,00  | 
||
| 
 4.  | 
 Հողային ռեսուրսների և ընդերքի պահպանության ոլորտ, այդ թվում`  | 
||
| 
 4.1. Հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում և հողի բերրի շերտի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում  | 
 0,40  | 
||
| 
 4.2. Ընդերքի աղտոտումը կանխարգելելու նպատակով նավթի, գազի, բենզինի և այլ նյութերի պահեստավորման, վտանգավոր նյութերի ու թափոնների (այդ թվում` ռադիոակտիվ) թաղման ու կեղտաջրերի թափման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությանը տեղեկատվության ներկայացում  | 
 0,20  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 0,60  | 
||
| 
 5.  | 
 Թափոնների կառավարման ոլորտ, այդ թվում`  | 
||
| 
 5.1. Թափոնների գործածության (հավաքում, փոխադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում, վնասազերծում, ոչնչացում և թաղում) ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմում և դրանց իրականացման համակարգում  | 
 0,50  | 
||
| 
 5.2. Թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմում ու վարում և անձնագրավորման գործընթացի կազմակերպում  | 
 0,50  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 1,00  | 
||
| 
 6.  | 
 Բնապահպանական փորձաքննության ոլորտ, այդ թվում`  | 
||
| 
 6.1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմանում նախատեսվող գործունեության փաստաթղթերի ուսումնասիրության, հասարակական լսումների կազմակերպման, իրականացման և հասարակական լսումների արդյունքները սահմանված ժամկետներում բնապահպանության նախարարությանը տրամադրման ապահովում  | 
 0,40  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 0,40  | 
||
| 
 7.  | 
 Բնապահպանական հսկողություն, այդ թվում`  | 
||
| 
 7.1. Մարզպետների ենթակա կառույցների կողմից կամ իրենց տնoրինության տակ գտնվող տարածքներում, ներառյալ` ընդհանուր oգտագործման հողային տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և հանրության կողմից oգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական oրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և հայտնաբերված իրավախախտումների մասին սահմանված ժամկետում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին տեղեկացում, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու գործընթացի ապահովում  | 
 0,40  | 
||
| 
 7.2. Բնապահպանական մարզային ծրագրերում ներառված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց ընթացքի մասին բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին իրազեկում  | 
 0,40  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 0,80  | 
||
| 
 8.  | 
 Մարզի կտրվածքով համայնքային բնապահպանական ծրագրեր և ֆինանսական միջոցների արդյունավետություն, այդ թվում `  | 
||
| 
 8.1. Օրենքի շրջանակներում ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեցող համայնքների բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման գծով բյուջետային հայտերի ներկայացման և դրանց իրականացման համար նախատեսված սուբվենցիաների օգտագործման ապահովում  | 
 0,50  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 0,50  | 
||
| 
 Գնահատման լրացուցիչ չափորոշիչներ  | 
|||
| 
 1.  | 
 Թափոնների կառավարման ոլորտ, այդ թվում`  | 
||
| 
 1.1. Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող օբյեկտներին մարզպետի կողմից աջակցություն  | 
 0,30  | 
||
| 
 1.2. Իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմում և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացում  | 
 0,90  | 
||
| 
 1.3. Իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացում (լիկվիդացում)  | 
 0,90  | 
||
| 
 1.4. Մարզում աղբահանության և թափոնների (աղբի) վերամշակման գործընթացի կազմակերպում  | 
 0,90  | 
||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 3,00  | 
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատում է բնապահպանական յուրաքանչյուր չափորոշիչի համար`
1) յուրաքանչյուր կիսամյակ` կիսամյակային հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 14-ը.
2) յուրաքանչյուր տարի` տարեկան հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 14-ը:
12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սույն մեթոդական ուղեցույցի 11-րդ կետով սահմանված գնահատականները 5-օրյա ժամկետում քննարկում է մարզպետների հետ և համապատասխանաբար, մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
Եթե, համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացվող գնահատականներին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքի պատճենը:
13. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Մարզպետների կողմից կատարված աշխատանքների կիսամյակային և տարեկան գնահատականները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացնում բնապահպանական չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով, անհրաժեշտության դեպքում դրան կցելով հիմնավորումներ և բացատրություններ:
14. Մարզպետների կողմից հաշվետվություններն ու տարեկան աշխատանքային ծրագրերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում, բնապահպանության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):