Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2003-24.04.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.11/52(507) Հոդ.523
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2003 թվականի N 572-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ հաշվետվությունների ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 23
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակներն են՝

ա) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի նախապատրաստումը,

բ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

գ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը,

դ) քաղաքացիական ծառայությանը վերաբերող աշխատանքի շուկայի վերլուծությունը,

ե) քաղաքացիական ծառայողների աշխատանքի խթանումը և արդյունավետության բարձրացումը:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

Ծրագրի իրականացման փուլերն են՝

ա) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի վերաբերյալ տվյալների հավաքագրման միասնական հաշվետվությունների մշակումը.

բ) պետական կառավարման համապատասխան մարմիններից քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի մասին տվյալների հավաքագրումը.

գ) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.

դ) կենսաապահովման նվազագույն բյուջեի և տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների վարձատրության միջև տարբերության վերլուծությունը.

ե) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

զ) քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի վերլուծության համար անհրաժեշտ տեխնիկական աջակցության պահանջներ ներկայացնելը.

է) ստացված տվյալների վերլուծությամբ՝ ներկայացվող հետևյալ ցուցանիշների հաշվարկումը՝

միջին աշխատավարձը քաղաքացիական ծառայության ոլորտում,

միջին աշխատավարձն ըստ պետական կառավարման մարմինների,

միջին աշխատավարձն ըստ վարչատարածքային միավորների,

քաղաքացիական ծառայության ոլորտում գերակշռող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձն ըստ մասնագիտությունների,

նվազագույն և առավելագույն աշխատավարձը պետական կառավարման համակարգում,

միջին աշխատավարձն ըստ քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների,

այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

ը) ոչ պետական հատվածի մոտավորապես 4000 (յուրաքանչյուր մարզից՝ միջինը 200 սուբյեկտ և Երևանից՝ 2000 սուբյեկտ) սուբյեկտից, ըստ մասնագիտությունների, աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.

թ) աշխատավարձի վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների ներդրումը և վարումը.

ժ) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի պատրաստումը, որը բաղկացած կլինի հետևյալ բաժիններից՝

պետական ծառայության, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության, և ոչ պետական հատվածի վարձատրության համակարգերի առկա վիճակը,

քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի, ինչպես նաև վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին եզրակացությունը,

քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

կենսաապահովման նվազագույն բյուջեի և տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների վարձատրության միջև տարբերությունը ներկայացնելը և վերլուծությունը,

զարգացման միջնաժամկետ միտումները (ամենաշատը՝ 3 տարվա կտրվածքով),

զեկույցի ֆինանսական գնահատումը և հիմնավորումը,

աղյուսակներ, գրաֆիկներ,

այլ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 


Մարմինը (անվանումը)        __________________________________
 

NN ը/կ

Պաշ-
տոնը

Ծննդյան տարե-
թիվը, ամիսը, ամսա-
թիվը

Սեռը

Մշտա-
կան բնակու-
թյան վայրը

Աշխա-
տավարձի չափը

Դասա-
յին աստի-
ճանը

Մասնագի-
տությունը

Պետա-
կան ոլորտի աշխա-
տանքա-
յին ստաժը

Գիտա-
կան աստի-
ճանը (կոչու-
մը)

Հավե-
լումներ և հավե-
լավճար-
ներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման համաձայն:

 

Ում է ներկայացվում (անվանումը) ______________

Ով է ներկայացնում (անվանումը)_______________

ՀՀ իրավաբանական անձանց պետական
ռեգիստրում գրանցման համարը                 ppppppppp

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը  ppppppppp

Մարզը ___________________   pp

Գտնվելու վայրը _________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն _________________

Ձև N

 

Հաստատված է ՀՀ կառավարության
2003 թ. ապրիլի 23-ի N 572-Ն որոշմամբ:

Ներկայացվում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն:

Ներկայացնում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները:

Հաշվետվությունը ներկայացնելու ժամկետը՝ յուրաքանչյուր տարվա
մինչև հունիսի 10-ը:

 

 

Մասնա-
գիտու-
թյան անվա-
նումը

 

Աշխատավարձի ընտրված մակարդակներում աշխատողների թիվը

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Է

Ը

Թ

Ժ

Ի

Լ

ԸԶ

ժամա-
վճար
(կես կամ լրիվ դրույք)

30-120

121-180

181-240

241-300

301-360

361-480

481-600

601-
720

721-
840

841-
960

961-1080

1081 և ավելի

Ընդ-
հա-
նուր զբաղ-
վա-
ծու-
թյուն

ամսա-
կան
(միայն լրիվ դրույք)

5000-20000

20001-30000

30001-40000

40001-50000

50001-60000

60001-80000

80001-100000

100001-120000

120001-140000

140001-160000

160001-180000

180001 և ավելի

Իրավաբան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տնտեսագետ

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Է

Ը

Թ

Ժ

Ի

Լ

ԸԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆինանսիստ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինժեներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բանասեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ
Նշել _______

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

աշխատավարձի մասին՝ ըստ մասնագիտությունների

 

Կատարող _________ Ղեկավար __________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

 

Հեռ. _____________________________

 ________________________________

 

Հաշվետվությունը լրացնելու կարգը

 

Ներմուծեք նկարագրությունը_19396

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան