«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2005 թվականի N 121-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 876-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը հաստատելու մասին» N 876-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ցանկի 2, 3, 4, 5 և 6-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 ամսվա ընթացքում հաստատել հետևյալ սանիտարական նորմերն ու կանոնները`
ա) օծանելիքակոսմետիկական ապրանքներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ.
բ) կենցաղային և սանիտարական նշանակության իրերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ.
գ) մանկական հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված սանիտարական նորմերի և կանոնների հաստատումից հետո 6-ամսյա ժամկետում նախատեսել հետևյալ տեխնիկական կանոնակարգերի մշակումը`
ա) «Օծանելիքակոսմետիկական ապրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
բ) «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրերի անվտանգության պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
գ) «Մանկական հագուստի և դրա պարագաների անվտանգության պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. փետրվարի 2 |