Գլխավոր տեղեկություն
Համար
N 432
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 1997 թվականի N 432

քաղ. Երևան

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 19-ի «Աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի և նշված ծրագրի մշակման աշխատանքային խմբերի կազմերը հաստատելու մասին» N 250 որոշմամբ ստեղծված աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման միջոցառումների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 19-ի N 250 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված

ա) աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի կազմից հանել Ա. Ավետիսյանին և Ս. Կոտոլիկյանին` փոխարենն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Ղարիբյանին.

բ) աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավարի պարտականություններից ազատել Ս. Կոտոլիկյանին` փոխարենը նշանակելով Վ. Սարդարյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի n 432 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Կատարման
ժամկետը

1

2

3

4

1. Ըստ բնակավայրերի`    
  ա) ամբողջովին վնասված բնակարանային ֆոնդի,  դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների թվաքանակի և հզորությունների ճշտում աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ 15.09.1997
  բ) վնասված ֆոնդի տեխնիկական վիճակի ճշտում աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ 15.10.1997
2. 1989-1997 թվականների ընթացքում շահագործման հանձնված կապիտալ շինությունների (բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ) թվաքանակի և հզորությունների մասին տվյալների ամփոփում աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ 15.09.1997
3. Առկա անավարտ շինարարության և ամրակցման ենթակա օբյեկտների հաշվառում` դրանց պատրաստականության աստիճանի և տեխնիկական վիճակի ճշտումով աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ 15.10.1997
4. Ժամանակավոր կացարանների (բնակարանային ֆոնդ, դպրոցներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ) հաշվառում և դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրում աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ 15.10.1997
5. Ըստ բնակավայրերի`    
  ա) աղետի հետևանքով և անօթևան մնացած և բնակարանային հերթում գտնվող ընտանիքների թվաքանակի ճշտում աղետի գոտու բնակարանների հաշվառման, հերթագրման և բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողով 01.11.1997
  բ) ընտանիքների կազմում կատարված փոփոխությունների արդյունքում պահանջվող բնակարանների թվաքանակի ճշտում աղետի գոտու բնակարանների հաշվառման, հերթագրման և բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողով 01.11.1997
  գ) ամրացման ենթակա շենքեր վերադարձող ընտանիքների թվաքանակի ճշտում աղետի գոտու բնակարանների հաշվառման, հերթագրման և բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողով 01.11.1997
  դ) ընդհանուր հիմունքներով բնակարանային հերթում գտնվող ընտանիքների թվաքանակի ճշտում աղետի գոտու բնակարանների հաշվառման, հերթագրման և բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողով 01.11.1997
6. Բնակարանների, կրթական և առողջապահական համալիրների անհրաժեշտ ծավալների, այդ թվում` ամրացման ենթակա շենքերի թվաքանակի ճշտում և բնակավայրերի գլխավոր կառուցման հատակագծերի վերանայում աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ 15.11.1997
7. 1998-2001 թվականներին իրականացվելիք ծրագրի մշակում` վերականգնվող և կառուցվելիք օբյեկտների անվանական ցանկի ժամանակացույցի, ֆինանսավորման չափի և աղբյուրների նշումով աղետի գոտում 1989-1997 թվականներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա 1998-2001 թվականներին պահանջվող ծավալների կառուցման ծրագրի մշակման աշխատանքային խումբ 01.11.1997
8. Աղետի գոտուն վերաբերող օրենսդրական փաստաթղթերի փաթեթի մշակման, իրավական  և տնտեսական առկա ակտերի վերլուծության հիման վրա օրենսդրական դաշտի փոփոխման վերաբերյալ առաջարկության ներկայացում աղետի գոտուն վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խումբ 01.11.1997
9. Աղետի գոտու վերականգնման հաստատված ծրագրի իրականացման կարգի մշակում աղետի գոտուն վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խումբ 01.11.1997
10. Աղետի գոտու քաղաքացիների վարկավորման համապատասխան  մեխանիզմների և դրանց  կիրարկման կարգի մշակում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 01.11.1997

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան