Գլխավոր տեղեկություն
Համար
N 1067-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.757
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1067-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԾԱԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևածագի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 436,2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 413,6 հեկտարը, որից՝ 55,4 հեկտար վարելահող, 118,7 հեկտար խոտհարք, 79 հեկտար արոտ, 160,5 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 1,6 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) մեկ հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ մարզահրապարակ կառուցելու համար.

դ) 20 հեկտարը, որից՝ 2 հեկտար վարելահող, 1,3 հեկտար խոտհարք, 16,7 հեկտար այլ հողեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ Ձորահէկի ջրամբարի ընդարձակման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1067-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԾԱԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ԱրԵՎածագի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակներ

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 1,0 1,0          
Էներգետիկայի հողեր Է 20,0 2,0   1,3     16,7
   ընդամենը   21,0 3,0   1,3     16,7
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1,6 1,6          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
   ընդամենը   1,6 1,6          
   Ընդամենը   22,6 4,6   1,3     16,7