«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ԴԱՇՏԱՔԱՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 266 ՈՒ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտաքար գյուղում ստեղծել «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է:
3. Թույլատրել «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,
բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում,
գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,
դ) սովորողների սննդի կազմակերպում,
ե) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:
4. «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 2000,0 հազ. դրամ արժողությամբ դպրոցական գույք:
5. Դպրոցի շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:
6. «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 266 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «Գոռավան գ. բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց» բառերից հետո լրացնել «Դաշտաքար գ. միջնակարգ դպրոց» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություն կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի Արարատի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41ա-րդ կետով.
«41ա. Դաշտաքարի միջնակարգ դպրոց»:
9. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և գույքի կազմը.
բ) ապահովել «Դաշտաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|