041.0208.27.04.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 1998 թվականի N 208
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 416 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջետային միջոցների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքները հաստատելու մասին» N 416 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգի կառուցվածքը լրացնել «Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության տարածքային բաժիններ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.01.1999, N 30 | 08.02.1999, N 208 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|