Գլխավոր տեղեկություն
Համար
N 1047-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2003-26.02.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.10/46(281) Հոդ.841
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 1047-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 22062 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Ծաղկաձորի շինվերանորոգման վարչություն» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել «Ծաղկաձորի շինվերանորոգման վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 11348 հազ. դրամ, որը համապատասխանում է 11348 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 9078 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 9078 հազ. դրամ:

1.5. «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 10714 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 270 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 663 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 9512 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 269 հազ. դրամ:

1.6. «Ծաղկաձորի շին. վերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 159564 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լոռվա ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Լոռու ԳԵՈ» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել «Լոռու ԳԵՈ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 79907 հազ. դրամ, որը համապատասխանում է 79907 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Լոռվա ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 79907 հազ. դրամ:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 39954 հազ. դրամ:

2.5. «Լոռվա ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 79657 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 3758,6 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 726,6 հազ. դրամ.

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ 71001,2 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 1439 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 9,8 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 222,8 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 2498,6 հազ. դրամ:

2.6. «Լոռվա ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 19627 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Կախակնի սերմնաբուծարան» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել «Կախակնի սերմնաբուծարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 13767 հազ. դրամ, որը համապատասխանում է 13767 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 13767 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 3442 հազ. դրամ:

3.5. «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 5860 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 3187 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 113 հազ. դրամ.

հետաձգված հարկային պարտավորությունների գծով՝ 1683 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 72 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 805 հազ. դրամ:

3.6. «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 56297 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Մանկապարտեզ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել «Մանկապարտեզ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 56297 հազ. դրամ, որը համապատասխանում է 56297 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 56297 հազ. դրամ:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 28149 հազ. դրամ:

4.5. «Մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

4.6. «Մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են մեկ հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 17033 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Ձայնագրման «Արգո-ստուդիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

5.2. Սահմանել Ձայնագրման «Արգո-ստուդիա» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 17033 հազ. դրամ:

5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 4258 հազ. դրամ:

5.4. Ձայնագրման «Արգո-ստուդիա» փակ բաժնետիրական ընկերությունը 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

5.5. Ձայնագրման «Արգո-ստուդիա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. 13490 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 28278 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Աշոցքի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 459 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

6.2. Սահմանել ուղղակի վաճառքով մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 964 հազ. դրամ:

6.3. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Աշոցքի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 4442 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1235 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2015 հազ. դրամ.

կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 129 հազ. դրամ.

մասնակիցներին (հիմնադիրներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 242 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 821 հազ. դրամ:

6.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Աշոցքի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.5. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. 141910 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 110914 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի «Անիի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

7.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 48250 հազ. դրամ, որը համապատասխանում է 4825 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը՝ 2500 դրամ:

7.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի «Անիի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1009 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 230 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 177 հազ. դրամ.

մասնակիցներին (հիմնադիրներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 522 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 80 հազ. դրամ:

7.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի «Անիի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.7. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի «Անիի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշմամբ հաստատված կարգի:

7.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. 9345 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 2107 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Բերրիություն» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 635 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

8.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 318 հազ. դրամ:

8.3. «Բերրիություն» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 17471 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1740 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 11176 հազ. դրամ.

կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 1641 հազ. դրամ.

ընթացիկ պահուստների գծով՝ 61 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 2853 հազ. դրամ:

8.4. «Բերրիություն» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.5. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել Աշտարակի N 2 ջերմոցի գույքը (քաղ. Աշտարակ, Գրիգոր Նարեկացու 62) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնել մրցույթով՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

9.2. Սահմանել Աշտարակի N 2 ջերմոցի՝ մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը՝ 1006 հազ. դրամ:

9.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 1006 հազ. դրամ:

9.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով:

9.6. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.7. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 43606 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արև» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

10.2. Սահմանել «Արև» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 8311 հազ. դրամ:

10.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 4156 հազ. դրամ:

10.4. «Արև» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 35295 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 4780 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 13308 հազ. դրամ.

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ 225 հազ. դրամ.

վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ՝ 6042 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 970 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 6098 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 3872 հազ. դրամ:

10.5. «Արև» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ՝

ա) գնորդը պարտավորվում է՝

2 տարվա ընթացքում կատարել 90,0 մլն դրամի ներդրում՝

առաջին տարում՝ 35 մլն դրամ,

երկրորդ տարում՝ 55 մլն դրամ.

2 տարվա ընթացքում ստեղծել 160 նոր աշխատատեղ՝

առաջին տարում՝ 65 աշխատատեղ՝ 90 հազ. դրամ միջին աշխատավարձով,

երկրորդ տարում՝ 95 աշխատատեղ՝ 120 հազ. դրամ միջին աշխատավարձով.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 1993 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության թիվ 1 ԿԱԼԿ-ի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

11.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 300 հազ. դրամ:

11.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.4. Առաջարկել գնորդին մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

11.5. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Օշական գյուղի 50.80 քառ. մետր մակերես զբաղեցնող՝ «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 1272794 դրամ գնահատված կրպակը (տարածք) (ծածկագիր՝ 96180) մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ Ա. Թումանյանին (անձնագիր՝ AB 0439090, տրված՝ 029-ի կողմից, հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Օշական) (այսուհետ՝ գնորդ):

12.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը՝ 77000 դրամ:

12.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի «Փոքր» օբյեկտների մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու մասին» N 834 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված ցանկի 867-րդ տողում «ք. Կապան, Հարությունյան 17» բառերը փոխարինել «ք. Կապան, Հարությունյան 8» բառերով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու մասին» N 2168-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ավելացնել «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և այն սահմանել 3212000 հազ. դրամ, որը համապատասխանում է 5839 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 550094 դրամ անվանական արժեքով».

բ) որոշման 7-րդ կետը «տրամադրվում» բառից հետո լրացնել «գնորդին» բառով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի N 159 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1848-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 748-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 11.7-րդ կետի «ա» ենթակետում «150 մլն դրամի չափով» բառերը փոխարինել «150 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով» բառերով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Փոքր» օբյեկտները մասնավորեցնելու մասին» N 704-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման հավելվածի երկրորդ տողի «Ծածկագիրը» սյունակի «45957» թիվը փոխարինել «74595» թվով:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին» N 746-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 1.1-ին կետում «քաղ. Երևան» բառերը փոխարինել «քաղ. Դիլիջան» բառերով:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 720-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետում «15000 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» բառերը փոխարինել «15000 հազ. դրամի» բառերով:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 19
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.09.2004, N 1332-Ն 21.10.2004, N 1047-Ն
24.12.2003, N 1929-Ն 26.02.2004, N 1047-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան