«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2000 թվականի N 563
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 166 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կ Ա Զ Մ
«ԵրԵՎանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության ԵՎ «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողովի
Կ. Գալուստյան | - | ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Բարխուդարյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Դ. Հարությունյան | - | ՀՀ արդարադատության նախարար |
Դ. Վարդանյան | - | ՀՀ պետական գույքի կառավարման նախարար |
Ռ. Մարտիրոսյան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարար |
Վ. Մովսեսյան | - | ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախարար (համաձայնությամբ) |
Վ. Հարությունյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ) |
Ս. Ավագյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Կ. Բալայան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Հ. Բաբուխանյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Գ. Գասպարյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Վ. Գրիգորյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Գ. Մինասյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Մ. Մալխասյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Գալստյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ա. Գրիգորյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ». |
բ) որոշման վերնագրում և տեքստում «Կենտրոն էլեկտրացանց» բառերը փոխարինել «Կենտրոնական էլեկտրացանց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |