«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10308303
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
30 սեպտեմբերի 2008 թ. |
N 578-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 655-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՆՀ-85-Ն հրամանագիրը` հրամայում եմ.
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 655-Ն հրամանով հաստատված Հավելված N 1-ի և Հավելված N 2-ի վերնագրում և ամբողջ տեքստում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
Նախարար |
Ն. Երիցյան |