«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1067-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԾԱԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևածագի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 436,2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 413,6 հեկտարը, որից՝ 55,4 հեկտար վարելահող, 118,7 հեկտար խոտհարք, 79 հեկտար արոտ, 160,5 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 1,6 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.
գ) մեկ հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ մարզահրապարակ կառուցելու համար.
դ) 20 հեկտարը, որից՝ 2 հեկտար վարելահող, 1,3 հեկտար խոտհարք, 16,7 հեկտար այլ հողեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ Ձորահէկի ջրամբարի ընդարձակման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԾԱԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ԱրԵՎածագի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակներ
Տարեթիվը | Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում՝ | |||||
վարե- լահող |
բազմամյա տնկարկ- ներ |
խոտ- հարք |
արոտ | թփուտ | այլ հողեր | ||||
2002 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | |||||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | ||||||||
Հ | |||||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | ||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | 1,0 | 1,0 | ||||||
Էներգետիկայի հողեր | Է | 20,0 | 2,0 | 1,3 | 16,7 | ||||
ընդամենը | 21,0 | 3,0 | 1,3 | 16,7 | |||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | |||||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | 1,6 | 1,6 | ||||||
Հ | |||||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | ||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | ||||||||
ընդամենը | 1,6 | 1,6 | |||||||
Ընդամենը | 22,6 | 4,6 | 1,3 | 16,7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|