ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1998 թվականի N 486
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 38 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 277 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 16-ի N 26 և 1998 թվականի հունիսի 23-ի N 360 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի`
«-քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«-քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
64 | 2 | -» |
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
414 | 5 | 1» |
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 29-ի N 379 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «841» թիվը փոխարինել «850» թվով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության |