«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2002 թվականի N 1662-Ն
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՈՒ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների ու կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և որակավորման պահանջներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՈՒ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ*
I. ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ**
ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Ունիվերսալ բոռմեքենա
2. Ստոմատոլոգիական բազկաթոռ՝ էլեկտրամեխանիկական
3. Ուղիղ ծայրակալ՝ բոռմեքենայի համար
4. Անկյունային ծայրակալ՝ բոռմեքենայի համար
5. Ախտահանման սարք
6. Ատամնաքարերի հեռացման սարք
7. Էնդոդենթիայի գործիքների հավաքածու
8. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
9. Բոռերի հավաքածու
10. Գործիքներ՝ ատամնանստվածքների հեռացման համար (հավաքածու)
11. Պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածու
12. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր
13. Ապարատ՝ զարկերակային ճնշման չափման համար
14. Էլեկտրադոնտոմետր (հավաքածու)
15. Ապեքս-լոկատոր
16. Լուսապոլիմերիզացնող լամպ
17. Սեղան՝ ստոմատոլոգի և բուժքրոջ համար
18. Աթոռներ՝ ստոմատոլոգի և բուժքրոջ համար
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ***
1. Բժիշկ՝ համապատասխան հետդիպլոմային մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ
2. Միջին բուժաշխատող
3. Կրտսեր բուժաշխատող
II. ՎԻՐԱԲՈւԺԱԿԱՆ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ**
ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Բոռմեքենա
2. Ստոմատոլոգիական բազկաթոռ՝ էլեկտրամեխանիկական
3. Ատամների աքցանների հավաքածու (վերին և ստորին ծնոտների համար, էլևատորներ)
4. Բակտերիոցիդ լամպ
5. Նեգատոսկոպ՝ ստոմատոլոգիական
6. Ապակե տարա՝ վիրակապական նյութերի համար
7. Զարկերակային ճնշման չափման սարք
8. Ախտահանման սարք
9. Ծայրակալ՝ բոռմեքենայի համար (անկյունային և ուղիղ)
10. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
11. Վիրաբուժական ստոմատոլոգիական կաբինետի գործիքների հավաքածու
12. Սեղան՝ ստոմատոլոգիական
13. Աթոռներ՝ բժշկի և բուժքրոջ համար
14. Բժշկական պահարան
15. Ստերիլ սեղան
16. Բժշկական թախտ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ***
1. Բժիշկ՝ համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ
2. Միջին բուժաշխատող
3. Կրտսեր բուժաշխատող
III. ԽԱՌԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ**
ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Ունիվերսալ բոռմեքենա
2. Ստոմատոլոգիական բազկաթոռ՝ էլեկտրամեխանիկական
3. Ծայրակալ՝ բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային)
4. Ախտահանման սարք
5. Ատամների աքցանների հավաքածու (վերին և ստորին ծնոտների համար, էլևատորներ)
6. Բակտերիոցիդ լամպ
7. Նեգատոսկոպ՝ ստոմատոլոգիական
8. Ապակյա տարա՝ վիրակապական նյութերի համար
9. Զարկերակային ճնշման չափման սարք
10. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
11. Վիրաբուժական ստոմատոլոգիական կաբինետի գործիքների հավաքածու
12. Լուսապոլիմերիզացնող լամպ
13. Էնդոդենթիայի գործիքների հավաքածու
14. Բոռերի հավաքածու
15. Գործիքներ՝ ատամնանստվածքների հեռացման համար (հավաքածու)
16. Պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածու
17. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր
18. Էլեկտրադոնտոմետր (հավաքածու)
19. Ապեքս-լոկատոր
20. Ատամնաքարերի հեռացման սարք
21. Սեղան՝ ստոմատոլոգի համար
22. Աթոռներ՝ բժշկի և բուժքրոջ համար
23. Բժշկական պահարան
24. Ստերիլ սեղան
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ***
1. Բժիշկ՝ համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ
2. Միջին բուժաշխատող
3. Կրտսեր բուժաշխատող
IV. ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ**
ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Ունիվերսալ բոռմեքենա
2. Ստոմատոլոգիական բազկաթոռ՝ էլեկտրամեխանիկական
3. Բոռմեքենայի ծայրակալներ (տարբեր)
4. Տուրբինային ծայրակալ
5. Զուգահեռաչափ (պարալելոմետր)
6. Սարք՝ մոմե շաբլոններին հարթություն տալու համար
7. Գործիք՝ ատամի արհեստական շապիկները հանելու համար
8. Գլխիկներ՝ տուրբինային ծայրակալի համար
9. Ադամանդե սկավառակներ (տարբեր)
10. Կոռնցանգներ (տարբեր)
11. Կլորաշուրջ աքցան
12. Դրոշմազդալների հավաքածու
13. Մետաղյա ստոմատոլոգիական մուրճ
14. Մկրատ՝ վիրակապային նյութերի հետ աշխատելու համար
15. Պսակային մկրատ՝ թեքված
16. Ուղիղ մկրատ՝ մետաղի համար
17. Ատամնատեխնիկական զնդան
18. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
19. Ռետինե թաս՝ գիպսի համար
20. Երկկողմանի ստոմատոլոգիական շպատել՝ ցեմենտի համար
21. Գիպս շաղախելու շպատել
22. Կտուցաձև աքցան՝ պսակների համար
23. Լեզվաբռնիչ՝ զսպանակաձև
24. Սեղան՝ ստոմատոլոգիական
25. Աթոռներ՝ բժշկի և բուժքրոջ
26. Բժշկական պահարան
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ***
1. Բժիշկ՝ համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ
2. Միջին բուժաշխատող
3. Կրտսեր բուժաշխատող
V. ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ*
1. Հիմնական սենյակ
2. Գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերիզացիոն, փայլեցման սենյակ
3. Մետաղաճենապակու սենյակ
4. Վակուումային վառարան՝ պլաստմասսայի պոլիմերիզացիայի համար
5. Վակուումային վառարան՝ կերամիկայի թրծման համար
6. Գոլորշիով ճարպահանող սարք
7. Ձուլարան
ՀԻՄՆԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ
1. Ատամնատեխնիկական սեղան
2. Ատամնատեխնիկական բոռմեքենա
3. Ատամնատեխնիկական գործիքներ
4. Օկլյուդատոր և արտիկուլյատոր
5. Սարք՝ օկլյուզիոն հարթություն ձևավորելու համար
6. Փոշեկուլ՝ մետաղյա տաշեղների համար
ԳԻՊՍԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԶՈԴՄԱՆ, ՊՈԼԻՄԵՐԻԶԱՑԻՈՆ ՓԱՅԼԵՑՄԱՆ ՍԵՆՅԱԿ
1. Գիպսային մոդելների ստացման սեղաններ (3 անցքով)
2. Օդածծիչ
3. Զոդման սարքավորում
4. Կոմպրեսոր
5. Պոլիմերիզացիոն լոգարան
6. Հղկման սարք
7. Փայլեցման սարքավորումներ (շլիֆ-շարժիչ)
8. Աթոռ՝ աշխատանքային
9. Հագուստի պահարան
ՁՈՒԼԱՐԱՆ
1. Ձուլման սարքավորում
2. Մոմը հալեցնելու վառարան
3. Մուֆելային վառարան
4. Ձուլվածքն ավազով մաքրող սարք
5. Ատամնատեխնիկական բոռմեքենա
6. Ատամնատեխնիկական սեղան
7. Մուլտիվակուումային խառնիչ
8. Վիբրացիոն սեղան
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ***
1. Ատամնատեխնիկ՝ համապատասխան մասնագիտացմամբ և որակավորմամբ
VI. ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏ
1. Ստոմատոլոգիական ռենտգեն սարքավորում
2. Օրթոպանտոմոգրաֆ
3. Պաշտպանական գոգնոց
4. Պաշտպանական թիկնոց
5. Պաշտպանական թիթեղ
6. Ժապավեն երևակելու նյութեր
7. Ժապավենը երևակելու սենյակ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ***
1. Ռենտգեն լաբորանտ՝ համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ
2. Կրտսեր բուժաշխատող
VII. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ
1. Ջրի թորման սարք
2. Տաք օդով չորացնող ապարատ համապատասխան մակնիշի
3. Ավտոկլավ
4. Բակտերիոցիդ լամպ
VIII. ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ԿԱԲԻՆԵՏ**
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Ունիվերսալ բոռմեքենա
2. Ստոմատոլոգիական բազկաթոռ՝ էլեկտրամեխանիկական
3. Ծայրակալ՝ բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային)
4. Լուսապոլիմերիզացնող լամպ
5. Տուրբինային ծայրակալ
6. Թքածծիչ
7. Օրթոդոնտիկ շինաներ
8. Գործիքների հավաքածու՝ անշարժ օրթոդոնտիկ տեխնիկայի հետ աշխատելու համար
9. Ադամանդե հղկագլխիկներ՝ տուրբինային ծայրակալի համար
10. Գլխիկներ (ֆրեզներ) ուղիղ ծայրակալի համար
11. Դրոշմների համար գդալների հավաքածու
12. Մկրատներ՝ թիթեղային պողպատի համար
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ***
1. Բժիշկ-օրթոդոնտ՝ համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ
2. Միջին բուժաշխատող
3. Կրտսեր բուժաշխատող
* Ընդհանուր ցանկը կիրառվում է ստոմատոլոգիական մասնագիտացված պոլիկլինիկաների համար, որպես տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներ ու պայմաններ: Վերոհիշյալի դեպքում V բաժնի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կարելի է իրականացնել այլ լիցենզավորված բուժհիմնարկի հետ կնքված համապատասխան պայմանագրերով, իսկ մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի համար լրացուցիչ կարող են կիրառվել նաև VIII բաժնի տեխնիկական պահանջները և պայմանները:
** Ցանկի I, II, III, IV, VIII բաժինները կարող են կիրառվել մեծահասակների և մանկական ստոմատոլոգիական կաբինետների համար, որպես առանձին կաբինետի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներ ու պայմաններ: Վերոհիշյալի դեպքում V և VI բաժինների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կարելի է իրականացնել այլ լիցենզավորված բուժհիմնարկների հետ կնքված համապատասխան պայմանագրերով, իսկ VII բաժնի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները պետք է իրականացվեն յուրաքանչյուր կաբինետում: Ցանկի V բաժնի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կարող են կիրառվել ատամնատեխնիկական լաբորատորիաների համար:
*** Ցանկի այս հատվածների նկատմամբ լիազորված մարմնի կողմից պետք է կիրառվեն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջները:
Յուրաքանչյուր ստոմատոլոգիական պոլիկլինիկա և կաբինետ պետք է իրականացնի հիվանդի հաշվառում (բժշկական քարտերի միջոցով) և բժշկական վիճակագրության վարում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով: Ստոմատոլոգիական պոլիկլինիկաները, կաբինետները պետք է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանում ներկայացնեն սահմանված ձևի տարեկան վիճակագրական հաշվետվություն:
Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների ղեկավարումն իրականացնում է մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգը և (կամ) առողջապահության կազմակերպիչը, որն ունի համապատասխան որակավորում: Եթե պոլիկլինիկայի ղեկավարը բժիշկ մասնագետ չէ, վերջինս պետք է ունենա բուժական գծով տեղակալ, որն ունի համապատասխան որակավորում, ստոմատոլոգիայի գծով հետդիպլոմային կրթություն և համապատասխան վերապատրաստում վերջին՝ 5 տարվա ընթացքում:
Ստոմատոլոգիական կաբինետը ղեկավարում է բժիշկ-ստոմատոլոգը (անհատ ձեռներեցը կամ գործադիր տնօրենը), որն ունի համապատասխան մասնագիտացում և որակավորում: Եթե կազմակերպության ղեկավարը համապատասխան որակավորում ունեցող բժիշկ չէ, ապա պետք է ունենա համապատասխան բժշկական որակավորում ունեցող տեղակալ:
Ստոմատոլոգիական պոլիկլինիկան կամ կաբինետը պետք է ունենա անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցներ և նյութեր, որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների կամ կաբինետների բժշկական սարքերը և գործիքները պետք է ունենան «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթուղթ:
Եթե ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում տեղակայված է բժշկական կլինիկական ամբիոն, ապա պետք է առկա լինեն նաև իրավական ակտերով նախատեսված կրթական գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներ և պայմաններ: Ստոմատոլոգիական պոլիկլինիկան կարող է լինել միայն մեկ կրթական կազմակերպության կլինիկական բազա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |