«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2003 թվականի N 572-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ հաշվետվությունների ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ
I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի նպատակներն են՝
ա) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի նախապատրաստումը,
բ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
գ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը,
դ) քաղաքացիական ծառայությանը վերաբերող աշխատանքի շուկայի վերլուծությունը,
ե) քաղաքացիական ծառայողների աշխատանքի խթանումը և արդյունավետության բարձրացումը:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Ծրագրի իրականացման փուլերն են՝
ա) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի վերաբերյալ տվյալների հավաքագրման միասնական հաշվետվությունների մշակումը.
բ) պետական կառավարման համապատասխան մարմիններից քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի մասին տվյալների հավաքագրումը.
գ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.
դ) կենսաապահովման նվազագույն բյուջեի և տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների վարձատրության միջև տարբերության վերլուծությունը.
ե) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
զ) քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի վերլուծության համար անհրաժեշտ տեխնիկական աջակցության պահանջներ ներկայացնելը.
է) ստացված տվյալների վերլուծությամբ՝ ներկայացվող հետևյալ ցուցանիշների հաշվարկումը՝
միջին աշխատավարձը քաղաքացիական ծառայության ոլորտում,
միջին աշխատավարձն ըստ պետական կառավարման մարմինների,
միջին աշխատավարձն ըստ վարչատարածքային միավորների,
քաղաքացիական ծառայության ոլորտում գերակշռող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձն ըստ մասնագիտությունների,
նվազագույն և առավելագույն աշխատավարձը պետական կառավարման համակարգում,
միջին աշխատավարձն ըստ քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների,
այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
ը) ոչ պետական հատվածի մոտավորապես 4000 (յուրաքանչյուր մարզից՝ միջինը 200 սուբյեկտ և Երևանից՝ 2000 սուբյեկտ) սուբյեկտից, ըստ մասնագիտությունների, աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.
թ) աշխատավարձի վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների ներդրումը և վարումը.
ժ) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի պատրաստումը, որը բաղկացած կլինի հետևյալ բաժիններից՝
պետական ծառայության, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության, և ոչ պետական հատվածի վարձատրության համակարգերի առկա վիճակը,
քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի, ինչպես նաև վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին եզրակացությունը,
քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
կենսաապահովման նվազագույն բյուջեի և տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների վարձատրության միջև տարբերությունը ներկայացնելը և վերլուծությունը,
զարգացման միջնաժամկետ միտումները (ամենաշատը՝ 3 տարվա կտրվածքով),
զեկույցի ֆինանսական գնահատումը և հիմնավորումը,
աղյուսակներ, գրաֆիկներ,
այլ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| |||||||||||||
NN ը/կ |
Պաշ- |
Ծննդյան տարե- |
Սեռը |
Մշտա- |
Աշխա- |
Դասա- |
Մասնագի- |
Պետա- |
Գիտա- |
Հավե- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման համաձայն:
Ում է ներկայացվում (անվանումը) ______________ |
Ձև N
Հաստատված է ՀՀ կառավարության Ներկայացվում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն: Ներկայացնում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները: Հաշվետվությունը ներկայացնելու ժամկետը՝ յուրաքանչյուր տարվա
|
Մասնա- |
|
Աշխատավարձի ընտրված մակարդակներում աշխատողների թիվը | ||||||||||||
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
Զ |
Է |
Ը |
Թ |
Ժ |
Ի |
Լ |
ԸԶ | ||
ժամա- |
30-120 |
121-180 |
181-240 |
241-300 |
301-360 |
361-480 |
481-600 |
601- |
721- |
841- |
961-1080 |
1081 և ավելի |
Ընդ- | |
ամսա- |
5000-20000 |
20001-30000 |
30001-40000 |
40001-50000 |
50001-60000 |
60001-80000 |
80001-100000 |
100001-120000 |
120001-140000 |
140001-160000 |
160001-180000 |
180001 և ավելի | ||
Իրավաբան |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տնտեսագետ |
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
Զ |
Է |
Ը |
Թ |
Ժ |
Ի |
Լ |
ԸԶ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
Ֆինանսիստ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ինժեներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բանասեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Այլ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
աշխատավարձի մասին՝ ըստ մասնագիտությունների
Կատարող _________ Ղեկավար __________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)
Հեռ. _____________________________ ________________________________ |
Հաշվետվությունը լրացնելու կարգը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |