ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 1997 թվականի N 432
քաղ. Երևան
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 19-ի «Աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի և նշված ծրագրի մշակման աշխատանքային խմբերի կազմերը հաստատելու մասին» N 250 որոշմամբ ստեղծված աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման միջոցառումների ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 19-ի N 250 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված
ա) աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի կազմից հանել Ա. Ավետիսյանին և Ս. Կոտոլիկյանին` փոխարենն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Ղարիբյանին.
բ) աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավարի պարտականություններից ազատել Ս. Կոտոլիկյանին` փոխարենը նշանակելով Վ. Սարդարյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման |
1 |
2 |
3 |
4 |
1. | Ըստ բնակավայրերի` | ||
ա) ամբողջովին վնասված բնակարանային ֆոնդի, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների թվաքանակի և հզորությունների ճշտում | աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ | 15.09.1997 | |
բ) վնասված ֆոնդի տեխնիկական վիճակի ճշտում | աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ | 15.10.1997 | |
2. | 1989-1997 թվականների ընթացքում շահագործման հանձնված կապիտալ շինությունների (բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ) թվաքանակի և հզորությունների մասին տվյալների ամփոփում | աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ | 15.09.1997 |
3. | Առկա անավարտ շինարարության և ամրակցման ենթակա օբյեկտների հաշվառում` դրանց պատրաստականության աստիճանի և տեխնիկական վիճակի ճշտումով | աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ | 15.10.1997 |
4. | Ժամանակավոր կացարանների (բնակարանային ֆոնդ, դպրոցներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ) հաշվառում և դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրում | աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ | 15.10.1997 |
5. | Ըստ բնակավայրերի` | ||
ա) աղետի հետևանքով և անօթևան մնացած և բնակարանային հերթում գտնվող ընտանիքների թվաքանակի ճշտում | աղետի գոտու բնակարանների հաշվառման, հերթագրման և բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողով | 01.11.1997 | |
բ) ընտանիքների կազմում կատարված փոփոխությունների արդյունքում պահանջվող բնակարանների թվաքանակի ճշտում | աղետի գոտու բնակարանների հաշվառման, հերթագրման և բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողով | 01.11.1997 | |
գ) ամրացման ենթակա շենքեր վերադարձող ընտանիքների թվաքանակի ճշտում | աղետի գոտու բնակարանների հաշվառման, հերթագրման և բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողով | 01.11.1997 | |
դ) ընդհանուր հիմունքներով բնակարանային հերթում գտնվող ընտանիքների թվաքանակի ճշտում | աղետի գոտու բնակարանների հաշվառման, հերթագրման և բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողով | 01.11.1997 | |
6. | Բնակարանների, կրթական և առողջապահական համալիրների անհրաժեշտ ծավալների, այդ թվում` ամրացման ենթակա շենքերի թվաքանակի ճշտում և բնակավայրերի գլխավոր կառուցման հատակագծերի վերանայում | աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ | 15.11.1997 |
7. | 1998-2001 թվականներին իրականացվելիք ծրագրի մշակում` վերականգնվող և կառուցվելիք օբյեկտների անվանական ցանկի ժամանակացույցի, ֆինանսավորման չափի և աղբյուրների նշումով | աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ | 01.11.1997 |
8. | Աղետի գոտուն վերաբերող օրենսդրական փաստաթղթերի փաթեթի մշակման, իրավական և տնտեսական առկա ակտերի վերլուծության հիման վրա օրենսդրական դաշտի փոփոխման վերաբերյալ առաջարկության ներկայացում | աղետի գոտուն վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խումբ | 01.11.1997 |
9. | Աղետի գոտու վերականգնման հաստատված ծրագրի իրականացման կարգի մշակում | աղետի գոտուն վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խումբ | 01.11.1997 |
10. | Աղետի գոտու քաղաքացիների վարկավորման համապատասխան մեխանիզմների և դրանց կիրարկման կարգի մշակում | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 01.11.1997 |