«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2000 թվականի N 630
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 548 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ավտոճանապարհների վերականգնման և նախագծային աշխատանքների տեղադրման մրցույթների արդյունքում տնտեսված գումարը բաշխելու մասին» N 548 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ավտոճանապարհների վերականգնման և նախագծային աշխատանքների տեղադրման մրցույթների արդյունքում տնտեսված գումարի հաշվին հանրապետական և մարզային ավտոճանապարհների վերականգնման և նախագծային աշխատանքների բաշխման անվանացանկում Վայոց ձորի մարզին վերաբերող մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ |
45,0 |
|||
1. | Շատին-Հերմոն |
11 |
15,0 | ընթացիկ նորոգում |
2. | Մարտիրոս-Սերս |
6 |
15,0 | ընթացիկ նորոգում |
3. | Հերհեր-Կարմրաշեն | 18 | 15,0 | ընթացիկ նորոգում |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 10-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |