«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2003 թվականի N 370-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 338 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 995-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մասին» N 338 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը «լրացուցիչ» բառից հետո լրացնել «, բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 995-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի «ա» ենթակետը «լրացուցիչ» բառից հետո լրացնել «, բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|